ԱԶԱՏԱՏԵՆՉ ՀԱՅԻ ՏԵՍԱԿԸ ՎԵՐԱՑԵԼ է՞
Մանկության որոշ հիշողություններ տարիների ընթացքում չեն խամրում։ Դրանք վերածվում են ազգային հիշողության մասի։
Հայոց հեքիաթային Շուշի քաղաքի հին կինոթատրոնում, պատանի տարիներին, մենք դիտում էինք «Կաշվե գուլպան» ֆիլմը։ Էկրանին հայտնվում էր Չինգաչգուկը՝ հպարտ, ազատասեր, աննկուն հնդկացին։ Նա կռվում էր ոչ միայն իր ցեղի, այլև արժանապատվության, ազատության և պատմական արդարության համար։
Մենք՝ այն ժամանակվա հայ պատանիներս, ֆիլմի մեջ տեսնում էինք աշխատավոր հայ Ազգի ճակատագիրը։
Մեր պատկերացրած Չինգաչգուկը այլևս հնդկացի չէր։ Նա մեզանից մեկն էր։ Նա պայքարում էր այնպես, ինչպես պիտի պայքարեր հայը՝ իր Հայրենիքի, իր ժողովրդի և իր ինքնության համար։
Տարիներ անց, ապշերոնյան գաղութատերերի դեմ Արձախի բնիկ հայերիս 1988-1994թթ. ազգա-յին ազատագրական պայքարի ընթացքում ականատես դարձանք հայոց պատմության «Չին-գաչգուկներին»։ Նրանք կրում էին այլ անուններ. Աշոտ, Լեոնիդ, Կարո, Վոլոդյա , Մոնթե և այլն:Եվ նրանց թիվը հասնում էր մի քանի հազարի, որոնց անունները դեռ չեն գրվել Հայ Ազգի պատ-
մության դասագրքերում: Բայց նրոնք իրենց կյանքով ապացուցեցին, որ ազատությունը նվեր չէ, այլ պայքարով ձեռք բերվող արժեք։ Նրանք չունեին մեծ պետությունների հովա-նավորությունը։ Նրանք չունեին անսահման ռեսուրսներ։ Բայց նրանք ունեին այն, ինչ հաճախ ավելի ուժեղ է զենքից՝ ազգային ոգի, պատասխանատվություն և Հայրենիք։
Սակայն պատմությունը միայն հաղթանակների շարան չէ։ 2020 և 2023 թվականները դարձան նոր սերնդի պարտության և արթնացման դառը դասեր։
Մենք կորցրինք Մեծ Հայքի տասերորդ նահանգը։ Մենք կորցրինք այն պատրանքը, թե հերոսությունը միայնակ կարող է փոխարինել կազմակերպված պետությանը։Մենք համոզվեցինք, որ քաջությունը բավարար չէ, եթե այն չի ուղեկցվում ռազմավարությամբ, կազմակերպվածությամբ, տեխնոլոգիական առավելությամբ, ազգային համախմբմամբ և պետական հեռատեսությամբ օժտված առաջնորդներով։
Արձախի դեմ թուրք-ապշերոն-պակիստանյան հարձակումը ցույց տվեց, որ մենք գործ ունենք ոչ թե առանձին հակառակորդի, այլ տարածաշրջանային մահմեդական ծայրահեղականներով ղեկավարվող առանցքի հետ, որի քաղաքական, ռազմական, տնտեսական և տեղեկատվական ներուժը տարիներ շարունակ հետևողականորեն աճել և ամրապնդվել է։
Այդ ընթացքում մենք ապրել ենք անցյալի հաղթանակների հիշողություններով։ Սակայն,պատմությունը, պատժեց մեզ նրա համար, որ ապագա կառուցելու փոխարեն միայն հպարտանում էինք անցյալով։
Ուստի այսօր հարցը պետք է հնչի նոր ձևով։ Միթե՞ ազատատենչ հայ տեսակը վերացել է և մնացել են միայ ամեն ինչի հետ համակերպվողները։
Ո՞ւր է այն ազգային վերնախավը, որը կկարողանա վերածնել պետական մտածողությունը։
Ո՞ւր են այն առաջնորդները, որոնք կխոսեն ոչ թե իշխանության, այլ ազգային նպատակների լեզվով։
Ո՞ւր են այն կազմակերպիչները, որոնք կձևավորեն նոր բանակ, նոր կրթական համակարգ, նոր տեխնոլոգիական ներուժ և նոր ազգային համախմբում։
Ո՞ւր են այն մարդիկ, որոնք կհասկանան, որ XXI դարի պատերազմները հաղթում են ոչ միայն խրամատներում, այլ նաև գիտության, գաղափարախոսության, տնտեսության, դիվանագիտության և տեղեկատվական դաշտի մեջ։
Այսօր Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է ոչ թե քաղաքական փրկիչ, այլ ազգային առաջնորդության նոր դպրոց։
Մեզ պետք են մարդիկ, որոնք կկարողանան համատեղել ֆիդայու կամքը, պետական գործչի հեռատեսությունը և ռազմավարի հաշվենկատությունը։
Մեզ պետք են մարդիկ, որոնք ապրում են միայն սերունդների և Հայրենիքի կայացման ճակատագրով։
Անժխտելի է, որ Հայ Ազգը , անհրաժեշտության դեպքում ծնում է հերոսներ։
Սակայն հերոսների ձեռքբերումները ամրապնդող ազգային ճարտարապետների համալիր պետք է կառուցենք։Որովհետև մեր ժամանակների հերոսը միայն զենքը ձեռքին մարտիկը չէ։Նա նաև գիտնականն է, ինժեներ, ուսուցիչ, սպա, դիվանագետ, պետական և ազգային շահերի համար մարտնչող քաղաքական գործիչ։
Դպրոցները պետք է թողարկեն ազգային շահի և համակողմանի հզոր Հայրենիք կերտելու ընդունակ սերունդ։ հայոց պատմության զանգակատունը պետք է վերազարթնի և սկսի հնչել։
Հայ ազգը պետք է կարողանա իր մեջ ուժ գտնի պարտված ճակատամարտից հետո անմիջապես
ոտքի կանգնելու։
Օրվա մանկապարտեզներում պետք է դաստիարակեն Ազգի հաղթական պատմությունը կերտողներ։ Նոր սերունդը պետք է հիշի, որ հայ ազգը ստեղծված չէ պարտության հետ հաշտվելու համար։
Նա ստեղծված է վերածնվելու և տարածաշրջանը Դրախտի վերածելու համար։
Комментарии
Отправить комментарий