Ազգային օրակարգի վերադասավորու՞մ

 

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ-ընտրական առաջին հայտարարություն-ներից մեկն այն է, թե Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է հաստատագրել խաղաղության համա-ձայնագիրը Ապշերոնի ռեժիմի հետ, առաջին հայացքից կարող է թվալ հերթական դիվանագիտական ձևակերպում։ Սակայն քաղաքական մեկնաբան-ների կարծիքով դրա քաղաքական բովանդակությունն ավելի խորն է, քան թվում է առաջին հայացքից։

Հատկանշական է, որ խաղաղության համաձայնագրի մասին խոսելիս վարչապետ ն. Փաշինյանը նույն համատեքստում հիշատակեց նաև ՀՀ–ԱՄՆ TRIPP համաձայնագիրը, որի վավերացումը նախատեսվում է մոտ ապագայում։

     Դիվանագիտության մեջ պատահական համընկնումներ գրեթե չեն լինում։

Այսպիսով, պաշտոնական Երևանը  փորձում է փոխանցել երկու ուղերձ.

Առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է խաղաղության օրակարգը և պատ-րաստ է այն դարձնել պետական քաղաքականության երկարաժամկետ բաղադրիչ։

Երկրորդը՝ խաղաղության գործընթացը չի նշանակում ՀՀ-ի ինքնիշխան արտա-քին քաղաքականության սահմանափակում կամ հրաժարում արևմտյան գործ-ընկերների հետ համագործակցությունից։

Այսինքն՝ պաշտոնական Երևանը փորձում է ձևավորել նոր բանաձև. խաղաղությունը և բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը պետք են համագոյակցել։

Սակայն ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հայտարարությունը  բոլորովին այլ կերպ է ընկալվում Բաքվի բռնապետի կողմից։

  Ապշերոնի վարչաքաղաքական վերնախավը վերջին տարիներին հետևողականորեն առաջ է մղում այն գաղափարը, որ տարածաշրջանային խաղաղությունը պետք է ուղեկցվի արտաքին ուժերի ազդեցության նվազեցմամբ։ Այդ պատճառով ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խորացումը կարող է ընկալվել ոչ թե որպես ինքնիշխան քաղաքականություն, այլ որպես ապագա քաղաքական հակակշիռների ձևավորման փորձ։

Հենց այս համատեքստում է հետաքրքիր ապշերոնյան haqqin.az լրատվամիջոցի արձագանքը։ Հնարավոր է, որ այն պարզապես արձանագրում է տեղի ունեցածը։ Սակայն չի կարելի բացառել նաև մեկ այլ ընթերցում՝ պաշտոնական Բաքուն ցույց է տալիս, որ ուշադիր հետևում է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի յուրաքանչյուր քայլի և այդ քայլերը դիտարկում է խաղաղության գործընթացի իր ընկալման տեսադաշտում։

  Ի՞նչ է նշանակում «խաղաղության հաստատագրում»։

Եթե այն նշանակում է միջպետական հարաբերությունների կարգավորում, սահմանների ճանաչում, հաղորդակցությունների բացում և անվտանգության նոր մեխանիզմների ձևավորում, ապա դա հասկանալի գործընթաց է։
Անշուշտ Բաքվի բռնապետին շատ է մտահոգում ևս մեկ թեմա, որի մասին գրեթե չի խոսվում։

               Արձախի բռնատեղահանված բնիկ հայության ևբռնազավթված տարածքներից ապշերանյան զավթիչների դուրս բերման հիմնահարցը։ 

   2020թ. 44 օրյա պատերազմի և 2023 թ. ինտերվենցիայից հետո Արձախի բնիկ հայ բնակչությունը բռնի տեղահանվեց իր Հայրենիքից։ Այսօր Հայաստանի Հանրապե-տության ներսում ապաստանել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց Հայրենիքը մնացել է Բաքվի ռժիմի օկուպացիայի տակ , իսկ նրանց մարդկային իրավունքների, սեփականության, մշակութային ժառանգության և վերադարձի հեռանկարների հարցերը շարունակում են մնալ անորոշ։

Եվ այստեղ առաջանում է այն հարցը, որը հասարակության մի զգալի հատված այսօր տալիս է.

Արդյո՞ք խաղաղության հաստատագրման հետ մեկտեղ տեղի է ունենում նաև Արձախի հարցի ապահաստատագրում։

Եթե նախկինում այդ խնդիրը պետական օրակարգի առանցքային բաղադրիչներից էր, ապա այժմ այն ավելի ու ավելի հազվադեպ է հայտնվում պաշտոնական Երևանի հայ-տարարություններում։

 Սա այն կետն է, որտեղ երկուսն էլ՝  իշխանությունն ու ընդդիմությունն  ունեն ազգա-յին պատասխանատվություն։

Իշխանությունը վաղ թե ուշ պարտավոր է լինելու  բացատրել, թե խաղաղության գործընթացում ինչ տեղ են զբաղեցնում արձախահայության բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը։

Իսկ ընդդիմությունը, եթե ցանկանում է վերականգնել հասարակական վստահու-թյունը, պետք է դուրս գա միայն զգացմունքային մեղադրանքների դաշտից և ներկա-յացնի իրատեսական ու գործնական օրակարգ։ Միայն «դավաճանություն» կամ «կապիտուլյացիա» բառերը չեն կարող փոխարինել պետական ռազմավարությանը։

Հայաստանի Հանրապետության առջև այսօր իրականում կանգնած չէ «խաղաղու-թյո՞ւն, թե՞ Արձախ» կեղծ ընտրությունը, որը պաշտոնական Բաքվի օրակարգից է ելնում։

   Պաշտոնական Երևանի համար իրական հարցը շատ ավելի բարդ է.

Հնարավո՞ր է կառուցել կայուն խաղաղություն՝ պահպանելով ազգային հիշողությունը, պաշտպանելով արձախահայության իրավունքները և միաժամանակ վարելով ինքնիշ-խան արտաքին քաղաքականություն։     

 Եթե այդ երեք խնդիրներից որևէ մեկը դուրս մնա պետական օրակարգից, ապա խաղաղության ցանկացած համաձայնագիր կմնա թերի։

Որովհետև իրական խաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէ։ Այն նաև արդարության, հիշողության և ազգային արժանապատվության պահպանման կարողությունն է։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

ՔՆՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԴԻՔ. ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ» ԳՐՔԻ 9-րդ ԳԼԽԻ