ՔԱՅԼՈՂ ՍՏԱՄՈՔՍՆԵՐ, ԴՈՒՔ ԸՆՏՐԵՑԻՔ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԹՇՆԱՄԻՆ

 

   Ազգերը չեն մեռնում մեկ օրում։ Նրանք մեռնում են աստիճանաբար՝ երբ կորցնում են հիշողությունը, երբ մոռանում են իրենց նահատակներին, երբ հացի կտորը բարձր են դասում Հայրենիքից։

Ամեն սերունդ իր քննությունն ունի։ Ոմանք այն հանձնում են արյամբ, ոմանք՝ բանականությամբ, իսկ ոմանք տապալում են այն՝ սեփական կարճատեսությամբ։

Այսօր, երբ մեր շուրջը սեղմվում են մահվան օղակները, երբ թշնամին այլևս չի թաքցնում իր նպատակները, հայ մարդը պարտավոր է մի հարց տալ ինքն իրեն․ ո՞ւմ շահին ծառայեցինք մեր ընտրությամբ, մեր անտարբերությամբ և մեր ... լռությամբ։

Դառն է խոստովանելը, բայց երբեմն ճշմարտությունը վիրավորում է ավելի քիչ, քան ինքնախաբեությունը։

Քայլող ստամոքսներ, դուք կրկին ընտրեցիք այն, ինչ ուզում էր թշնամին։ Դուք 


կրկին հավատացիք, որ պատմությունը կարելի է շրջանցել, որ աշխարհաքաղա-քական օրենքները կարելի է խաբել, որ ՀԱՅՐԵՆԻՔԸ կարող է գոյատևել առանց զոհողության, առանց Ազգի շահերը համառորեն պաշտպանելու կամքի:

Բայց պատմությունը անընդհատ կրկնվում է անդաստիարակ ստամոքսների համար, որոնց մեղքով տուժվում է գիտակից ԱԶԳԸ։

 Պատմությունը հիշում է բոլոր նրանց, ովքեր հանուն մի բուռ բարեկեցության վաճառեցին իրենց իսկ երեխաների վաղվա պայծառ օրը։ Նա հիշում է բոլոր նրանց, ովքեր գերադասեցին հաճելի ստերը՝ ահեղ ճշմարտությունից։

 Մեծն Նժդեհը զգուշացնում էր, որ Ազգի ամենամեծ թշնամին հաճախ գտնվում է ոչ թե սահմաններից դուրս, այլ սեփական հոգու մեջ՝ որպես ստրկամտություն, անտարբերություն և ազգային պարտքի մոռացություն։

Ի՞նչ է ուզում թշնամին։ Որ հայը դադարի մտածել որպես ազգ։ Որ նա մոռանա իր պատմությունը։ Որ կորցնի իր ինքնապաշտպանական բնազդը։ Որ հաշտվի պարտությունների հետ։ Որ սովորի ապրել ծնկաչոք՝ մորթվող չորքոտանու հեզությամբ: 

  Եվ երբ ժողովուրդը, մոռանում է Արձախի անտառներում ապշերոնյան զավթինչների կողմից անգթորեն մորթված հայ ծերունուն և սկսում է ապրել միայն ստամոքսով, նա դառնում է շղթայակապ ստրուկ։ Երբ նա դադարում է առաջնորդվել ազգային հարատևման բնազդով, դառնում է կանխատեսելի սպանդանոցային նյութ։ Իսկ երբ քայլող ստամոքսները մոռանում են նախնինե-րիր հերոսական մարտերով լեցուն պատմությունը, դառնում է դատապարտված հանցագործ։

 Այսօր անպետք են նոր արդարացումները։ Պետք չեն նոր պատրանքները։

Պետք չեն նոր կուռքերը։ Հայությանն անհրաժեշտ է ազգային սթափություն։

Պետք է հիշել, որ պետությունը հանրախանութ կամ շուկա չէ, որտեղ ընտրում են ամենահաճելի առաջարկը։ Պետությունը ամրոց է, և ամրոցի պահապանը չի մտածում միայն իր ընթրիքի մասին։

Ազգը, որ չի ցանկանում գայլաբարո հարևանների կեր դառնալ, պարտավոր է դառնալ ուժ։

Ազգը, որ չի ցանկանում անհետանալ քարտեզից, պարտավոր է վերագտնել իր
կամքը։

Ազգը, որ ցանկանում է ապագա ունենալ, պարտավոր է հիշել, որ Հայրենիքը ժառանգություն չէ միայն նախնիներից. այն նաև պարտք է սերունդների առաջ։

Արթնացե՛ք հայեր։

Քանզի պատմությունը կրկնվում է ոչ թե պատահաբար, այլ որպես պատիժ նրանց համար, ովքեր հրաժարվում են հասկանալ նրա դասերը։

Եվ եթե վաղը կրկին կանգնենք անդունդի եզրին, ապա թող ոչ ոք չասի, թե նախազգուշացում չի եղել։   

Նախազգուշացումը հնչել է 1988-ին, 2016ին, 2020-ին, 2023-ին և հնչում է այսօր։

Քանի դեռ ժամանակ կա։ Քանի դեռ Հայաստան աշխարհի մի փոքր ռեզերվացին՝ 30 հազաար քառակուսի կիլոմետր տարածքով, կա։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»