ԱՐՁԱԽԸ ՆԱԽԱԴԵ՞Պ
..մարդատյացության դեմ կռվող Հայ Ազգը մնաց մենակ
Պատմությունը երբեմն մեզ ներկայացնում է իրարից հեռու , սակայն նույն լեզվով խոսող դեպքեր։
1915 թվականի Մուսա լեռը, 1922 թվականի Զմյուռնիան, 2020 և 2023 թվականների Արձախը առաջին հայացքից տարբեր պատմություններ են։ Բայց դրանց միջև կա մի կարևոր ընդհանրություն՝ ազգի գոյության համար պայքարը և արտաքին աշխարհի արձագանքի խնդիրը։
Մուսա լեռան հայերը չսպասեցին, որ իրենց փոխարեն ուրիշը կռվի։
Նրանք 53 օր շարունակ պահեցին իրենց դիրքերը։ Երբ ուժերը սպառվում էին, ծովից հայտնվեցին ֆրանսիական ռազմանավերը, և հազարավոր հայեր փրկվեցին։
Մուսա լեռը մեզ թողեց մի պարզ դաս.
Ազգը պարտավոր է դիմադրել, բայց երբեմն անհրաժեշտ է նաև արտաքին ուժի վճռական միջամտությունը։
Յոթ տարի անց Զմյուռնիայում կրկին հայերն էին մահվան եզրին։
Այս անգամ ճապոնական «Տոկեյ Մարու» նավն ընդունեց փախստականների և նրանց չթողեց ճակատագրի քմահաճույքին։
Մի կողմում՝ Մուսա լեռան զինված դիմադրությունը։
Մյուս կողմում՝ Զմյուռնիայի անօգնական փախստականները։
Երկու դեպքում էլ, սակայն, պատմությունը ցույց տվեց մի բան՝ օգնությունը հնարավոր է, երբ գոյություն ունի օգնելու կամք։
Եվ ահա՝ 2020 թվական ... մահմեդական ֆաշիզմի դեմ կանգանծ միայնակ
Արձախ։
Արձախի հայությունը չհանձնվեց առանց պայքարի։
Արձախի Զինված ՈՒժերի բազմաթիվ ստորաբաժանումներ ծանր մարտեր մղեցին՝ անհամեմատ ավելի մեծ ռազմական և տեխնիկական հնարավո-րություններ ունեցող հակառակորդի դեմ։
Սակայն պատերազմի վերջին փուլը ցույց տվեց նաև մեկ այլ իրողություն։
Դիմադրության արդյունավետությունը կախված է ոչ միայն զինվորի խիզախությունից, այլև ռազմաքաղաքական ղեկավարության որոշումներից, միասնական հրամանատարությունից և դիմադրությունը շարունակելու քաղաքական կամքից։
Շուշիի անկումը դարձավ ոչ միայն ռազմական, այլև հոգեբանական ծանր հարված։
Եվ այստեղ Մուսա լեռի համեմատությունը ցավոտ է։
Մուսա լեռում հայ ազգը պայքարեց մինչև վերջին հնարավորությունը և ստա-ցավ փրկություն։
Արձախում ևս կային մարդիկ, որոնք ցանկանում էին շարունակել պայքարը, սակայն պատերազմի ավարտին ընդունված ռազմաքաղաքական վերնախավի որոշումները փակեցին այդ հնարավորությունը։
Այդ հանգամանքները պահանջում են ոչ թե լռություն, այլ պատմական և իրավական լուրջ ուսումնասիրություն։
2023 թվականի Բաքվի ռեժմի ինտերվենցիա:
Եթե 2020-ը կարելի է դիտարկել որպես Արձախի ռազմական դիմադրությունը կոտրելու առաջին մեծ փուլ, ապա 2023-ը դարձավ արդեն ամբողջ բնակչության տեղահանության փուլ։
Տասը ամիս շարունակ շրջափակված Արձախը զրկվեց բնականոն սննդամատա-կարարումից, դեղորայքից, վառելիքից և արտաքին կապից։
Հետո սկսվեց բաքվի ռեժիմի գլխակերների ռազմական ներխուժումը։
Եվ այս անգամ էլ չհայտնվեց ոչ «Գիշենը» , ոչ «Ժաննա Դը Արկը» և ոչ էլ
«Տոկեյ Մարու»։
Հիրավի, Արձախը դեպի ծով եք չուներ, որպեսզի ֆրանսիական կամ ճապոնական նավեր գաին և փրկին նրան։ Եվ դրանում մեղավոր էին Կրեմլի գործակալները, որոնք ամեն ինչ արել էին արձախցիների մարտական ոգին ջարդելու համար:
Ըստ երևույթին, Արձախին նավ էլ պետք չէր։ Նրան անհրաժեշտ էր ընդամենը բաց ճանապարհ։
Այդ ճանապարհը Բերդաձորi (Լաչինի) միջանցքն էր։
Այն բացվեց մահվան ճիրաններից մազապուրծ եղաածների առջև՝ ինչ ինչ քաղաքական խաղեր ցուցադրելու համար ։
Եվ Արձախի հայությունը վերջնականապես հայտնվեց Հայրենիքից դուրս։
Բայց արդյո՞ք Արձախի պատմության վերջին էջը փակվեց :
Թերևս սա է ամենակարևոր և մարգարեական հարցը։
Արձախի պատմությունը կարելի է դիտարկել ոչ միայն որպես հայ ազգի ազատագրական պայքարի խեղդման նախադեպ։
Ոչ այն իմաստով, որ մենք կարող ենք ապացուցված փաստի պես հայտարարել, թե ինչ-որ մեկ կենտրոնում էր կազմվել «Արձախի կործանման ծրագիր», որը հետագայում պետք է կիրառվեր աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ։
Այդպիսի պնդման համար անհրաժեշտ են գաղտնազերծված փաստաթղթեր և ապացույցներ։
Բայց կարելի է և պետք է տալ մեկ այլ հարց.
Արդյո՞ք Արձախում չստեղծվեց մի մեխանիզմ, որը կարող է կրկնվել այլ հակամարտություններում։
Մեխանիզմը, որի հնարավոր տրամաբանությունը հետևյալն է.
շրջափակում → մեկուսացում → հյուծում → միջազգային անգործություն → ռազմական հարված → դիմադրության կոտրում → բնակչության տեղահանում → տարածքի նկատմամաբ վերահսկողության հաստատում։
Եթե այս հաջորդականությունը այլ վայրերում ևս կրկնվում է, ապա Արձախի փորձը դառնում է ոչ միայն հայկական, այլև միջազգային անվտանգության խնդիր։
Եվ այստեղ արդեն անհրաժեշտ է ուսումնասիրել Գազայի, Սիրիայի, Քրդստանի և այլ տարածաշրջանների իրադարձությունները։
Անշուշտր դրանք նույնական չեն։
Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր պատմությունը, իր դերակատարներին և իր պատճառները։
Բայց արդյո՞ք տարբեր հակամարտություններում կրկնվում են բնակչության մեկուսացման, ենթակառուցվածքների ոչնչացման, հարկադիր տեղաշարժի և միջազգային անգործության որոշ մեխանիզմներ։Եթե այո, ապա պետք է տալ հետևյալ հարցի պատասխանը։
Ո՞ւմ էր ձեռնտու Արձախի դիմադրության պարտությունը
Արձախի ազատատենչ հայության հաղթանակը որոշ ուժերի համար կարող էր լինել քաղաքականապես և ռազմավարական առումով անցանկալի։
Եթե փոքր, շրջափակված և միջազգային առումով մեկուսացված ազգը կարողանար դիմադրել և պահպանել իր Հայրենիքը, դա կարող էր դառնալ օրինակ նաև այլ ազատատենչ ժողովուրդների համար։
Իսկ եթե դիմադրությունը կոտրվում է, բնակչությունը հեռանում է, իսկ միջազգային հանրությունը փաստի առաջ է կանգնում, ստեղծվում է մեկ այլ նախադեպ.
ուժը կարող է փոխել իրականությունը, եթե միջազգային հակազդեցությունը
բավարար չէ։
Սա արդեն շատ վտանգավոր նախադեպ է։
Որովհետև այդ դեպքում հարցը միայն Արձախի մասին չէ։
Հարցն այն է՝ աշխարհում փոքր ժողովուրդների անվտանգությունը որոշվելու՞ է միջազգային իրավունքով, թե՞ այն ուժի չափով, որը տվյալ պահին կարող է կիրառվել նրանց նկատմամբ։
Արձախի իրական դասը
Մուսա լեռը մեզ սովորեցնում է դիմադրել։ «Տոկեյ Մարուն» այս աշխարհի հզորներին սովորեցնում է փրկել վտանգվածին։
Արձախը համայն հայությանը ստիպում է մտորել .- մի թող մենակ։
Որովհետև նույնիսկ ամենաքաջ ժողովուրդը չի կարող անվերջ դիմադրել, եթե ամբողջությամբ մեկուսացված է, իսկ արտաքին աշխարհը միայն դիտորդի դեր է ստանձնում։Վկա է աֆղանական ժողովրդի շուրջ երեք հարյու տարի շարունակ մղած ազատագրական պայքարը
Եվ այստեղ է, որ Արձախը կարող է դառնալ նախադեպի դեմ նախազգուշացում։Եթե միջազգային հանրությունը չի ցանկանում, որ վաղվա աշխարհում ուժի
կիրառումը դառնա ժողովուրդների ճակատագիրը որոշելու սովորական միջոց, ապա Արձախի փորձը պետք է ուսումնասիրվի, փաստագրվի և դասեր քաղվեն դրանից։
Ոչ թե վրեժի համար։ Ոչ թե նոր պատերազմի համար։ Այլ մեկ պարզ սկզբունքի պաշտպանության համար: Ոչ մի ժողովուրդ չպետք է դատապարտված լինի միայնակ մնալու այն պահին, երբ նրա գոյության իրավունքն է վտանգված ։
Մուսա լեռը փրկվեց, որովհետև դիմադրեց և օգնությունը հասավ։
Զմյուռնիայի փախստականներից շատերը փրկվեցին, որովհետև մեկ նավ բացեց իր դռները։Արձախի հայությունը դիմադրեց, բայց օգնությունը չհասավ։
Եվ հենց այդ պատճառով Արձախի պատմությունը պետք է մեզ համար մնա ոչ միայն կորստի հիշողություն, այլև նախազգուշացում։
Արձախը՝ որպես նախադեպ և դաս, հարց է ուղղում համայն մարդկությանը.
-Ո՞վ է լինելու հաջորդը, եթե աշխարհը թույլ տա, որ այս նախադեպը մնա անպատիժ ։

Комментарии
Отправить комментарий