ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՈՒԶՈՒՄ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՀԱՎԱՏԸ
Հայաստանի Հանրապետության կրոնական ինքնության, խղճի ազատության և նորօրյա աղանդների մասին
Հայաստանի Հանրապետությունում վերջին ամիսների իրադարձությունները, Մայր Աթոռի և կառավարության միջև առաջացած լարվածությունը, ինչպես նաև Երևանի փողոցներում տարբեր կրոնական աղանդների ակտիվ քարոզչությունը ստիպում են վերադառնալ մի հարցի, որն ավելի խորն է, քան ընթացիկ քաղաքական հակամարտությունը։
Որևէ մեկն իրավունք ունի՞ ՀՀ-ի ժողովրդին պարտադրելու մի կրոնական ուսմունք, որի հետ հայությունը չունի ո՛չ պատմական, ո՛չ առաքելական, ո՛չ էլ ազգային կապ։
Այս հարցը պետք է դիտարկել ոչ թե կրոնական մոլեռանդության, այլ ՀՀ-ի պատ-մական ինքնության տեսանկյունից։
Հայկական քրիստոնեության առանձնահատկությունը միայն մոգական 301
թվականը չէ, որով հպարտանում են քաղաքացիների մի զգալի մասը։Հայկական Առաքելական Եկեղեցու ավանդության համաձայն՝ քրիստոնեական քարոզը մեր Հայրենիք բերել են առաջին դարում՝ Վարդապետի առաքյալներ Թադեոսը և Բարդուղիմեոսը ։ Հենց այդ պատճառով էլ Եկեղեցին կրում է «Առաքելական» անվանումը։ Նույն ավանդությունը արձանագրված է նաև UNESCO-ի նյութերում՝ Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնա-ցության վերաբերյալ։
Ուստի Հայաստանի քրիստոնեական պատմությունը սկսվում է ոչ թե նորագույն դարաշրջանում ստեղծված որևէ կրոնական կազմակերպությունից, ոչ թե ժամանակակից քարոզչական խմբից և ոչ էլ օտարերկրյա կրոնական կենտրոնից։
Այն սկսվում է Մարդու Որդու առաքյալներից։
Եվ սա պարզապես կրոնական զգացմունք չէ։ Սա հայկական քաղաքակրթական ինքնության կարևորագույն փաստերից մեկն է։
Խղճի ազատությունը չի նշանակում՝ ուրիշի խիղճը գրավելու ազատություն
Օրվա ՀՀ-ն աշխարհիկ պետություն է և պարտավոր է պաշտպանել խղճի ու կրոնի ազատությունը։ Բայց կրոնի ազատությունը չի նշանակում մի ամբողջ ժողովրդի նկատմամբ կրոնական աղանդների հարկադրանքի ազատություն։
Մարդն իրավունք ունի երկրպագել միայն Սուրբ Սրբոց Սրբերից Արարջին։
Բայց ոչ ոք իրավունք չունի իր համոզմունքը ներկայացնելու որպես մյուսի խղճի նկատմամբ իշխանություն։
Եվ եթե Երևանի փողոցներում մարդկանց պարտադրվում է կրոնական գրականություն, եթե քարոզը վերածվում է հոգեբանական ճնշման կամ մոլորեցման, ապա պետությունը պարտավոր է ուսումնասիրել նրանց գործունեության օրինականությունն ու քաղաքացիների ազատ կամքի նկատմամբ հարգանքը։
Ժողովրդավարական պետության բանաձևը շատ պարզ է.
Հավատա՛։ Բայց մի՛ պարտադրիր։
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի նաև պատմական առաջնեկության պաշտպանության խնդիր:
Եթե որևէ մեկը փորձում է ՀՀ-ում տարածել կրոնական ուսմունք, պետությունը պետք է պաշտպանի հայ ժողովրդի բազմադարյան պատմությունը ընդհանրապես ։
Հայաստանի քրիստոնեական ինքնությունն ունի կոնկրետ ՝ առաքելական ծագում։
Թադեոս, Բարդուղիմեոս և Էջմիածին։ Այս շղթան հայկական քրիստոնեության պատմական հիմքն է։
Հետևաբար որևէ նորագույն կրոնական շարժում՝ քրիստոնեության այս կամ աղանդի դրոշի ներքո, չի կարող հավակնել պատմական, առաքելական ժառանգությանը: ՀՀ տարածքում գործող և ոչ մի աղանդ, չունի առաքելական ժառանգության հետ իրական պատմական կապ։
Եթե պահանջում ենք պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցու պատմական ժառանգությունը, պաշտպանում ենք մարդու խղճի ազատությունը, ապա չպետք է թույլ տանք նաև, որ այդ ազատության անվան տակ ՀՀ-ի քաղաքացուն պարտադրվի առաքելական ժառանգության հետ կապ չունեցող կրոնական
գաղափարախոսություն։ Անշուշտ լուծումը ոչ թե «աղանդների դեմ խաչակրաց պատերազմ» հայտարարելն է, այլ հստակ օրենքն ու հավասար չափանիշը։Ոչ մի կրոնական կազմակերպություն չպետք է կանգնի օրենքից վեր։
Ոչ մի կազմակերպություն չպետք է իրավունք ունենա խաբեությամբ, ճնշմամբ կամ հարկադրանքով ներգործելու մարդու խղճի վրա։
Եվ առավել ևս՝ ոչ մի օտարերկրյա կրոնական կենտրոն չպետք է ՀՀ-ի հասարակությանը վերաբերվի որպես իր համար անսահմանափակ քարոզչական տարածքի։
Ինչո՞ւ եմ պաշտպանում հայ ժողովրդին դարավոր տառապանքներ պատճառած քրիստոնեությանը:
Որովհետև կարելի է չլինել քրիստոնյա և միաժամանակ պաշտպանել Հայաստա-նի պատմական ժառանգությունը։ Ես կարող եմ դավանել Սուրբ Սրբոց Սրբերից Արարջին, չկիսել քրիստոնեական դավանանքը և միաժամանակ պաշտպանել այն փաստը, որ Հայաստանը քրիստոնեությունն ընդունած առաջին պետությունն է։
Եվ հենց այդ պատճառով էլ կարող եմ հարցնել.
Եթե հայ ժողովուրդը ավելի քան տասնյոթ դար իր ազգային գոյության մի մասը կառուցել է Առաքելական Եկեղեցու շուրջ, ո՞վ և ի՞նչ իրավունքով պետք է նրան պարտադրի արևմտյան աղանդավորական ուսմունքներ՝ ներկայացնելով դրանք իբրև նույնական կամ առավել «ճշմարիտ» քրիստոնեություն։
ՀՀ-ը կառավարությունը պարտավոր է պաշտպանել իր ժողովրդի առաքելական ժառանգության պատմական դուռը։ Այդ դուռը բացվել է առաջին դարում՝ Թադե-ոսի և Բարդուղիմեոսի քարոզով։ Հանուն առաքելական դավանանքի են պայքարել պավլիկյաններն ու թոնդրակեցիները՝ քրիստոնեական վերածննդի գաղափարական մարտիկները:
ՀՀ-ում յուրաքանչյուր մարդ ազատ է հավատալու իր ընտրած ձևով,
բայց ոչ ոք ազատ չէ խլելու հայ ժողովրդի պատմական հիշողությունը, աղավաղելու նրա առաքելական ժառանգությունը կամ իր դավանանքը պարտադրելու ուրիշի խղճին։
Խղճի ազատությանը պաշտպանությունը շատ կարևոր է։
Բայց պատմական հիշողությունը նույնպես պետք է պաշտպանել։
Եվ եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իսկապես առաջին քրիստոնյա պետության ժառանգորդն է, ապա նրա քրիստոնեական ժառանգության նկատմամբ առաջին պատասխանատուն հենց նրա ընտրած կառավարությունն է ։
Комментарии
Отправить комментарий