Երեք դար տևող համագործակցության և հակասության պատմությունը

 


Հայ-ռուսական հարաբերությունները դիտարկելիս սովորաբար հանդիպում ենք երկու ծայրահեղ գնահատականների։

  «Աբովյանական տեսակետի» համաձայն՝ Ռուսաստանը եղել է հայ ժողովրդի փրկիչն ու բնական դաշնակիցը։ Ազգայնական տեսակետի համաձայն՝ Ռուսաստանի բոլոր վարչակարգերը մշտապես վարել են հակահայկական քաղաքականություն։

Սակայն, պատմությունն ավելի բարդ է, քան քաղաքական կարգա-խոսները։

   Վերջին երեք դարերի իրադարձությունները ցույց են տալիս, որ խնդրի էությունը ոչ թե «սիրո» կամ «ատելության» մեջ է, այլ երկու ազգերի 

ռազմավարական նպատակների միջև գոյացած հակասության։

Ռուսաստանի համար Հյսրկովկասը եղել է անվտանգության, ազդեցության և աշխարհաքաղաքական վերահսկողության գոտի։

Հայ Ազգի համար Հայկական լեռնաշխարհն եղել է Ազգի հարատևման, անվտանգության և պետականության վերականգնման տարածք։

  Երբ այս երկու նպատակները համընկել են, ձևավորվել է համագոր-ծակցություն։ Երբ դրանք սկսել են հակասել միմյանց, առաջացել են ճգնաժամեր։

Հայկական ակնկալիքը

  18-րդ դարում, երբ հայ իշխաններն ու ազգային գործիչները դիմում էին Ռուսաստանին, օժանդակելու հայոց սեփական պետականության վերականգնմանը։

Ռուսաստանը դիտվում էր որպես այն փրկչական դավանանքի ուժային կենտրոն, որը կարող էր օգնել ազատվել Օսմանյան և Պարսկական գաղութատիրությունից։

Սակայն հենց այստեղ էր սկսվում առաջին հակասությունը։

Հայերն ակնկալում էին պետականության վերածնունդ։ Ռուսաստանը ձգտում էր ընդարձակել իր ազդեցությունը դեպի Հայոց բնաշխարհի արևելյան շրջաններում, որին կպցրել էր Հարավային Կովկաս հնարովի անվանումը։

Այս երկու նպատակները ժամանակավորապես էին համընկնում, սակայն ամբողջությամբ նույնական չէին։

Ռուսական կայսրության իրական նպատակը    

 19-րդ դարի սկզբին Ռուսաստանը հաստատվեց Հայկական լեռնաշխար-հի արևելյան ՝ Փայտակարան, Սյունիք, Արձախ,Գուգարք և Այրարատ (ոչ ամբողջական)  նահանգներում;

Հայ հանրության մեջ մեծ հույսեր ծնվեցին, որ կսկսվի Մեծ Հայքի թագավորության վերականգնումը։

Սակայն ստեղծված Հայկական մարզը կարճ ժամանակ անց լուծարվեց։

Կայսրությունը ցույց տվեց, որ պատրաստ էր հովանավորել հայերին, սակայն չի կարող թույլ տալ ինքնուրույն հայկական պետականության գոյությունը։

Այդպես էին գործում ոչ միայն Ռուսաստանը, այլև ժամանակի բոլոր կայսրությունները ։ Կայսրություններին անհրաժեշտ են  հավատարիմ և հպատակ դաշնակիցներ, սակայն ոչ ինքնուրույն ուժային կենտրոններ։

1905 թվականի դասը

Հայ-թաթարական ընդհարումները բացահայտեցին մեկ այլ խնդիր։

 Ցարիզմին անցած Հայկական նահանգներում սկսում էին ձևավորվել ոչ միայն բնիկների, այալև եկվորների ազգային քաղաքական շարժումներ։

Ցարական իշխանությունները հաճախ նախընտրում էին հավասարակշռել հակամարտող կողմերին, այլ ոչ թե թույլ տալ, որ որևէ ազգային ուժ դառնա չափազանց ազդեցիկ։

Դրա հետևանքով, տարածաշրջանում պահպանվում էր այնպիսի իրավիճակ, որտեղ վերջնական վերահսկողությունը մնում էր կայսրության ձեռքում։

Հայկական տեսանկյունից դա նշանակում էր, որ ազգային անվտանգու-թյան հարցի կախվածություն արտաքին կենտրոնից։

Խորհրդային շրջանի պարադոքսը

Խորհրդային Միությունը հայտարարում էր ժողովուրդների բարեկամության մասին, սակայն իրական քաղաքականությունը հաճախ ենթարկվում էր միասնական պետության պահպանման տրամաբանությանը։

1921 թ. Արձախի հարցով ընդունված որոշումները մինչ օրս մնում են պատմական բանավեճերի առարկա։ Հայ հանրության զգալի հատվածի համար դրանք ընկալվեցին որպես ազգային շահերի անտեսում։ Սակայն

Մոսկվայի համար, առաջնային էր ծայրամասերի կառավարելիությունը և նորաստեղծ խորհրդային համակարգի կայունությունը։ Այսպիսով, մեկ՝ խորհրդային արակարգում երկու կողմերն առաջնորդվում էին տարբեր՝ հակամարտ առաջնահերթություններով։

Հայ առաջադեմ մտավորականությունը մտածում էր ազգային ինքնորոշման , իսկ Խորհրդային ղեկավարությունը՝ կայսրության պահպանման կատեգորիաներով։

  Ար4ախի և Նախիջևանի հարցերը՝ որպես կայսրական քաղաքականության փորձաքար

    Այստեղ արդեն անհրաժեշտ չէ նույնիսկ վիճարկել, թե ի՞նչ էր մտածում այս կամ այն խորհրդային գործիչը։ Բավական է արձանագրել փաստը.

հայկական պատմամշակութային երկու կարևոր տարածքներ՝ Արձախն ու Նախիջևանը, բռնի անջատվեցին  Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններից: Հակահայակական այդ որոշումները կայաց-վեցին ոչ թե տեղական բնակչության ազատ կամարտահայտությամբ, այլ խորհրդային իշխանական վերնախավի քաղաքական հաշվարկ-ներով,որի հետևանքով ձևավորվեցին երկարաժամկետ հակամար-տությունների նախադրյալներ։

  Այստեղ կարևոր է նկատել, որ անկախ նրանից, թե տվյալ որոշումները կայացվել են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, Ապշերոնի վարչակարգին պահելու, թե խորհրդային համակարգն ամրապնդելու նպատակով, դրանց հայատյաց հետևանքները հիմնականում կրել է հայ Ազգը։

 Արձախյան շարժումը և կայսրության արձագանքը

1988 թվականին այդ հակասությունը նորից դարձավ բացահայտ։

Արձախի Ազգային ազատագրական պայքարը Ապշերոնյան գաղութա-տիրության դեմ՝ ինքնորոշման դրոշի ներքո։

Խորհրդային ղեկավարության համար Արձախի Ազգային ազատագրա-կան պայքարը վտանգավոր նախադեպ էր, որը կարող էր խարխլել միութենական, կայսրության համակարգը։

Հետևաբար բնական էր, որ Մոսկվան սկզբում փորձեց կասեցնել գոր-

ծընթացը։Այստեղ բացահայտ բախվեցին երկու սկզբունքներ՝ մի կողմից ազգային ինքնորոշման իրավունքը, մյուս կողմից՝ կայսրության ամբող-ջականության պահպանման տրամաբանությունը։

Անկախության հաղթանակը և նոր կախվածությունները

1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը վերա-կանգնեց անկախությունը։ Սակայն 3-րդ Հանրապետությունը հայտնվեց չափազանց բարդ միջավայրում։ Անվտանգային, տնտեսական և էներգե-տիկ ոլորտներում պահպանվեց Ռուսաստանի մեծ ազդեցությունը։

Դրա պատճառներից էին պատերազմը, շրջափակումը, սահմանափակ ռեսուրսները և ՀՀ-ի անվտանգության իրական խնդիրները։

Ձևավորվեց հարաբերությունների մի մոդել, որտեղ ՀՀ-ն փորձում էր պահպանել պետական ինքնիշխանությունը, իսկ Ռուսաստանը՝ տարածաշրջանային ազդեցությունը։

2020 թ.որպես շրջադարձ

44-օրյա պատերազմից հետո հայ հանրության մեջ խորացավ այն համոզմունքը, որ Ռուսաստանը պատրաստ չէ պաշտպանել հայկական շահերը Հայկական լեռնաշխարհի արևելյան մասում , երբ դրանք հակասում են իր աշխարհաքաղաքական հաշվարկներին։ Փաստորեն,

ՀՀ-ի և ՌԴ-ի պատկերացումները տարածաշրջանի ապագայի վերա-բերյալ ամբողջությամբ չեն համընկնում։ Այն, ինչ պաշտոական Երևանը դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր, Կրեմլը կարող է դիտարկել որպես տարածաշրջանային հավասարակշռության հարց։

Պատմության գլխավոր դասը

Երեք դարերի փորձը ցույց է տալիս, որ հայ - ռուսական շահերը երբեմն համընկել են, երբեմն՝ հակասել։ Սակայն այդ հարաբերությունների առանցքային առանձնահատկությունը մնացել է անփոփոխ։

Հայ ազգի հիմնական նպատակը եղել և մնում է անվտանգ և ինքնիշխան հայկական պետականության հարատևությունը։ Ռուսաստանի հիմնաան նպատակը եղել է ազդեցության պահպանումը ՀՀ-ի նկատմամբ։ Երբ այդ երկու նպատակները համընկել են, հարաբերությունները զարգացել են իբրև բարեկամություն։ Երբ դրանք չեն համընկել, առաջացել են ճգնա-ժամեր, հիասթափություններ և փոխադարձ մեղադրանքներ։

Հետևաբար հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը ճիշտ է դիտարկել ոչ թե որպես հավերժ բարեկամության կամ հավերժ թշնամության պատմություն, այլ որպես երկու տարբեր ռազմավարական նախագծերի փոխազդեցություն, որոնց համագործակցությունն ու հակասությունները ձևավորել են տարածաշրջանի պատմությունը վերջին երեք դարերի ընթացքում։

 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»