Հին Հռոմի պետական գործիչ, իրավաբան, գիտնական, փիլիսոփա, ու գրող Ցիցերոնի
Եթե պետությունը res publica է՝ «ընդհանուրի գործը», ապա այն չի կարող նույնացվել տվյալ պահին իշխանություն իրականացնող անձանց կամ քաղաքական ուժի հետ։ «Հան-րապետությունում ՝ ընդհանուր պետությունում, եթե չի իշխում իրավունքն ու օրենքը, ապա դա պետություն չէ, այլ ավազակների իշխանություն կամ բռնատիրություն» -Ցիցերոն: Պետությունը իրենք իրենց միլիոնուկես դրամի աշխատավարձ նշանակած բախտախնդիրների իշխանությունը չէ։ Պետությունը հասարակությունից, օրենքից, պատմական հիշողու-թյունից, ինքնիշխանությունից և ազգային շահից կազմված ամբողջություն է։
Հետևաբար, «Հայաստանի Հանրապետություն» անվանումը ինքնին դեռ բավարար պատասխան չէ Ցիցերոնի հարցին։ Հանրապետականության իրական չափանիշը այն է, թե որքանով է պետության իշխանությունը ենթարկվում օրենքին և որքանով է իր գործունեությունը ծառայեցնում հանրային ու պետական շահին։Ազգային շահերի տեսանկյունից դրվում է արդարացի հարց.
-Արդյո՞ք օրենքը նույն չափով է պարտադիր իշխանավորի և քաղաքացու համար։
Արդյո՞ք պետական որոշումների հիմքում երկարաժամկետ պետական շահն է, թե՞ իշխանության ընթացիկ քաղաքական շահը։ Արդյո՞ք պետական հաստատությունները
Եթե այս հարցերի պատասխանները դրական են, ապա հանրապետականության բովանդա-կությունն ամուր է։
Եթե ոչ, ապա միայն Սահմանադրության մեջ «ժողովրդավարական և իրավական պետություն» ձևակերպված լինելը դեռ չի նշանակում, որ Ցիցերոնի պատկերացրած res publica-ն լիարժեք իրականություն է դարձել։Ուստի այսօր Ցիցերոնի խոսքը պետք է կարդալ ոչ թե որպես հռոմեական պատմության դաս, այլ որպես պետականության քննություն։
Հայաստանը Հանրապետություն է իր իրավական ձևով։ Բայց հանրապետությունը պետք է ամեն օր ապացուցվի իր բովանդակությամբ՝ օրենքի գերակայությամբ, իշխանության հաշվետվողականությամբ, ինքնիշխան որոշումների կարողությամբ և ազգային-պետական շահի առաջնահերթությամբ։
Որովհետև պետության անունը կարող է լինել Հանրապետություն, բայց նրա իրական արժեքը որոշվում է նրանով, թե որքանով է այն իսկապես «ընդհանուրի գործը»։
Комментарии
Отправить комментарий