Պատմական զուգահեռներ և մեր ժամանակի դասերը
Իրանական SNN հեռուստաալիքի հրապարակած տվյալների համաձայն՝ Իրանում վերջին ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են մեծ թվով քաղաքացիական օբյեկտներ ՝ բնակելի շենքեր, առողջապահական և կրթական հաստատություններ։ Այս տեղեկությունները կրկին հիշեցնում են, թե որքան խոցելի է խաղաղ բնակչությունը ժամանակակից պատերազմներում։
Ցավոք, նման պատկերները նոր չեն նաև հայ ազգի համար։ 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ինքնիշխան Արձախի Հանրապետության բազմաթիվ բնակավայրեր՝ Ստեփանակերտը, Շուշիի, Հադրութի, Մարտակերտի և Մոնթե-բերդի շրջանի բնակավայրերը և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ, ենթարկվեցին ինտենսիվ հրետակոծությունների ու ավիահարվածների Ապշե-րոնի ռասիստական վարչակարգի զինյալների կողմից։ Պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության պաշտպանությունը դարձավ միջազգային մարդասիրա-կան իրավունքի ամենացավոտ փորձություններից մեկը։
Այս իրադարձությունները հիշեցնում են մի հիմնարար ճշմարտություն. անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում պատերազմները՝ Արձախում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայում կամ Աֆրիկայում, խաղաղ բնակչության կյանքի, արժանապատվության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանու-թյունը պետք է մնա միջազգային իրավունքի անսակարկելի պահանջ։
Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ անպատժելիությունը նոր հանցա-գործությունների խթան է դառնում։ Այդ դասը մարդկությունը քաղել է Հայոց բնաշխարհը զավթած թուրքերի կողմից բնիկ հայության ցեղասպանության և մեր Հյերնիքը յուրացնելու հանցանքով, Հոլոքոստից, Ռուանդայի ցեղասպանու-թյունից և բազմաթիվ այլ ողբերգական դեպքերից։ Երբ միջազգային հանրու-թյունը ուշ է արձագանքում կամ սահմանափակվում է միայն քաղաքական հայտարարություններով, մարդկային կյանքերի գինը դառնում է չափազանց բարձր։
Հայ ազգի պատմական փորձը հատկապես զգայուն է այս հարցում։ 1894-1923 թթ. Օսմանյան կայսրությունում և նրան հաջորդած քաղաքական գործընթաց-ների ժամանակ բնիկ հայ ազգը զավթիչ թուրքերի կողմից ենթարկվեց զանգվա-ծային կոտորածների, բռնի տեղահանությունների և հայրենազրկման, որոնց գագաթնակետը դարձավ 1915թ. Մեծ Եղեռնը։ Այդ ողբերգության անբավարար միջազգային իրավաքաղաքական գնահատականը մինչ օրս շարունակում է մնալ համաշխարհային արդարադատության չլուծված խնդիրներից մեկը։
Սակայն Հայաստանի Հանրապետության պետական շահը պահանջում է ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծում, այլ միջազգային իրավունքի գերակայության հետևողական պաշտպանություն։ Մեր ազգի անվտանգության ամենակայուն երաշխիքը ոչ թե ուժի հավասարակշռության մշտական փոփոխություններն են, այլ այնպիսի միջազգային կարգի ամրապնդումը, որտեղ յուրաքանչյուր պետու-թյուն՝ մեծ թե փոքր, պարտավոր է հարգել միջազգային իրավունքը, իսկ խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունները ենթակա են անխուսա-փելի պատասխանատվության։
Այսօր աշխարհը կանգնած է նույն ընտրության առաջ, ինչ մեկ դար առաջ. արդ-յո՞ք միջազգային հարաբերությունները շարունակելու են առաջնորդվել ուժի իրավունքով, թե՞ վերջապես կհաստատվի իրավունքի ուժը։ Եթե մարդկությունը ցանկանում է կանխել վաղվա ողբերգությունները, ապա պետք է հիշի երեկվա դասերը՝ առանց ընտրովի հիշողության և առանց երկակի չափանիշների։
Հայաստանի Հանրապետությունը, լինելով ցեղասպանություն վերապրած ազգի վերջին ապաստարանը և միջազգային իրավունքի հավատարիմ մասնակից պետություն, պետք է շահագրգռված լինի այնպիսի աշխարհակարգի ձևավորմամբ, որտեղ խաղաղ բնակչության պաշտպանությունը, պետությունների ինքնիշխանության հարգումը, ռազմական հանցագործությունների անպատժելիության բացառումը և արդարության սկզբունքը կլինեն ոչ թե քաղաքական հայտարարություններ, այլ իրական գործողության նորմեր։
Միայն այդ դեպքում հնարավոր կլինի փոխարինել ուժի իրավունքը իրավունքի ուժով։



Комментарии
Отправить комментарий