Հայ Ազգը պետք է փոխի պայքարի դաշտը

 

  Հայ ազգի հարատևման պայքարը մտել է մի փուլ, երբ մենք պարտավոր ենք վերանայել ոչ միայն մեր նպատակները, այլև այդ նպատակներին հասնելու եղանակները։

Տասնամյակներ շարունակ հայ հասարակության մի հատվածում ձևավորվել է այն պատկերացումը, թե պատմական իրավունքների վերականգնումը հնարավոր է միայն ուժի միջոցով։ Սակայն ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները մեզ ստիպում են ընդունել մի պարզ փաստ Հայաստանի Հանրապետությունը չի կարող իր վրա վերցնել միաժամանակ գոյաբանական պատերազմի և պատմական բոլոր պա-հանջների ռազմական լուծման խնդիրը։

   ՀՀ-ն պետք է գոյություն ունենա։

Ուստի եթե Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները ընտրում են փափուկ, դիվանագիտական և խաղաղության վրա հիմնված ռազմավարություն՝ հնարավոր պատերազմներից խուսափելու և ՀՀ-ի պետականությունը պահպանելու համար, ապա դա պետք է դիտարկել նաև որպես դերերի բաժանման հնարավորություն։

Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է պաշտպանի իր պետականությունը, անվտանգությունը, սահմանները և քաղաքացիների խաղաղ կյանքը։

  Իսկ աշխարհասփյուռ հայ ազգի պատմական և իրավական իրավունքների պաշտպանության, դրանց միջազգայինացման և երկարաժամկետ առաջմղման գործը կարող է ստանձնել Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նրա պետական կառույցները։

Սա ոչ թե երկու հայկական պետականությունների հակադրության, այլ ազգային գործառույթների բաժանման գաղափար է։

                             
(շարունակելի)

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»