ԱՇԽԱՐՀԻ ՔԱՐ ԼՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՀԱՅ ԱԶԳԸ ԱՐՁԱԽԻ ԿՈՐՈՒՍՏԸ ՀԵՏ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արձախի հայաթափումից անցել են տարիներ, սակայն Արձախի հազարավոր բնիկ հայերի համար ժամանակը կանգ է առել 2020թ. 44 օրյա աղետի օրերում։ Մենք կորցրել են ոչ միայն մեր տները, այգիներն ու ունեցվածքը, այլև այն միջավայրը, որտեղ ձևավորվել էին մեր ընտանիքները, համայնքները և հիշողությունները։
Բնականաբար հարցեր են ծագում. եթե միջազգային հանրությունը
խոսում է մարդու իրավունքների, ժողովրդավարության և ժողովուրդների պաշտպանության մասին,
ապա ինչո՞ւ չկարողացավ կանխել 150 հազարից ավելի մարդկանց զանգվածային տեղահանումը
ապշերոնյան ռասիստակա ռեժմի կողմից։ Ինչո՞ւ
այսօր այդ հարցը գրեթե բացակայում է համաշխարհային քաղաքական օրակարգից։
Այս հարցերը
ցավոտ են, սակայն դրանցից խուսափելը ոչինչ չի փոխում։ Պետք է ընդունել մի պարզ իրողություն.
միջազգային հարաբերություններում պետությունները հիմնականում առաջնորդվում են իրենց
շահերով։ Այսօր բարոյականությունը, իրավունքը և մարդասիրությունը իրենց տեղը զիջում
են աշխարհաքաղաքական կեղտոտ հաշվարկներին։ Օրվա դաժան իրակա-նության գիտակցումն անհրաժեշտ է, եթե ցանկանում
ենք ճիշտ գնահատել իրավիճակը։
Հիշողության
կանխամտածված շեղումը. 2020-ի դիմադրությունից մինչև 2023-ի աղետ
Այսօր միջազգային
և տեղեկատվական հարթակներում տեղի է ունենում յուրահատուկ, վտանգավոր ֆոկուսի շեղում։
2023 թ. սեպտեմբերի մեկօրյա հայաթափումը ստվերում է այն փաստը, որ Արձախի կորուստը
Բաքվի ռասիստական ռեժիմի կողմից իրականացված բազմափուլ ցեղասպանական քաղաքականության
արդյունք էր, որի առաջին հարվածը հասցվեց 2020 թ. 44-օրյա պատերազմով։
44 օրյա
պատերազմի հիշողությունը դուրս է մղվում քաղաքական օրակարգերից, որովհետև այնտեղ արձանագրված
է բազմիցս գերազանցող միջազգային թրքական 302 227 ծայրա-հեղական զավթիչների դեմ հայ
զինվորի ու կամավորի հերոսական դիմադրության 44 օրը։ Հակառակորդի 90 993 զինվոր դժոխք ուղարկած հայ զինվորները ցույց տվեցին մեր տեսակի
ներքին ուժը։ Զավթիչներին և արտաքին ուժերին ձեռնտու է 4787 հոգի զոհ տված դիմադրող հայությանը
ներկայացնել բացառապես «պարտված զոհի»՝ կարգա-վիճակում:Զոհին հեշտ է՞ պարտադրել նոր զիջումներ:
Այնինչ, դիմադրության հիշողությունը
արթնացնում է հայի ազգային կամքն ու պահանջատիրությունը։ 2020 թ. Բաքվի ահաբեկչական ռեժիմի կողմից Արձա-խի Հանրապետության Հադրութի, Շուշիի և մյուս
շրջանների բռնի տեղահան-ման առաջին ալիքի և հերոսամարտերի վերհանումը մեր ազգային ազատագ-րական
պայքարի անկյունաքարն է։
Անշուշը Արձախի և ՀՀ վերնախավի քաղաքական պարտությունը
դեռևս ազգի վերջնական պարտություն չէ։ Պատմության ընթացքում բազմաթիվ ժողովուրդ-ներ
կորցրել են իրենց պետականությունը կամ հայրենիքը, բայց կարողացել են պահպանել իրենց
ինքնությունը և պատմական պահանջատիրությունը։ Նրանք դա արել են ոչ թե հրաշքների սպասելով,
այլ երկարատև ու կազմակերպված աշխատանքով։ Այսօր հայ ազգի առջև կանգնած է ոչ միայն
Արձախի, այլև ազ-գային վերակազմավորման խնդիրը։
Արձախահայության
ինքնակազմակերպման և իրավունքների պաշտպանության 10 հոդվածները
Որպեսզի
Արձախի հարցը չվերածվի պատմության մոռացված էջի, հայության գործողությունները պետք
է խարսխվեն միջազգային իրավունքի կոշտ հիմքերի վրա։ Ազգային կամքը պետք է վերածվի իրավաքաղաքական
ձևակերպված պահանջի.
1. Հավաքական
վերադարձի իրավունքի իրացում
Արձախահայությունն ունի իր պատմական Հայրենիք անվտանգ, արժանապատիվ
և հավաքական վերադարձի անօտարելի իրավունք։
- Միջազգային իրավունքի նորմ. Մարդու իրավունքների համընդհանուր
հռչակագիր (Հոդված 13, կետ 2) և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների
մասին միջազգային դաշնագիր (Հոդված 12, կետ 4)՝ յուրաքանչյուր ոք իրավունք
ունի վերադառնալ իր երկիրը։
2. Համայնքային
ինքնակազմակերպում և սուբյեկտայնության վերականգնում
Արձախահայությունը
պետք է Արևմտյան Հայաստանի Հանրապետության կազմում ձևավորի միասնական, կազմակերպված
համայնքային-ինստիտուցիոնալ մարմիններ՝ իր հավաքա-կան շահերն ու կամքը միջազգային հարթակներում
ներկայացնելու համար։
- Միջազգային իրավունքի նորմ. ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների
իրավունքների մասին հռչակագիր (Հոդված 3, 4, 18), որոնք սահմանում են բնիկ
ժողովուրդների ներքին կյանքի կազմակերպման և սեփական ինստիտուտների միջոցով որոշումների
կայացման իրավունքը։
3. Մշակութային
և կրոնական ժառանգության պաշտպանություն
Արձախի տարածքում մնացած հայկական շուրջ 15 հազարմյա պատմա-մըշակութային
և կրոնական կոթողների պահպանությունը և դրանց ոչնչացման ու յուրացման (ալբանացման)
կանխումը։
- Միջազգային իրավունքի նորմ. 1954թ. Հաագայի կոնվենցիան՝
«Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» և
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) 2021թ. դեկտեմբերի 7-ի հրատապ
միջոցների կիրառման որոշումը։
4. Սեփականության
իրավունքի պաշտպանություն և փոխհատուցում
Տեղահանված
յուրաքանչյուր Արձախցու մասնավոր, համայնքային և հանրային սեփակա-նության իրավունքի
ճանաչում, դրա անձեռնմխելիություն և համարժեք նյութական փոխ-հատուցման պահանջ։
- Միջազգային իրավունքի նորմ. Մարդու իրավունքների եվրոպական
կոնվենցիա (Թիվ 1 արձանագրություն, Հոդված 1) և ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը
(«Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ապշերոնի ռեժիմի»
գործերով)։
5. Էթնիկ
զտումների և բռնի տեղահանման իրավական գնահատական
2023 թ.
բռնի տեղահանման և դրան նախորդած 9-ամսյա շրջափակման միջազ-գային ճանաչումը որպես Արձախի
բնիկ հայության էթնիկ զտման երկրորդ փուլ և մարդկության դեմ ուղղված հանցագործություն։
- Միջազգային իրավունքի նորմ. Միջազգային քրեական դատարանի
(ՄՔԴ) Հռոմի ստատուտ (Հոդված 7)՝ բնակչության բռնի տեղահանումը կամ արտաքսումը
դասվում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների շարքին։
6. Արժանապատիվ
կենսամակարդակի և սոցիալական իրավունքների ապահովում
Փախստականի
կարգավիճակում հայտնված Արձախահայերի սոցիալական, տնտեսական և կրթական իրավունքների
լիարժեք իրացումը ապաստան տված պետություններում։
- Միջազգային իրավունքի նորմ. 1951թ. «Փախստականների կարգավիճակի
մասին» Կոնվենցիա և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների
մասին միջազգային դաշնագիր։
7. Ինքնության
պահպանման և կրթության իրավունք
Արձախի բարբառի,
ավանդույթների, կրթական և գիտական օջախների (օրինակ՝ Արձախի պետական համալսարանի) գործունեության
շարունակականության ապահովումը վտարանդիության մեջ՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության
քաղաքացիություն ընդունելու առաջնային քայլով։
- Միջազգային իրավունքի նորմ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթության բնագավառում
խտրականության դեմ պայքարի մասին» կոնվենցիա և Ազգային փոքրամասնությունների
պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիա։
8. Պատմական
հիշողության պահպանում և վավերագրում
Տեղահանված
անձանց վկայությունների հավաքագրում, թվայնացում և արխիվացում՝ որպես ապագա իրավական
և պատմական գործընթացների ապացուցողական բազա։
- Միջազգային իրավունքի նորմ. ՄԱԿ-ի Սկզբունքներ անպատժելիության
դեմ պայքարի միջոցով մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ («Ճշմարտության
իրավունք» / Right to Truth)։
9. Գերիների
և պատանդների վերադարձ
Բաքվում
ապօրինի պահվող Արձախի ռազմաքաղաքական բոլոր գերիների ու պատանդների անհապաղ ազատ արձակման
պահանջ։
- Միջազգային իրավունքի նորմ. 1949թ. Ժնևի երրորդ կոնվենցիա
(Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին) և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների
միջազգային դաշնագիր (Հոդված 9)։
10. Հայաստանի
Հանրապետության հետ ռազմավարական գործակցություն
Հայաստանի
Հանրապետության՝ որպես հայկական պետականության ինքնիշ-խան հենարանի ամրապնդում,
որը հանդիսանում է Արձախահայության իրա-վունքների պաշտպանության հիմնական երաշխավորն
ու իրավական հարթակը միջազգային ատյաններում։
- Միջազգային իրավունքի նորմ. ՄԱԿ-ի Կանոնադրություն (Հոդված
2)՝ պետությունների ինքնիշխան հավասարության և տարածքային ամբողջականության
սկզբունքը, որը հիմք է հանդիսանում պետական մակարդակով իրավական պահանջատիրության
առաջմղման համար։
Ինքնակազմակերպումը՝
որպես գոյատևման միակ պայման
Այս տասը
հոդվածները հիմնված են համաշխարհային իրավակարգի և մարդասիրական նորմերի վրա։ Սակայն
միջազգային իրավունքը գործիք է, որն աշխատում է միայն նրանց ձեռքում, ովքեր կազմակերպված
են և տեր են կանգնում իրենց իրավունքներին։
Այս համատեքստում
մարդիկ պետք է հստակ գիտակցեն մի դաժան, բայց իրական փաստ. քանի դեռ Արձախահայության
համայնքները մնում են ցրված ու չկազմակերպված, քանի դեռ չեն վերակենդանացել հավաքա-կան
շահերը ներկայացնող ինստիտուցիոնալ միավորումները, նրանց ձայնը կլինի խլացված, իսկ
իրավունքները՝ անտեսված։ Միջազգային հարթակներում հաշվի են նստում միայն կազմակերպված
և սուբյեկտայնություն ունեցող միավորների հետ։
Այս ճանապարհը
երկար է և դժվար։ Այն չի խոստանում արագ արդյունքներ։ Սակայն պատմությունը ցույց է
տալիս, որ ազգային հարցերը հաճախ լուծվում են ոչ թե տարիների, այլ սերունդների ընթացքում։
Այսօր շատ Արձախահայեր զգում են, որ մնացել են միայնակ։ Այդ զգացողությունը հասկանալի
է։ Բայց ազգային հիշողությունը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ կան մարդիկ,
որոնք շարունակում են խոսել իրենց կորսված հայրենիքի և ունեցած հերոսական դիմադրության
մասին, փոխանցում են իրենց պատմությունները երեխաներին և պաշտպանում իրենց իրավունքները։
Հնարավոր
է, որ արդեն իսկ մոտակա տարիներին տեսնենք փոփոխություններ։ Հնարավոր է նաև, որ միջազգային քաղաքականությունը
երկար ժամանակ անտարբեր մնա մեր ցավի հանդեպ։ Սակայն պատմությունը բազմիցս ապացուցել
է, որ ազգերի ճակատագիրը որոշ-վում է ոչ միայն արտաքին ուժերով, այլև նրանց ներքին
կենսունակությամբ, կազմակերպվածությամբ և հիշողությամբ։
Հետևաբար,
այսօր ամենակարևոր խնդիրը ոչ թե հրաշքի սպասելն է, այլ ազգային կամքի պահպանումն ու
Արձախի Հանրապետության բոլոր համայնքների վերակենդանացումը։ Քանի դեռ պահպանվում են
հիշողությունը, ինքնությունը, կազմակերպվածությունն ու արդարության պահանջը, որևէ ազգային
հարց չի կարելի վերջնականապես փակված համարել։

Комментарии
Отправить комментарий