Թուրքերը և հայկական միջավայրը․ բնակությո՞ւն, թե՞ ինքնության վերափոխում

 

4. Մահմեդական ճանապարհորդի վկայությունը

XVII դարի օսմանյան աշխարհագիր և ճանապարհորդ Էվլիյա Չելեբին 1647 թվականին այցելել է Երևան։

Նրա նկարագրությունն առանձնահատուկ արժեք ունի, որովհետև նա մահմեդական օսմանցի հեղինակ էր և որևէ հայկական ազգային նպատակ չէր հետապնդում։

Չելեբին նկարագրում է Երևանի բերդը, քաղաքը, շուկաները, մզկիթները և, հատկապես, հայկական քրիստոնեական միջավայրը։ Նա այցելում է Երեք Խորան եկեղեցական համալիրը և այն ներկայացնում որպես բացառիկ քրիստոնեական կենտրոն։ Նրա նկարագրության մեջ Երևանը չի վերածվում ինչ-որ «վերջերս ստեղծված մահմեդական քաղաքի»․ ընդհակառակը, հայկական քրիստոնեական ներկայությունը նրա ժամանակ էլ ակնհայտ և տեսանելի էր։

Ավելին՝ 1650-ականներին տարածաշրջանը տեսած եվրոպացի ճանապարհորդ Ժան-Բատիստ 

Ժան-Բատիստ Տավերնիե

Տավերնիեն Երևանը նկարագրում է որպես հարուստ և առևտրական քաղաք, որի շրջակայքում առկա էին հայկական եկեղեցիներ, իսկ հայկական համայնքը շարունակում էր պահպանել իր տնտեսական նշանակությունը։

Այսինքն՝ նույնիսկ սեֆյան և օսմանյան իշխանությունների երկարատև տիրապետությունից հետո հայկական ներկայությունը չէր վերացել։

5. 1728 թվականի օսմանյան նոր գրանցամատյանը տալիս է ավելի ծանրակշիռ պատկեր

Եվ այստեղ մեզ համար հատկապես կարևոր է մեկ փաստ։

1728 թվականին Օսմանյան կայսրությունը կրկին կազմեց Երևանի և հարակից շրջանների մանրամասն հարկային գրանցամատյաններ։

Տաշիրի վերաբերյալ 1728 թվականի օսմանյան պաշտոնական գրանցամատյանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գավառում հաշվառված էր 46 գյուղ, որոնցից 29-ը բնակեցված չէին, իսկ բնակեցված գյուղերի բնակչությունը բացառապես հայ էր։

Սա չափազանց կարևոր վկայություն է այն մասին, որ արդեն 1728-ին օսմանլու թուրքերը ավերել էին 17 գյուղ և բնիկ հայերին էլ ոչնչացնելով սկսել տարածքի ժողովրդագրական փոփոխություն։

Եթե տարածաշրջանը ներկայացվում է որպես միատարր «թուրք-ապշերոնյան» տարածք, ապա ինչպե՞ս է հնարավոր, որ XVIII դարի օսմանյան պաշտոնական հարկային փաստաթուղթը նույն տարածքում արձանագրի բացառապես հայ բնակչությամբ գյուղեր։

Ուստի ժողովրդագրական խնդիրը պետք է դիտարկել երկու զուգահեռ գործընթացների միջոցով՝

հայկական բնակչության բռնի տեղահանում + դատարկված բնակավայրերի  վերաբնա-կեցում թուրքալեզու ցեղերով։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Արձախի հանձնաժողովըի հայտարարում է