Արձախի ժողովրդագրական, տնտեսական և կրթական կապիտալի փաստարկներ
Արձախի Հանրապետության (ԼՂՀ) դեմ իրականացված ապշերոնյան ռեժիմի ագրեսիան, շրջափակումը և 2023 թ. սեպտեմբերի բռնի տեղահանումը օրակարգից չեն հեռացնում Արձա- խի բնիկ հայության հավաքական իրավունքների, այդ թվում՝ ապշերոնյան օկուպացիոն ուժերի դուրս բերումից հետո վերադարձի, սեփականության և կորսված ազգային հարստության փոխհատուցման հարցերը: Պաշտոնական վիճակագրական տվյալները փաստում են այն հսկայական կենսական, տնտեսական և մշակութային տարածքի՝ Արձախի ինքնահռչակ Հանրապետության մասին, որը հայաթափվել է Բաքվի ռասիստական ռեժիմի կողմից պետական մակարդակով իրականացված էթնիկ զտումների հետևանքով:
Ընթերցողներին հիշեցնենք, որ Արձախի Հանրապետության անկախությունը կամ ինքնորոշ-ման իրավունքը, միջազգային իրավունքի տեսանկյունից, պաշտոնապես չի ճանաչվել ՄԱԿ-ի անդամ որևէ պետության կողմից։
Այնուամենայնիվ, տարիների ընթացքում հետխորհրդային տարածքում ձևավորված և մասամբ ճանաչված կամ չճանաչված (ինքնահռչակ) մի շարք հանրապետություններ պաշտոնապես ճանաչել են Արձախի անկախությունը և նույնիսկ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Ահա այդ հանրապետությունները.
Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն (Մերձդնեստր) – Ճանաչել է Արձախի անկախությունը, և երկու հանրապետությունների միջև գործում էր առանց վիզայի ռեժիմ ու փոխադարձ ներկայացուցչություններ։
Աբխազիայի Հանրապետություն – Պաշտոնապես ճանաչել է Արձախի անկախությունը։ Արձախի և Աբխազիայի միջև ստորագրվել են մի շարք միջկառավարական համաձայ-նագրեր։
Հարավային Օսիայի Հանրապետություն – Նույնպես պաշտոնապես ճանաչել է Արձախի անկախությունը և սերտորեն համագործակցել է տարբեր ոլորտներում։
Կարևոր նշում. Այս երեք ինքնահռչակ պետությունները Արձախի հետ միասին ան դամակցում էին «Չճանաչված պետությունների համագործակցություն» կամ հանրահայտ «ԱՊՀ-2» միավորմանը, որի շրջանակներում փոխադարձաբար ճանաչում էին միմյանց տարածքային ամբողջականությունն ու անկախությունը։
Բացի վերոնշյալ հետխորհրդային երկրներից, Արձախի անկախությունը կամ ինքնորոշման իրավունքը տարբեր տարիներին ճանաչվել է նաև ԱՄՆ-ի շուրջ 10 նահանգների (օրինակ՝ Կալիֆոռնիա, Ջորջիա, Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս և այլն), ինչպես նաև Ֆրանսիայի, Ավստրալիայի և այլ երկրների բազմաթիվ քաղաքային ու շրջանային խորհուրդների բանաձևերով։ Արձախի բնիկ հայության ինքնորոշման իրավունքը ճանաչվել է նաև Արևմտյան Հայաստանի հանրապետության կողմից:
Ժողովրդագրական պատկերը և էթնիկ զտման ծավալները
2014 թվականի տվյալներով՝ Արձախի Հանրապետության մշտական բնակչությունը կազ-մում էր 150,890 մարդ, որից ճնշող մեծամասնությունը՝ 150,533-ը, բնիկ հայեր էին (բնակչու-թյան ավելի քան 99.7%-ը): Տարածաշրջանում խաղաղ համակեցությամբ ապրում էին նաև փոքրաքանակ այլ ազգեր՝ 171 ռուս, 22 հույն, 21 ուկրաինացի, 12 վրացի և 6 թորք: Բնակչության 48.2%-ը տղամարդիկ էին, 51.8%-ը՝ կանայք, իսկ հանրապետությունում հաշվառված էր 41,011 կայացած տնտեսություն (ընտանիք):
Հետագա տարիների ագրեսիվ պատերազմների և ապօրինի շրջափակման հետևանքով՝ ըստ 2023 թվականի արձանագրված տվյալների, Արձախի հիմնական բնակչության թիվը նվազել էր՝ կազմելով 100,617 մարդ, ովքեր ի վերջո ենթարկվեցին ամբողջական բռնի տեղահանման: Այս թվերը միջազգային հանրության համար հստակ ապացույց են, որ տարածաշրջանից ամբողջությամբ ջնջվել է միատարր և դարավոր պատմություն ունեցող բնիկ քրիստոնյա բնակչություն:
Ազգային հարստության, անտառների և ընդերքի բռնազավթումը
Արձախի տնտեսության կայունության հիմքերից մեկը նրա հարուստ բնությունն ու ընդերքն էր: Երկրի տարածքի ավելի քան 36%-ը (շուրջ 160 հազար հեկտար) կազմում էին խիտ անտառները, որոնք հիմնականում տարածված էին Մարտակերտի, Մայրաբերդի (Ասկերանի), Դիզակի (Հադրութի) և Շուշիի շրջաններում՝ աչքի ընկնելով արժեքավոր ծառատեսակներով (կաղնի, բոխի, լորենի, հացենի, կեչի): Խաղողի, թթի և պտղատու այգիների տարածքը հասնում էր 4,950 հեկտարի: Այս ռեսուրսների կորուստը նշանակում է տասնյակ հազարավոր ընտանիքների զրկում իրենց ապրուստի միջոցներից, ինչպես նաև էկոլոգիական աղետի վտանգ՝ բռնազավթողների կողմից անխնա շահագործման պարագայում:
Արձախի ընդերքը, թեև լիարժեք հետազոտված չէր, պարունակում էր ռազմավարական նշանա-կության մետաղական և ոչ մետաղական հանքավայրեր: Հայտնաբերված էին քարածխի երևա-կումներ Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Նարեշտար և Քոլատակ գյուղերի մոտ: Արձախի ընդերքը հարուստ է բազմամետաղների՝ ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, երկաթի հանքավայրե-րով (Մեհմանա, Դրմբոն, Գյուլաթաղ, Կուսապատ, Վանք, Ղազանչի, Ճաղատասար/Լիսագոր, Զարդանաշեն, Ցոր, Մաղավուզ, Խաչեն ու Տրտու գետերի միջագետք, Մռավի լանջեր): Շուշիի, Ստեփանակերտի և Քարագլխի մոտակայքում կային մարմարի և բազմերանգ կրաքարերի հարուստ պաշարներ, ինչպես նաև գրանիտի, բազալտի, տուֆի և ցեմենտի բարձրորակ հումք: Այսօր այս բոլոր տնտեսական միավորները հանդիսանում են Ապշերոնի ռասիստական ռեժիմի կողմից ապօրինի յուրացված սեփականություն, որի դիմաց միջազգային իրավունքը պահանջում է պատասխանատվություն:
Կրթական համակարգի և կայացած հանրույթի կազմաքանդումը
Արձախի սուվերենության և կայացած պետականության ամենախոսուն ապացույցը նրա կրթական համակարգն էր: Ինքնահռչակ հանրապետությունում գործում էր 219 ցերեկային հանրակրթական դպրոց և վարժարան, որոնցից 191-ը (87.2%) գտնվում էին գյուղական բնակավայրերում՝ ապահովելով հավասար կրթական իրավունք: Դպրոցների բաշխվածությունն ըստ շրջանների փաստում է կազմակերպված կյանքի մասին.
Քաշաթաղի շրջան՝ 51 դպրոց
Մարտակերտի շրջան՝ 36 դպրոց
Մոնթեբերդի (Մարտունու) շրջան՝ 36 դպրոց
Մայրաբերդի (Ասկերանի) շրջան՝ 32 դպրոց
Դիզակի (Հադրութի) շրջան՝ 25 դպրոց
Շահումյանի շրջան՝ 16 դպրոց
Մայրաքաղաք Ստեփանակերտ՝ 14 դպրոց
Շուշիի շրջան՝ 9 դպրոց
Այս դպրոցներում սովորում էր 20,913 աշակերտ, և դասավանդում՝ 4,942 ուսուցիչ (որոնց 80.5%-ը կանայք էին): Բացի այդ, գործում էին 4 պետական միջին մասնագիտական հաստատություններ (2,068 ուսանող) և 5 բարձրագույն ուսումնական հաստատություններ (4,677 ուսանող): Գիտական կյանքը ներառում էր մագիստրատուրա (870 մարդ) և ասպիրանտուրա (67 մարդ)` հիմնականում տնտեսագիտության, իրավագիտության և պատմության ճյուղերում:
Այսպիսով, Ապշերոնի ռասիստական վարչակարգը ոչ թե «տարածք է ազատագրել», այլ կազմաքանդել է կայացած, ինքնաբավ, բարձր կրթական և գիտական մակարդակ ունեցող արևմտյան արժեհամակարգերով ղեկավարվող ժողովրդավարական հանրույթ:
Կարո՞ղ է արձախահայությունը այս տվյալները դարձնել ներուժ
(ռազմավարական ուղիներ)
Այս վիճակագրությունը սոսկ անցյալի հիշողություն չէ, այլ իրավաքաղաքական գործիքակազմ: Ահա հիմնական ուղիները, թե ինչպես կարող են Արձախի անունակ ղեկավարությունը, ձևավորվելիք համայնքները, և Արևնտյան Հայաստանի Հանրապետության իրավապաշտ-պաններն օգտագործել այս տվյալները ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում.
Էթնիկ զտման իրավական ձևակերպում (Միջազգային դատարաններում).
Ինչպես օգտագործել: 2014թ. (150,000+) և 2023թ. (100,000+) թվերի համադրումը ցույց է տալիս, որ Ապշերոնի ռասիստական ռեժիմի հայտարարած «ինտեգրման» քաղաքականությունը կեղծիք էր: Բնակչության 99.7%-ի փաստացի բռնի վտարումն ինքնաիշխան Արձախի Հանրապետությունից հանդիսանում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) և ՄԻԵԴ-ում Բաքվի ֆաշիստական ռեժմի դեմ «էթնիկ զտումների» և «մշակութային ցեղասպանու-թյան» անվիճելի ապացույց:
Կոլեկտիվ և անհատական սեփականության իրավունքի պաշտպանություն և փոխհատուցում.
Ինչպես օգտագործել: Հոդվածում նշված 41,011 տնտեսությունները (ընտանիքները) ունեն անժամկետ սեփականության իրավունք իրենց հողերի և տների նկատմամբ: 4,950 հա այգիների և հանքավայրերի տվյալները հիմք են հանդիսանում միջազգային արբիտրաժային դատարաններում Ապշերոնի ռասիստական ռեժիմի դեմ տնտեսա-կան հայցեր ներկայացնելու համար՝ պահանջելով կորսված եկամուտների և ունեց-վածքի փոխհատուցում:
Ապօրինի տնտեսական շահագործման դատապարտում (Economic Warfare).
Ինչպես օգտագործել: Քանի որ հոդվածում հստակ նշված են հանքավայրերի վայրերը (Դրմբոն, Մաղավուզ, Մեհմանա և այլն), արձախահայության լեգիտիմ ներկայացուցիչները կարող են մոնիթորինգի ենթարկել արտասահմանյան (օրինակ՝ բրիտանական կամ այլ) ընկերությունների գործունեությունն այդ հանքերում: Ցանկացած օտարերկրյա ներդրում այս վայրերում Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արձախի հանձնաժողովի կողմից որակ-վում որպես ապօրինի հանքարդյունաբերություն Ապշերոնի ռասիստական ռեժիմի կողմից Արձախի Հանրապետության բռնազավթված տարածքներում; Սա թույլ է տալիս միջազգային պատժամիջոցների հայցեր ներկայացնել այդ ընկերությունների դեմ:
Կրթական և մշակութային իրավունքների խախտում (UNESCO-ի հարթակ).
Ինչպես օգտագործել: 219 դպրոցների, 5 բուհերի և շուրջ 25,000 սովորողների կրթական իրավունքի զրկումը ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների կոպտագույն խախտում է: Այս տվյալներով կարելի է ձևավորել հատուկ զեկույցներ՝ ցույց տալու համար, որ Ադրբեջանը ոչնչացրել է ոչ միայն քարե հուշարձանները, այլև կրթական ինստիտուցիոնալ համակարգը, ինչը «դեպոպուլյացիայի» (հայաթափ-ման) քաղաքականության մաս է:
Արևմտյան և աշխարհաքաղաքական լոբբինգ
(Վերադարձի իրավունք).Երբ ԱՄՆ-ի և Եվրամիության տարբեր բանաձևերում խոսվում է արձախահայերի՝ «միջազգային երաշխիքներով վերադարձի իրավունքի» մասին, այս վիճակագրու-թյունը պետք է դրվի բանակցային սեղանին: Ցույց տալու համար, որ խոսքը ոչ թե պարզապես փախստականների խմբի, այլ ինքնահռչակ, թեկուզ և չճանաչված, կազ-մակերպված վարչատարածքային կյանքով (8 շրջաններով, դպրոցներով ու տնտեսու-թյամբ) ապրող բնիկ հայ ազգի մասին է, որի ինքնակառավարման իրավունքը պետք է վերականգնվի:

Комментарии
Отправить комментарий