ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐԸ ՉԵ՞Ն ՊԱՏՄԵԼ ԻՐԵՆՑ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ։
Անիի հնագիտական պեղումների ղեկավար, դոցենտ Մուհամեթ Արսլանը, թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է քաղաքի բացառիկ նշանակությունը.
«Անին միջնադարի ամենակարևոր քաղաքներից մեկն է՝ թե՛ իր տեսանելի վերգետնյա կառույցների, թե՛ դեռևս չբացահայտված ստորգետնյա ճարտարապետական հուշարձանների առումով»։
Նրա խոսքով՝ Բագրատունյաց Դաշնային Արքայապետության մայրաքաղաքի հզոր պարիսպ-ներն ամենամեծ վնասը կրել են 1064 թվականին՝ սուլթան Ալփ Արսլանի կողմից Անիի զավթման ժամանակ։ Նվաճումից հետո հետո սուլթանը կարգադրել է վերականգնել ամրա-շինությունը։ Առյուծի դարպասի վրա տեղադրված արձանագրությունը թուրք պատմաբանները համարում են Հայկական լեռնաշխարհի տարածքում առաջին թյուրքա-իսլամական արձանագ-րություններից մեկը։
Արսլանը նաև նշում է, որ գրեթե հազար տարի անց Անիի պաշտպանական համակարգը շարու-նակում է զարմացնել իր պահպանվածությամբ.
«Հյուսիսային հատվածում, որտեղ քաղաքը բացվում է դեպի սարահարթ, կառուցվել են երկշերտ պարիսպներ, մինչդեռ Արփա, Միգմիղ և Բանջարա-նոց գետերի կողմից բնական պաշտպա-նություն ունեցող հատվածներում կա-ռուցվել են միաշերտ պարիսպներ։ Ամբողջ ամրաշինությունը ձգվում էր գրեթե հինգ կիլոմետր»։
Եվ հենց այստեղ էլ սկսվում պատմության ամենահետաքրքիր մասը։
Եթե միջնադարյան բազմաթիվ քաղաքների պարիսպները ժամանակի ընթացքում վերացել են, ապա Անիի ամրությունները մինչ օրս կանգուն են՝ կարծես պահպանելով մի գաղտնիք, որը դեռ սպասում է իր բացահայտմանը։ Ոչ միայն վերգետնյա կառույցներն են զարմացնում հետազոտող-ներին, այլև ստորգետնյա անհայտ կառույցների գոյության մասին ակնարկները, որոնք դեռ ամ-բողջությամբ ուսումնասիրված չեն։
Եթե ստորգետնյա Անիի միայն մի փոքր մասն է բացահայտվել, ապա ի՞նչ գիտելիքներ կամ ի՞նչ նպատակ էր հետապնդում այն քաղաքակրթությունը, որը քարե քաղաքի տակ ստեղծել էր երկրորդ՝ ստորգետնյա աշխարհը։
Անին հայ պատմագրության մեջ հաճախծ հիշվում է որպես «1001 եկեղեցիների քաղաք»։ Սակայն Արևմտյան Հայաստանի Անի քաղաքի խորհրդավոր ժառանգությունը նրա հզոր պարիսպներն են, որոնց մեջ, ըստ ժամանակակից թուրքական ուսումնասիրությունների, առանձնացվում են յոթ գլխավոր դարպասներ։ Յուրաքանչյուրն ունեցել է ոչ միայն ռազմական, այլև խորհրդանշական նշանակություն։
Դրանից արևմուտք գտնվել են Զույգապարիսպ Դարպասը և Գաղտնի դարպասը , որոնք ծառայել են քաղաքի պաշտպանությանը և արտակարգ իրավիճակներում բնակչության տեղաշարժին։
Առավել խորհրդավորներից է Շախմատի դարպասը , որի երկու կողմերում բարձրացող աշտարակները զարդարված են վիշապների և ցուլերի բարձրաքանդակներով։ Ժամանակակից թուրքական հեղինակները դրանք ներկայացնում են որպես թուրքական մշակույթի խորհրդանիշներ, սակայն պատմական ժամանակագրությունը հուշում է բոլորովին այլ պատկեր։ Այս քանդակները ստեղծվել են Բագրատունիների օրոք՝ առնվազն մեկ դար առաջ, քան սելջուկների հայտնվելը Հայաստանում։ Հետևաբար դրանք պետք է դիտարկել հայկական միջնադարյան ճարտարապետության և հին արևելյան խորհրդանշանների շարունակականության համատեքստում։
Մյուս դարպասներն են Մոծակների Ձորի Դարպաս, Այգու դարավանդի դարպաս և Դիվինի դարպասը ։ Վերջինս իր անունը ստացել է դեպի Դվին տանող ճանապարհից և մինչ օրս գտնը-վում է հայ-թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ՝ պահպանելով իր նախնական տեսքի զգալի մասը։
Սակայն այստեղ սկսվում են այն հարցը, որոնց շուրջ պատմությունը դեռևս լռում է։
Ինչո՞ւ հենց յոթ դարպաս։
Միջնադարյան ճարտարապետության մեջ յոթ թիվը հազվադեպ էր պատահական ընտրություն։ Յոթ երկինք, յոթ մոլորակ, յոթ իմաստուններ, յոթ սրբազան աստիճաններ... Արդյո՞ք Անիի ճարտարապետները պարզապես կառուցում էին պաշտպանական համակարգ, թե՞ փորձում էին քաղաքի հատակագծի մեջ ներառել տիեզերական կարգի մասին իրենց պատկերացումները։
Էրիխ ֆոն Դենիկենը հավանաբար հենց այստեղ կկանգներ և կհարցներ. իսկ եթե յոթ դարպասները պարզապես մուտքեր չէին, այլ խորհրդանշական անցումներ՝ երկրի և երկնքի միջև կառուցված մի մեծ քարե սխեմայի մասե՞ր։
Պատասխանն առայժմ չկա։ Սակայն փաստն այն է, որ Անիի յուրաքանչյուր դարպաս ուղղված էր դեպի առևտրական, ռազմական կամ ուխտագնացական կարևոր ճանապարհ, իսկ ամբողջ պարիսպը կառուցված էր այնպիսի ճարտարագիտական ճշգրտությամբ, որը նույնիսկ այսօր զարմացնում է մասնագետներին։
Հնարավո՞ր է, որ Բագրատունիների մայրաքաղաքը նախագծվել էր ոչ միայն որպես անառիկ ամրոց, այլև որպես խորհրդանիշներով լեցուն քարե մատյան, որի գաղտնիքներն ամբողջությամբ դեռ չենք վերծանել։
Հազարամյա պարիսպների պատգամը
2016 թվականին Անին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և այսօր ամեն տարի գրավում է հազարավոր այցելուների աշխարհի տարբեր երկրներից։
Արդի պաշտոնական աղբյուրները շեշտում են Բագ-րատույաց կայսրության Անի մայրաքաղաքի կարևո-րությունը Հայկական լեռնաշխարհը Բալկանյան թե-րակղզու և Իրանական բարձրավանդակի հետ կապող ռազմավարական հանգույց և ընդգծում են նրա միայն թուրք-իսլամական շրջանի հուշարձանները։ Սակայն Անիի պարիսպները մբնիկ հայ ազգի հզոր քաղաքակրթության քարե վկաներն են. դրանք կառուցվել են դեռևս 9–10-րդ դարերում՝ Բագրատունյաց Հայաստանի հզորացման շրջանում, երբ Անին վերածվեց տարածաշրջանի ամե-նահարուստ և ամենաազդեցիկ մայրաքաղաքներից մեկը։
Հինգ կիլոմետր ձգվող պաշտպանական համակարգը, երկշերտ ամրությունները, բարդ ինժեներական լուծումները և կենդանիների խորհրդանշական բարձրաքանդակները մինչ օրս վկայում են հայկական միջնադարյան ճարտարապետության բացառիկ մակարդակի մասին։
Եվ, թերևս, ամենահետաքրքիր հարցը դեռ մնում է անպատասխան.
Ինչո՞ւ է այդքան մեծ քաղաք կառուցվել ոչ միայն երկրի մակերեսին, այլև, ինչպես այսօր արդեն ընդունում են նույնիսկ հայության պատմությունը թաքցնող թուրք հնագետ-ները, շարունակվում է նաև ընդարձակ ստորգետնյա շերտերում։
Հնարավոր է՝ ապագա պեղումները նոր էջեր բացեն Հայաստանի Բագրատունյաց կայսրության պատմության մեջ։
Комментарии
Отправить комментарий