53-օրյա պաշտպանություն, որը ձախողեց ցեղասպանական ծրագիրը

Ֆրանսիական  «Ժաննա դ'Արկ» հածանավը

   1915 թվականի ամռանը, երբ Օսմանյան կայսրությունը գործնականում իրականացնում էր Հայոց ցեղասպանությունը, Մովսես (Մուսա) լեռան շրջանի վեց հայկական գյուղերի բնակիչները դարձան այն եզակի համայնքներից մեկը, որը հրաժարվեց ենթարկվել բռնի տեղահանությանը և ընտրեց կազմակերպված զինված դիմադրության ուղին։

Եսայի Յաղուբյան
Մովսես լեռան պաշտպանությունը սկսվեց 1915 թվականի հուլիսի 21-ին և տևեց 53 օր։ Շուրջ 5 հազար հայեր՝ հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ, ապաստանեցին լեռան վրա, մինչդեռ նրանց պաշտպանությունն ապահովում էին ընդամենը մոտ 600 զինյալներ՝ սահմանափակ քանակությամբ հրազենով և ռազմամթերքով։ Ղեկավարությունը ստանձնեց Եսայի Յաղուբյանի գլխավորած ռազմական խորհուրդը, որի կազմում էին նաև Պետրոս Տմլաքյանը, Պետրոս Թութագլյանը, Տիգրան Անդրեասյանը և այլ փորձառու 
 կազմակերպիչներ։

Պաշտպանական համակարգը բաժանվեց չորս մարտական հատվածների, կառուցվեցին ամրություններ և դիտակետեր։ Օգոստոսի ընթացքում օսմանյան կանոնավոր զորքերը և անկանոն հրոսակախմբերը մի քանի լայնածավալ
գրոհներ իրականացրին՝ ներգրավելով մինչև 9 հազար զինվոր և հրետանի։ Չնայած բազմակի թվային գերազանցությանը՝ թուրքական ուժերը չկարողացան ճեղքել հայկական պաշտպանությունը և կրեցին զգալի կորուստներ։ Հատկապես օգոստոսի 19–20-ի մարտերում հակառակորդը, ըստ հայկական աղբյուրների, կորցրեց ավելի քան հազար զինվոր, իսկ պաշտպանները ձեռք բերեցին անհրաժեշտ ռազմավար։

Տիգրան Անդրեասյան
 (1888-1962)
Չհասնելով վճռական հաջողության՝ օսմանյան հրամանատարությունը փոխեց մարտավարությունը՝ անցնելով շրջափակման և սովամահության միջոցով դիմադրությունը կոտրելու փորձի։ Լեռան շուրջ կենտրոնացվեց շուրջ 15 հազար զինվոր, մինչդեռ պաշտպանների պարենի և ռազմամթերքի պաշարները արագ սպառվում էին։ Այդ պայմաններում մուսալեռցիները կազմակերպեցին միջազգային օգնության յուրօրինակ ազդանշանային գործողություն՝ ծովի կողմից տեսանելի վայրում բարձրացնելով «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությամբ դրոշներ և կարմիր խաչի նշաններ։

1915 թվականի սեպտեմբերի սկզբին ազդանշանը նկատեց ֆրանսիական «Գիշեն» ռազմանավը։

Պետրոս Տմլաքյանը 
ֆրանսիական «Գիշեն»
 ռազմանավի վրա

Սեպտեմբերի 10-ին՝ հերոսական ինքնապաշտպանության 41-րդ օրը,  երկու ֆրանսիական ռազմանավեր  սկսեցին հրետակոծել թուրքական դիրքերը։ Այնուհետև Դարտիժ դյու Ֆուրնեն անձամբ հրամայեց մարդկանց նավով տեղափոխել Պորտ Սաիդ, Եգիպտոս։ Սկզբում տարհանվեցին կանայք, երեխաները և ծերերը, ապա՝ տղամարդիկ։

Սեպտեմբերի 13-ից 15-ը ֆրանսիական «Ժաննա դ'Արկ» և այլ ռազմանավերը մոտ 4200 մարդու տեղափոխեցին Պորտ Սաիդ, Եգիպտոս, որտեղ հիմնադրվեց մուսալեռցիների վրանային քաղաք։ Այս դժվարին, բայց հերոսական օրերին ծնվեցին երեխաներ, որոնք ստացան ազատագրում և փրկություն խորհրդանշող անուններ։ Որոշ երեխաների նույնիսկ անվանակոչեցին Գիշեն՝ «Գիշեն» ռազմանավի անունով։ Սեպտեմբերի 13–15-ը շուրջ 4200 հայեր անվտանգ տեղափոխվեցին Եգիպտոսի Պորտ Սայիդ, որտեղից հետագայում շատերը համալրեցին Ֆրանսիական հայկական լեգեոնի շարքերը և մասնակցեցին 1918 թվականի Արարայի ճակատամարտին։

Մուսա լեռան պաշտպանությունը ռազմական պատմության մեջ առանձնանում է որպես թուրք զավթիչների դեմ հաջող կազմակերպված քաղաքացիական ինքնապաշտպանության դասական օրինակ։ Թվային 

Ֆրանսիական «Գիշեն»  ռազմանավը
 և նյութատեխնիկական ճնշող   անհավասարության պայմաններում հայ   պաշտպանները կարողացան ոչ միայն տևական   ժամանակ պահել իրենց դիրքերը, այլև   պահպանել խաղաղ բնակչության հիմնական   մասը և ստիպել հակառակորդին հարգել հայերին:
   Այս հերոսամարտը դարձավ Հայերի դեմ   կազմակերպված ցեղասպանության՝ 1894-   2023թթ. ամենահաջողված   ինքնապաշտպանական գործողություններից   մեկը և մինչ օրս ուսումնասիրվում է որպես   դիմադրության, կազմակերպվածության և 

բարոյական տոկունության բացառիկ օրինակ։

Լուի Դարտիժ դյու Ֆուրնե (1856-1940),
Ֆրանսիայի արևելյան նավատորմի փոխծովակալ

Դարտիժ դյու Ֆուրնեի հուշագրությունների շապիկը՝
«Ծովակալի պատերազմական հիշողությունները (1914-1916)»
 վերնագրով (Փարիզ, 1920):

Դարտիժ դյու Ֆուրնեի հուշագրություններից մի հատված.

«Սեպտեմբերի առաջին օրերին «Գիշեն» հածանավը, կապիտան դե Ֆրեգատ Բրիզոնի հրամանատարությամբ, նավարկում էր Անտիոքի հյուսիսային ափերի շուրջը, երբ նկատեց ցամաքից ազդանշաններ։ Ես նավակ ուղարկեցի ափ և իմացա, որ Մովսես (Մուսալեռ) լեռան բարձունքներում ամրացված հայերը գտնվում են թուրքերի կողմից ոչնչացման սպառնալիքի տակ։
Սեպտեմբերի 6-ին ինձ տեղեկացրին այդ մասին, և ես անմիջապես այնտեղ նավարկեցի «Ժաննա դ'Արկ» նավով։ Հայ առաջնորդներից մեկը՝ Պիեռ (Պետրոս) Թմլաքյանը, նստեց նավը՝ խնդրելով, որ քաղաքացիական բնակչությունը (կանայք, տարեցները և երեխաները) վերաբնակեցվի այլուր... Ես հասկացա, որ պետք է օգնեմ դժբախտ մարդկանց։ Ժամանակը սահմանափակ էր, և անկախ նրանից, թե ինչ էին ասում, բոլորը պետք է վերաբնակեցվեին... Ես առաջադրանքի մասին հայտնեցի Ռազմածովային նախարարությանը... Մեր տրամադրության տակ գտնվող բոլոր նավերը ուղարկվեցին այնտեղ, և սեպտեմբերի 13-ին հայերը նավի վրա էին։ Վերաբնակեցումն իրականացվեց առանց միջադեպերի... Նրանց թվում կային սրբիչներով փաթաթված աղքատ նորածիններ։ Փոքրիկ մուսալեռցիները... փրփրացող ալիքների վրայով ձեռքից ձեռք էին անցնում։ Նրանք փրկվեցին ջրերից և երբեք չեն իմանա, թե ինչ վտանգից են իրականում խուսափել
Մուսալեռցի հայ փախստականները
 Պորտ Սաիդում գտնվող վրանային քաղաքում
»։



Եթե ​​Դարտիժ դյու Ֆուրնեն, իր զինվորական կարիերան վտանգելով, չհետևեր իր խղճին և առաջնորդվեր զինվորական օրենքով, ապա մուսալեռցի ոչ մի հայ էլ  չէր փրկվի։ Հայ ազգը երախտագիտությամբ պետք է հիշի ֆրանսիացի մեծ հումանիստի հրամանատարին։



Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»