Քարին Տակ․ ավերված գյուղ, չջնջված հիշողությու՞ն
Լուսանկարում տեսնում ենք ոչ միայն քարե
ճանապարհ, հին տներ, այգիներ ու լեռների տակ սեղմված մի գյուղ։ Մենք տեսնում ենք Արձախի Հանրապետության
Քարին
Տակ գյուղից
մի
տեսարան,
որտեղ ամեն
մի
քար
պատմություն ունի,
ջուրը՝ հիշողություն, իսկ յուրաքանչյուր տան պատը՝ մի ընտանիքի անուն։
Քարին Տակ գյուղն ինքն
ավելի կարծր գտնվեց, քան այն քարը, որի տակ ապրում էր։
Պատմական աղբյուրները Քարին Տակի հայկական բնակչության
պատմությունը տանում են ուշ
բրոնզե
դար,
որի
մաիսն
դեռ
գրելու
առիթ
կունենանք…
1898 թվականի ռուսական «Կովկասի վայրերի և ցյուղերի նկարագրության նյութերի
ժողովածուում» արձանագրված տեղեկությունների համաձայն՝
գյուղի բնակիչների մի մասը տեղաբնիկ
քարինտակցիներին
միացել
են
Խծաբերդից՝
Պարսկաստանի
հետ
հայերի
հարաբերությունները
թշնամական
դարձնելուն
ձգտող
թուրք
խաների
հալածանքներից խուսափելով։ XIX դարի վիճակագրական տվյալները ցույց
են տա-լիս բազմամարդ հայկական գյուղ՝ 1873-ին 823, իսկ 1886-ին՝ շուրջ 900
բնակչով։
Եվ հետո եկավ այն օրը, որը Քարին Տակը դարձրեց ապշերոնյան զավթիչների դեմ արձախահայության դիմադրության խորհրդանիշ։
1992 թվականի հունվարի 26-ին գյուղը ենթարկվեց ապշերոնյան զավթիչների հարձակմանը։
Այդ ճակատամարտի մասին The Washington Post-ը, Reuters-ի հաղորդագրությունը
փոխանցելով, գրել էր, որ մարտերը շարունակվում էին Քարին Տակի մոտ, իսկ գյուղի բնակիչներն
ու պաշտպանները զոհեր էին տվել։
1992-ի հունվարի 26-ի ճակատամարտը դարձել էր Քարին Տակի պատմության
ամենածանր և
հերոսական
էջերից մեկը։
Սակայն 2020-ին Արձախի Հանրապետության
քաղաքական
վերնախավի
դավադիր
խաղերի
հետևանքով
Քարին
Տակն
անցավ
Ապշերոնի
ռեժիմի
վերահսկողության
տակ, իսկ 2024-ին նրա ֆիզիկական գոյությունը վերացվեց։
Ժամանակակից արբանյակային ուսումնասիրությունները այստեղ
շատ կարևոր են։ Caucasus Heritage Watch-ը արձանագրել է, որ Քարին Տակը «ամբողջությամբ
քանդվել է»՝։ Իսկ International and Comparative Law Center-ի 2026 թվականի զեկույցը
ապշերոնյան
զավթիչների
կողմից
Քարին
Տակի ոչնչացումը ներկայացնում է որպես հայկական
գյուղերի ավերման ամենածայրահեղ օրինակներից մեկը։
Այսինքն՝ լուսանկարում պատկերվածն այսօր
պարզապես «հին Քարին Տակ գյուղի
պատմություն
դարձած
տեսարան»
չէ, այլև
ոչնչացված
իրականության վկայություն։
Քարին Տակը անջնջելի
հիշողություն է, որովհետև
այն
քարինտակցիների
ծննդավայրն է,
հայրական
տան
բակ է, մանկության ճանապարհ, եկեղեցու զանգն է,
աղբյուրի ջուրն է, գյուղը
բարբառն է և … նախնիների լքված գերեզմաններն
են։
Սակայն թող չհրճվեն Արձախի կորուստը նախագծած և իրականացրած ճիվաղ-ները, որովհետև փրկվել է ամենակարևորը՝
Քարին
Տակ
գյուղի մարդը, որն ամեն օր ասում է՝ «ես Քարին Տակից եմ»։
Հիրավի
քարինտակցիները ոչ
միայն «բռնի
տեղահանվածներ»
են,
այլև
Հայրենի
հողի
միակ
ժառանգներ
։
Հիշենք
մի
կարևոր
փաստ.
-2020 թվականի պատերազմից առաջ Քարին Տակում
կար հարյուրավոր ընտանիք-ներից կազմված համայնք. հրապարակված տվյալներում նշվում է
161 տնտեսու-թյուն և 701 բնակիչ։ Այսինքն՝ մենք խոսում ենք ոչ թե հեռավոր անցյալի,
այլ մինչև վերջերս կենդանի, գործող հայկական համայնքի մասին։
Ուստի Քարին Տակի պատմությունը չեմ ավարտում «գյուղն այլևս չկա» նախադա-սությամբ։Հեռու չէ այն օրը, երբ Քարին Տակի քարե
փողոցների վրա նորից հայկական քայլք կլսվի՝ ազդարարելով գյուղի
վերականգնումը։
Սա է լինելու պատմության
պատասխանը նրանց, ովքեր կարծում էին, թե տները և գյուղը քանդելով
կարելի է վերացնել տան և գյուղի
հիշողությունը…
«Թող կորչեն ստոր
ապշերոնյան
զավթչների թողած
ավերածությունները
և
հավերժ ապրի հայոց Քարին
Տակը»։
Комментарии
Отправить комментарий