Բաքվի ռեժիմի «Զանգեզուրի միջանցք» ծամոնը

 

Հունիսի 5-ին Ապշերոնի վարչակարգի ներկայացուցիչ Ռահման Մուստաֆաևը հերթական անգամ հայկական 
«Խաղա-ղության   խաչմերուկին» փորձեց հակադրել «Զանգեզուրի միջանցք» զառանցանքը՝ այն ներկայացնելով որպես շահավետ նախագիծ ոչ միայն ապշերոնյան թուրքերի, այլև Ռուսաստանի համար։ Նրա խոսքով՝ այդ ուղին հնարավորություն կտա Ռուսաստանին Նախիջևանի միջոցով անմիջական երկաթուղային կապ ստանալ Թուրքիայի և Միջերկրական ծովի նավահանգիստների հետ։

Սակայն այստեղ գլխավոր հարցը տնտեսականը չէ։ Գլխավոր հարցը քաղաքական և իրավական է։

Ապշերոնի վարչակարգը տարիներ շարունակ հետևողականորեն օգտագործում է «միջանցք» եզրույթը՝ փորձելով այն  հակադրել հայկական «Խաղաղության   խաչ-մերուկ» նախագծին և  ներկայացնել որպես բնական և անխուսափելի երևույթ։


Մինչդեռ Ապշերոնի հանցավոր վարչալարգի զավթողական նկրտումը ենթադրում է մի պարզ իրողություն. Հայաստանի Հանրապետության տարածքի մի հատվածի նկատմամբ բացառիկ կարգավիճակի հաստատում, ինչը հակասում է ՀՀ պետական ինքնիշխանության սկզբունքին։
   Հատկանշական է, որ նման պահանջներ հնչեցնում է մի վարչակարգ, որը մինչ օրս չի պատասխանել Արձախի բնիկ հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված ռազմական գործողությունների, բռնի տեղահանության և օկուպացված տարածքների կարգավիճակի վերաբերյալ բազմաթիվ հարցերի։ Ուստի, նախքան Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ «միջանցքի» մասին խոսելը, տրամաբանական կլիներ անդրադառնալ այն հանգամանքին, որ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող դառնալ նոր քաղաքական պահանջների կամ տարածքային հավակնությունների հիմք։

  Հայկական կողմի համար սկզբունքը մնում է անփոփոխ․ տարածաշրջանային բոլոր ճա-նապարհները կարող են գործել միայն տվյալ պետության ինքնիշխանության, իրավազո-րության և վերահսկողության ներքո։  Ցանկացած այլ մոտեցում ոչ թե խաղաղության և համագործակցության, այլ քաղաքական ճնշման և պարտադրանքի դրսևորում է։   Հայաստանի Հանրապետությունը կպահպանի իր լիակատար ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և մենք չենք վախենում որևէ սպառնալիքից։ Բոլոր այն ուժերը, որոնք փորձելու են հաշվարկել մեր արձագանքը սպառնալիքի կամ զավթման միջոցով, պետք է հասկանան՝ Հայաստանի  բանակը, ազգային և տարածաշրջանային ռազմավարությունը լիովին պատրաստ է պաշտպանել մեր ժողովրդին, հողերը և պետականության իրավունքը։ Ոչ մի «միջանցք», ոչ մի արտաքին ցանկություն կամ քաղաքական պարտադրանք չի կարող խանգարել մեր ազգի կամ Հայաստանի Հանրապե-տության կայունությունը։  
  
  Անշուշտ, Հայաստանի Հանրապետությունը չի կարող համաձայնել, որ իր տարածքի միջով անցնող ճանապարհը դուրս գա իր լիարժեք իրավազորությունից։ Եթե ճանապարհը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա այն պետք է ենթարկվի ՀՀ-ի օրենքներին, ՀՀ-ի սահմանապահ և մաքսային վերահսկողու-թյանը և ՀՀ- ի պետական իշխանությանը։ Բաքվի ռասիսական ռժիմի  մոտեցումը ոչ թե հաղորդակցության բացում է, այլ ՀՀ-ինքնիշխանության նկատմամաբ ոտնձգու-թյուն։

   Ապշերոնի ռասիստական վարչակարգն արդեն բացահայտ հայտարարում է, որ տվյալ նախագիծը դիտարկվում է ոչ միայն թուրքական աշխարհի, այլև Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի շրջանակում։ Սա նշանակում է, որ Սյունիքի հարցը փորձ է արվում ներկայացնել որպես մեծ տերությունների տրանսպորտային և ռազ-մավարական շահերի խաչմերուկ՝ երկրորդ պլան մղելով հենց Հայաստանի Հանրա-պետության պետական շահերը։

Սակայն Հայաստանի Հանրապետության հարավը երբեք չի եղել և չի կարող դառնալ միջազգային առևտրային նախագծերի սպասարկման տարածք՝ ՀՀ-ի ազգային և  պե-տական շահերի ոտնահարման հաշվին։ Ցանկացած ճանապարհ կարող է գործել միայն որպես Հայաստանի Հանրապետության կողմից լիակատար վերահսկողության տակ գտնվող ճանապարհ։ Ոչ որպես «միջանցք», ոչ որպես արտատարածքային գոտի, ոչ որպես արտաքին ուժերի վերահսկողության տակ գտնվող հատուկ ռեժիմ։

Առանձին ուշադրության է արժանի նաև  «Թրամփի երթուղու» մասին շրջանառվող թեզը։ Անկախ այն բանից, թե ով է այդ գաղափարի հեղինակը, Հայաստանի Հանրա-պետության տարածքի որևէ հատվածի փոխանցումը կամ արտաքին կառավարմանը հանձնելը հակասում է պետական ինքնիշխանության բուն էությանը։ Պաշտոնական Երևանը , հարգելով իր Սահմանադրությունը,  չի կարող սեփական տարածքի նկատմամբ կառավարման իրավունքը փոխանցել երրորդ կողմի։

Այս ամենից բխում է մեկ հստակ եզրակացություն.

Ապշերոնի վարչակարգի ներկայացուցիչների հայտարարությունները տնտեսական ծրագրերի մասին չեն միայն։ Դրանք քաղաքական ճնշման շարունակություն են, որի նպատակն է միջազգային հանրության համար աստիճանաբար բնական դարձնել «միջանցքի» գաղափարը և այն ներկայացնել որպես արդեն որոշված իրողություն։

Հայկական կողմի շահերից բխող մոտեցումը  միանշանակ է․

  • ճանապարհներ՝ այո,
  • հաղորդակցությունների ապաշրջափակում՝ այո,
  • միջազգային առևտուր՝ այո,
  • Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ որևէ հատուկ կամ արտատարածքային կարգավիճակ՝ ոչ։

Սյունիքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է, Պատմական Մեծ 

Հայքի 9-րդ նահանգը և որևէ պետություն, զորավար կամ բանկիր չի կարող որոշել դրա կարգավիճակը ՀՀ-ի ինքնիշխանու-թյունը կասկածի տակ դնելով։   Տարածաշրջանային համագործակցու-թյունը հնարավոր է միայն իրավահա-վասար պետությունների միջև, այլ ոչ թե ուժի կամ սպառնալիքի լեզվով առաջ մղվող պահանջների պայմաններում։  

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»