ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ

 

.
«Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը»։ Ադոլֆ Հիտլերին վերագրվող այս խոսքերը պատմական պարզ հիշեցում չեն, այլ քաղաքական դաժան բանաձև։ Դրանք ապացուցում են մի անփոփոխ ճշմարտություն. երբ մարդկության դեմ կատարված հանցագործությունը չի ստանում համարժեք իրավական, քաղաքական և նյութական պատիժ, այն դառնում է նոր ոճրագործությունների կանաչ լույս և խթան։

1894-1923թթ  Օսմանյան կայսրության և երիտթուրք-քեմալիստ ծայրահեղ ազգայնա-մոլական իշխանությունների կողմից Հայկական լեռնաշխարհը բռնազավթելու նպատակով ծրագրված և իրականացված բնիկ հայ ազգաբնակչության ցեղասպանությունն ու հայրենազրկումը  չարժանացավ միջազ-գային հանրության կողմից արմատական դատապարտման և արդարացի հատուցման։ Այս անպատժելիությունը ոչ միայն ճանապարհ հարթեց Եվրոպայի սրտում ծայրահեղա-կան ազգայնամոլության ծննդի ու Հոլոքոստի իրագործման համար, այլև ականապատեց հենց հայ ժողովրդի հետագա անվտանգությունը։   

   Հոլոքոստի արհավիրքից հետո հրեական ժողովուրդը քաղեց կարևորագույն դասը. սեփական անվտանգության միակ անշրջելի երաշխիքը հզոր, կազմակերպված և սեփական ուժերին ապավինող պետականությունն է։ Իսրայելի ստեղծումն ու կայացումը ցույց տվեցին, որ միջազգային իրավունքի դեկլարատիվ կոչերից առավել գործում է սեփական կենսական շահերը պաշտպանելու պատրաստակամությունը։

Սակայն պատմությունը և ժամանակակից աշխարհաքաղաքականությունը մեզ սովորեցնում են մեկ այլ դաժան ճշմարտություն ևս. զոհի պատմական կարգավիճակը ավտոմատ կերպով հավերժական անձեռնմխելիություն կամ բարոյական ինդուլգենցիա չի տալիս որևէ պետության կամ իշխանության հետագա քայլերի համար։

Վավերագրող լրագրող Էբբի Մարտինի  «Կայսրության էջերը» հայտնի նախագիծը, որը

նկարահանվել է Արևմտյան ափում և Գազայում, վեր հանեց մի ցավոտ իրականություն։ Նրա հրապարակած փաստագրական հարցազրույցներում տեսախցիկի առաջ հնչում են որոշ յահուդ քաղաքացիների ծայրահեղ թշնամական, ռադիկալ և բռնությունն արդա-րացնող կոչեր, ընդհուպ մինչև «պետք է սպանել արաբներին» ձևակերպումները։ Որոշ ակտիվիստներ և քննադատներ, տեսնելով նմանատիպ ատելության խոսքն ու իրականացվող կոշտ ռազմական քաղաքականությունը, անգամ կիրառում են «Չորրորդ Ռեյխ»  քաղաքական հռետորաբանությունը։

Անշուշտ, սրանք առանձին խմբերի կամ անձանց արմատական դրսևորումներ են, որոնք չեն կարող ավտոմատ կերպով վերագրվել ողջ հրեական ժողովրդին։ Բայց սա կարևոր ազդակ է աշխարհին, թե որքան վտանգավոր է, երբ պետական մակարդակով հանդուրժ-վում կամ գեներացվում է դիմացինի մարդկային արժանապատվությունը կասկածի տակ դնող ծայրահեղական ազգայնամոլական գաղափարախոսությունը։

Այս համատեքստում հայկական քաղաքական միտքը պետք է առաջնորդվի հստակ տար-բերակմամբ.

  • Սիոնիզմը՝ որպես քաղաքական գաղափարախոսություն,

  • Իսրայելի կառավարության կոնկրետ քաղաքականությունը,

  • Եվ հրեական ժողովուրդը՝ որպես պատմական ամբողջություն։

Քաղաքականության և գաղափարախոսության քննադատությունը մի բան է, իսկ ամբողջ ժողովրդի վերաբերյալ ընդհանրացումները՝ բոլորովին այլ բան։ Մենք դատապարտում ենք ոչ թե ազգերը, այլ այն մեխանիզմները, որոնք ծնում են էթնիկ ատելություն և արդարաց-նում մեկ ուրիշ ազգի բնաջնջումը։

Այս տարբերակումն ու երևույթների խորքային ընկալումը կենսական են մեզ համար, քանի որ Ապշերոնյան վարչակարգի որդեգրած նույնպիսի ատելության, ապամարդկայնացման  և ծայրահեղական ազգայնամոլական գաղափարախո-սության  պաշտամունքի քաղաքականության հետևանքով տեղի ունեցավ Արձախի Հանրապետությունից բնիկ հայերի տեղահանումը։

2020 թ., ապա 2023 թվականին ինքնիշխան Արձախի Հանրապետության տարածքի բռնազավթմամաբ  բնիկ հայկական բնակչության բռնի  տեղահանությունն ու էթնիկ զտումը սովորական տեղական հակամարտություն չեն։ Սա Բաքվի , Անկարայի ,Իսլամաբադի և Միջին Ասիայի մի շարք ծայրահեղական կառավարիչների զորքերի կողմից

իրականացվող, 1915 թվականին սկսված և անպատիժ մնացած պանթուրքիստական, ծայ-րահղ ազգայնամոլական քաղաքականության ուղիղ, տրամաբանական շարունակությունն է 21-րդ դարում։ Ապշերոնյան ֆաշիստական վարչակարգին պաշտպանող  հասարակու-թյան մեջ Արձախի Հանրապետության բնիկ հայերի հանդեպ պետականորեն սերմանված ծայրահեղ ատելությունն ու բռնության արդարացումը նույն այն մեխանիզմն է, որը  ճանա-պարհ հարթեց Հայերի դեմ իրականացված ցեղասպանության և Հոլոքոստի համար։

Աշխարհը կրկին սահմանափակվեց սոսկ մտահոգության դեկլարատիվ հայտարարություն-ներով, մինչդեռ բնիկ հայ  ժողովուրդը, ցեղասպանական սպառնալիքի ներքո ստիպված եղավ լքել իր տները, բնօրրանը, հազարամյա վանքերը, սրբավայրերն ու նախնիների գերեզմանները։ Արձախի ողբերգական հայաթափումը  հայությանը պարտադրում է հրա-ժարվել պատմական պատրանքներից։ Այն հստակ ցույց տվեց, որ միջազգային հարթակ-ներում գործում է ոչ թե վերացական արդարությունը, այլ կոշտ ուժի և աշխարհաքաղա-քական առևտրի օրենքը։

Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը և մեր օրերում Արձախի հայա-թափումը տարբեր ժամանակների պատմություններ են, բայց դրանց արմատը նույնն է՝ թույլի նկատմամբ ուժեղի անպատժելիությունը, երբ մարդու իրավունքները ստորադասվում են ծայրահեղ ազգայնամոլությամբ հարբած բիրտ ուժին։

Որպեսզի հայ ժողովուրդը դադարի լինել աշխարհաքաղաքական վայրիվերումների զոհը,  պետք է արմատապես փոխի իր մոտեցումը։ Համաշխարհային հանրությունից սոսկ 
կարեկցանք կամ դատապարտում ակնկալելու ժամանակներն անցել են։ Մեր պատաս-խանն անպատժելիության այս շղթային պետք է լինի մեկը՝ ուժեղ, մրցունակ, տնտեսապես ու ռազմականապես կայուն Հայաստանի Հանրապետությունը, որն ընդունակ է պաշտպա-նել ոչ միայն իր այսօրվա  տարածքը, այլև աշխարհասփյուռ հայության հավաքական իրավունքները։

Միայն սեփական ուժերի գիտակցումը, ներքին համախմբումը և պետականակենտրոն մտածողությունը կարող են կոտրել անպատժելիության այն շղթան, որը մեկ դար շարունակ ձգվում է Հայերիս նկատմամաբ իրականացված ցեղասպանությունից մինչև մեր օրերը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»