Որո՞նք են ՀՀ մարտահրավերնեն ու զարգացման ուղիները

 

Այսօր աշխարհը փոխվում է մեծ արագությամբ, և Հայաստանի Հանրապետության համար կենսական է հասկանալ իր տեղն ու դերը այս նոր իրականությունում: Որո՞նք են մեր հիմնական մարտահրավերներն ու զարգացման ուղիները:

1. Խոշոր ուժերի խաչմերուկում. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է մի տարածաշրջանում, որը կապում է Եվրոպան, Ռուսաստանը, Մերձավոր Արևելքը և Կենտրոնական Ասիան: Այս աշխարհագրական դիրքի պատճառով մեր տարածաշրջանով հետաքրքրված են համաշխարհային և տարածաշրջանային խոշոր խաղացողները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Չինաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրան-սիան: Սա մեզ համար թե՛ մեծ ռիսկ է, թե՛ նոր հնարավորություն:

  • Բարդ անվտանգային միջավայր. Մեր հիմնական մարտահրավերը շարու-

    նակում է մնալ հարաբերությունները Արձախի ինքնիշխան Հանրապետության տարածքը զավթած Ապշերոնի ռեժիմի հետ և տարածաշրջանային ուժերի հավասարակշռումը: Անվտանգության տեսանկյունից Հայաստանի Հանրա-պետությունը չի կարող ամբողջությամբ հենվել միայն մեկ արտաքին բևեռի վրա:

  • Տնտեսական կապերի բազմազանեցում (դիվերսիֆիկացիա). Մեր տնտեսությունն ուժեղանում է, երբ կախված չէ միայն մեկ ուղղությունից: Կենսական է միաժամանակ ունենալ ամուր կապեր.

    • Ռուսաստանի շուկայի,

    • Եվրոպական շուկաների հետ,

    • Իրանի միջոցով՝ դեպի հարավային ուղղություն,

    • Հնդկաստանի հետ՝ աճող համագործակցությամբ,

    • Չինաստանի հետ՝ ներդրումային և առևտրային նոր հնարավորություններով:

2. Որո՞նք են Հայաստանի Հանրապետության կենսական քայլերը

Ա. Բազմավեկտոր արտաքին քաղաքականություն

Փոքր պետությունների հաջողության գլխավոր կանոնն է՝ չդառնալ որևէ գերտերության բացառիկ գործիքը: Դրա համար Հայաստանի Հանրապետությանը նպատակահարմար է.   

  • Պահպանել աշխատանքային հարաբերությունները Ռուսաստանի հետ,

  • Զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ,

  • Խորացնել համագործակցությունը Իրանի հետ,

  • Ընդլայնել կապերը Հնդկաստանի և ասիական այլ երկրների հետ:

Բ. Ուժեղ բանակ և սեփական ռազմարդյունաբերություն

Արտաքին գործընկերները կարող են օգնել, բայց երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավորը սեփական ուժն է: Մեզ անհրաժեշտ են.

  • Ժամանակակից սպառազինություն և հակաօդային պաշտպանություն,

  • Անօդաչու (ԱԹՍ) համակարգեր,

  • Զարգացած տեղական ռազմարդյունաբերություն,

  • Բարձրակարգ պրոֆեսիոնալ սպայական կազմ:

Գ. Ժողովրդագրության հզորացում

Անկախ խորհրդանշական թվերից ու բանաձևերից, Հայաստանի Հանրապետության գոյության հիմքը մարդն է: Պետք է կենտրոնանալ հետևյալ ուղղությունների վրա.

  • Բնակչության բնական աճ և արտագաղթի կանխում, 

  • Արևմտահայության հսկայական ներուժի գրագետ ներգրավում,

  • Բարձր որակավորում ունեցող մասնագետների հայրենադարձություն:

Դ. Տնտեսություն և 21-րդ դարի տեխնոլոգիաներ

Այսօր ուժը միայն զենքը չէ, այլև միտքն ու տնտեսությունը: Հայաստանի Հանրապետությունը կարող է մրցակցային առավելություն ստանալ.

  • Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում և արհեստական բանականության (ԱԲ) նախագծերում,

  • Ճշգրիտ ճարտարագիտության մեջ,

  • Որակյալ կրթության զարգացման միջոցով,

  • Լոգիստիկ և տարանցիկ (տրանզիտ) խոշոր նախագծերում:

Գլխավոր գնահատականը

Հայաստանի Հանրապետության ամենաիրատեսական ռազմավարությունը ոչ թե

«մեկ հովանավոր կամ տեր» գտնելն է, այլ սեփական տունը ներսից ուժեղացնելը: Մեզ պետք են ուժեղ պետական ինստիտուտներ, մարտունակ բանակ, զարգացած տնտեսու-թյուն և ճկուն, հավասարակշռված դիվա-նագիտություն, որը թույլ չի տա մեզ դառնալ կողմերից մեկի կամակատարը մեծ տերությունների բախումներում:

Պատմական դասը հստակ է. 

Փոքր պետությունների երկարաժամկետ հաջողության բանաձևը սեփական ուժն արտաքին դաշնակիցներով լրացնելն է, այլ ոչ թե դաշնակիցներով սեփական ուժը փոխարինելը: Դրա կործանարար օրինակը տեսանք Արձախի Հանրապետության քաղաքական ղեկավարության պարա-գայում, երբ սեփական մարտունակ բանակը հետևողականորեն թուլացվեց ու վերածվեց կենցաղային գործառույթներ իրականացնող կառույցի, իսկ երկրի անվտանգության ողջ հույսն անհեռատեսորեն կապվեց բացառապես ռուս խաղաղապահների հետ: Այսինքն՝ տեղի ունեցածը ոչ թե պատահականություն էր, այլ
ա) համակարգային ու ռազմավարական սխալների հետևանք,
բ) կանխամտածված ու ազգադավ գործողությունների շղթա, ինչը դեռևս պահանջում է ամբողջական բացահայտում և հստակ իրավաքաղաքական գնահատական:


Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»