ՈՒ՞Մ ՀԱՎԱՏԱԼ
(Դիվանագիտական թյուրիմացությու՞ն:)
Մեր օրերուն քաղաքական կյանքն այնպիսի հաճելի անակնկալներ կը մատուցե, որ մարդ երբեմն չի գիտեր՝ լա՞ց ըլլա, ծիծաղի՞, թե՞ նախ շնորհակալություն հայտնի անակնկալը մատուցողներուն։
Ահա, օրինակ, Խաղաղության խաչմերուկ կամ TRIPP նախագիծը։
Պաշտոնական Երևանը մեզի կը վստահեցնեն, որ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ համաձայնեց-ված է, և Իրանի հետ, ոչ մի լուրջ տարաձայնություն չկա։ Մենք ալ, իբրև խաղաղասեր քաղա-քացիներ, կը հավատանք։ Ի՞նչ ընենք։Եթե կառավարությունը կ'ըսե՝ համաձայնեցված է, պիտի հավատանք, չէ՞։
Բայց ահա Իրանի գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին, որ կարծես թե այս հարցին մեջ նույնպես որոշ տեղեկություն ունի, հանկարծ կ'ըսե՝ Իրանն ու ՀՀ-ն նույնիսկ նախնական համաձայնության չեն հասած։
Այստեղ, բնականաբար, քաղաքացիին վիճակը քիչ մը բարդանում է։ Երկու հայտարարություն ունինք։ Մեկը՝ «Համաձայնեցված է»։
Մյուսը՝ «Նույնիսկ նախնական համաձայնություն չկա»։
Եվ հարցը կը դառնա՝ ո՞ւմ հավատալ։
Թե՞ գուցե երկուքն ալ ճիշտ են։ Այս վերջին ենթադրությունը, խոստովանինք, ամենահարմարն է։ Կարելի է ենթադրել, որ պաշտոնական Երչևանը համաձայնած է, իսկ Թեհրանը՝ դեռ համաձայնելու վրա է։ Կամ էլ ՀՀ-ն համաձայնել է, որ համաձայնությունը պիտի ըլլա, իսկ Իրանը համաձայնած է, որ պիտի մտածե՝ համաձայնի՞, թե՞ ոչ։
ինչպես կը տեսնենք, դիվանագիտության մեջ, ամեն ինչ կարելի է։ Հատկապես երբ խոսքը «նախնական համաձայնության» մասին է։ Սակայն, գեներալ Սաֆավին, ավելի է բարդացնում մեր պարզ կյանքը։ Կըսե, որ Իրանը « իր կարմիր գծերը» հստակ ներկայացուցած է։
Կարմիր գիծ։
Սիրելի՛ ընթերցող, երբ պետությունը կարմիր գիծ կը քաշե, սովորաբար կը նշանակե, որ այնտեղից այն կողմ անցնելը խորհուրդ չի տրվիր։ Բայց մենք, երևի, նոր դիվանագիտական աշխարհագրության մեջ ենք։ Այստեղ կարելի է կարմիր գիծը տեսնել, համաձայնել, քննարկել, վերանայել և վերջապես հայտարարել, որ ընդհանրապես որևէ խնդիր չկա։
Թեհրանը հատկապես դեմ է ամերիկացի զինվորականներու հնարավոր ներկայությանը և երթուղու անվտանգության վերահսկողությունը ԱՄՆ ուժերուն հանձնելուն։
Իսկ ՀՀ-ի սահմանապահներուն վերահսկողությունը՝ ընդունելի է։ Այսինքն՝ Իրանը նույնիսկ մեզի կ'ըսե, թե ինչն է իրեն դուր գալիս և ինչը՝ ոչ։ Իսկ Երևանը մեզի կըսե, որ սկզբունքային տարաձայնություն չկա։
Շատ գեղեցիկ է։ Մի կողմը կ'ըսե՝ «կարմիր գիծ»։ Մյուսը՝ «խնդիր չկա»։
Այս երկու արտահայտությունները իրարու կողքի դնելիս սովորական մարդը կարող է շփոթվել։
Քաղաքականության մեջ սովորական մարդը շփոթվելու իրավունք ունի, հատկապես եթե ան չի հասկնար, թե համաձայնությունը ո՞վ տվեց, ո՞վ չտվեց և ամենակարևորը՝ ինչի՞ շուրջ տվեց կամ չտվեց։
Այստեղ, սակայն, մեր պատմությունը դեռ չի ավարտվում։
Գեներալ Սաֆավին կը զգուշացնե, որ եթե անվտանգության պատասխանատվությունը հանձնվի ԱՄՆ զինված ուժերուն, Իրանը իրեն կը վերապահե պատասխան քայլերու իրավունքը։
Այսինքն՝ Թեհրանը ոչ միայն համաձայն չէ, այլ նաև մեզի կը բացատրե, թե որ դեպքում համաձայնությունը կարող է վերածվել անհամաձայնության։
Ահա այստեղ արդեն մեր փոքրիկ դիվանագիտական հեքիաթը կը ստանա իր արժանի վերջաբանը։
Երևան՝
— Համաձայնեցված է։
Թեհրան՝
— Դեռ համաձայնություն չկա։
Երևան՝
— Սկզբունքային տարաձայնություն չկա։
Թեհրան՝
— Ահա մեր կարմիր գծերը։
Երևան՝
— Ամեն ինչ ընթացքի մեջ է։
Թեհրան՝
— Բանակցությունները շարունակվում են։
Իսկ մենք՝
— Ներեցեք, պարոնայք, բայց ո՞ւմ հավատանք։
Գուցե ամեն ինչի համար մի նոր պաշտոն ստեղծելու ժամանակն է։
«Համաձայնությունների և չհամաձայնությունների փոխադարձ թարգմանիչ»։
Նա պիտի նստի Երևանի ու Թեհրանի միջև և ամեն հայտարարությունից հետո մեզ բացատրի.
— Այստեղ երբ ըսին «այո», նկատի ունեին «դեռ ոչ»։
— Իսկ երբ ըսին «ոչ», նկատի ունեին «քննարկելի է»։
— Իսկ «համաձայնեցված է» արտահայտությունը, խնդրեմ, առայժմ չհասկնաք բառացիորեն։
Այդպես գոնե ժողովուրդը քիչ մը հանգիստ կը քնանա։
Իսկ եթե, այնուամենայնիվ, որևէ մեկը դեռ չի հասկացել այս դիվանագիտական գլուխկոտրուկը, ապա հարցը շատ պարզ է։
ՈՒ՞Մ ՀԱՎԱՏԱԼ։
Երևանի՞ հայտարարությանը, թե՞ Թեհրանի ։
Թե՞ սպասել այն երջանիկ օրվան, երբ երկու կողմն ալ նույն բանը կ'ըսեն և մենք վերջապես ստիպված չենք ըլլար ընտրել, թե ո՞ր հակասությանն հավատանք։
Իսկ հիմա, սիրելի՛ ընթերցող, այս ամբողջ պատմությունը կարդալէ ետք՝

Комментарии
Отправить комментарий