ՀԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքական քաղաքական մտքի պատմական էվոլյուցիան ցույց է տալիս, որ թուրա նակա-նությունը ( պանթյուրքիզմը ) երբեք չի անհե-տացել. այն ենթարկվել է ընդամնեը տակտի-կական ձևափոխությունների՝ պահպանելով իր ռազմավարական վերջնանպատակը: 21-րդ դարում այս գաղափարախոսությունը ստացել է նոր՝ թվային, ֆինանսական և հիբրիդային դրսևորումներ: Հայաստանի Հանրապե-տու-թյունը,  պանթուրանական  ծավալապաշտության իրականացնողների կողմից լդիտվում է իբրև  բնա-պատմական և գաղափարա-աշխարհագ-րական պատնեշ : Ուստի ջայլամային պրագմա-տիզմից պետք  է անցնենք  Հայաստանի Հանրապետության  գոյաբանական սպառնալիքների հաղթահարման խրագրերի իրականացմանը:

1. Պանթուրանականության պատմական անընդհատությունը և 

 տակտիկական ճկունությունը

1905 թվ. Ռուսական կայսրության թաթար-թուրքական մտավորականության առաջ քաշած գաղափարները «Միություն և առաջադիմություն» (Երիտթուրքեր) կուսակցության միջոցով վերածվեցին Օսմանյան կայսրության պետական ռազմավարու-թյան: 1927 թ. շրջանառության մեջ դրված 5 թուրքական լիրայի վրա «Գորշ գայլի» (Բոզքուրտ ) պատկերումը և Զիա Գյոքալփի «Հավերժական Թուրանի» տեսությունը հաստատեցին այս քաղաքականության խորհրդանշային ու գաղափարական խորությունը:

Պատմական փաստերը վկայում են.

  • Պետական ազգայնականու-թյուն. Չնայած Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կամ 1944 թվականի ձերբակալությունների շրջանում թուրանականության որոշակի պաշտոնական սառեցմանը, պետական մակարդակով միշտ զարգացվել է պաշտոնական ազգայնականությունը:

  • Գաղափարի հարատևություն. Մամուլի («Օրհուն», «Բոզքուրտ», «Չընարալթը»), կուսակցությունների (MHP) և երիտասարդական շարժումների («Գենչ Աթսըզներ») միջոցով ապահովվել է գաղափարախոսության անընդհատ փոխանցումը սերունդներին:

  • Տակտիկական նահանջներ. Թուրանականության ժամանակավոր զսպու-մը եղել է արտաքին-քաղաքական հարմարվողականություն, այլ ոչ թե հրաժարում վերջնական իդեալից:

2. Թվային և ֆինանսատեխնոլոգիական հիբրիդային սպառնալիքները

Ժամանակակից փուլում թուրանական ծավալապաշտությունն օգտագործում է տեղեկատվական-կիբեռնետիկ գործիքակազմ: Վերջին շրջանում շրջանառվող տեղեկությունները՝ ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպու-թյունների  միջոցով ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալների հնարավոր հավաքագրման և արտահոսքի վերաբերյալ, ասպարեզ են հանում անվտան-գային լուրջ խոցելիություններ:

  • Թվային պրոֆիլավորում:  Բնակչության տեղաշարժի, ֆինանսական գործարքների և վարքագծի վերլուծությունը թշնամական հետախուզական ծառայություններին  թույլ է տալիս կազմել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական և ռազմավարական խոցելիությունների քարտեզը:

  • Կրիտիկական ենթակառուցվածքների թիրախավորում. Վճարահաշվարկային ցանցերը հանդիսանում են պետության ռազմավարական անվտանգության մաս, և դրանց նկատմամբ վերահսկողության կորուստը հավասարազոր է տարածքային կորստի:

3. Հայության գոյաբանական հակաքայլերի ծրագիր

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է համալիր պետական-համազգային հակազդեցություն, որը պետք է ընդգրկի հետևյալ ուղղությունները.

Ա. Տվյալների ինքնիշխանություն և ֆինանսական աուդիտ

  • Կառավարական զեկույց. ՀՀ Կառավարությունը, ՀՀ Կենտրոնական բանկը և ԱԱԾ-ն պետք է հանրությանը ներկայացնեն պաշտոնական զեկույց՝ ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունների (TelCell, EasyPay, Idram և այլն) տվյալների պահպանման, սերվերային տեղակայման և օտարերկրյա կապիտալի/ազդեցության վերաբերյալ:

  • Օրենսդրական արգելք . Սահմանել օրենսդրական պահանջ, որով ՀՀ քաղաքացիների ֆինանսական ու անձնական տվյալների մշակումը կա-տարվի բացառապես ՀՀ տարածքում գտնվող սերվերներում:

Բ. Ռազմավարական և դիվանագիտական հակազդում

  • Ազգային անվտանգության դոկտրին. Թուրանական ծավալապաշտու-թյունը և դրա հիբրիդային դրսևորումները պաշտոնապես արձանագրել որպես երկարաժամկետ ուղղակի սպառնալիք:

  • Տարածաշրջանային դաշինքներ. Ակտիվացնել դիվանագիտական աշ-խատանքն այն պետությունների հետ, որոնց շահերին նույնպես սպառնում է թուրքական էքսպանսիան:

Գ. Գիտական, կրթական և գաղափարական ամրապնդում

  • Ինստիտուցիոնալ հետազոտություններ. Հզորացնել թուրքագիտական վերլուծական կենտրոնները՝ թուրքական կազմակերպությունների և լրատվամիջոցների մշտադիտարկման համար:

  • Պետականակենտրոն գաղափարախոսություն. Թուրանական «հեռավոր իդեալին» հակադրել հայկական պետականակենտրոն, տեխնոլոգիապես զարգացած և ինքնաբավ ազգային-պետական համակարգ:

Հայության գոյաբանական անվտանգությունը պահանջում է պատմական փորձի անաչառ գնահատում և ժամանակակից հիբրիդային սպառնալիքների ընկալում: Թուրանականության պատմական ամբիցիաներին դիմակայելու համար անհրա-ժեշտ է ձևավորել ֆինանսական, թվային և գաղափարական անառիկ ինքնիշ-խանություն:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

ՔՆՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԴԻՔ. ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ» ԳՐՔԻ 9-րդ ԳԼԽԻ