ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄԸ
«Ես ձեզ ասում եմ՝ կըգա Ոգու սով...»
Ավետիք Իսահակյանի այս տողերը կարծես գրված լինեն ոչ թե անցած դարի, այլ մեր օրերի մարդու համար։
Մեր օրերի մարդը սովոր է խոսել սննդի, փողի, տան, մեքե-նայի, աշխատանքի և հաջողության մասին։ Մարդու այդ տեսակին մեծն Իսահակյանը յուր ժամանակին զգուշացրել էր.
-«Ես ձեզ ասում եմ՝ կըգա Ոգու սով...»
Հիրավի ոչ մի սրբություն չունեցող օրվա դրամապաշտները նստած են «ճոխ սեղանի մոտ», բայց ներսից ... քաղց են զգում։ Բանաստեղծության ամենահզոր հակադրություններից մեկն է հետևյալ տողը.
-«Կընկնեք մուրալու հափրած որկորով» — այսինքն՝ մարմնապես կուշտ, բայց հոգեպես քաղցած։
Նյութական առատության մեջ անիմաստռ լողացողին ճակատագիրն անխուսափելիորեն կհասցնի հոգևոր սնանկության հանգրվան...
«Նյութի տաճարում արբած պարեցիք՝
Մոռացած անմահ, անհունի տենչանք»։
Այս տողերը անողոք են հնչում ապաշխարհությունից հրաժարված դրամապաշտի համար։ Նյութը դարձել է որոշ մարդկանց կյանքի գլխավոր չափանիշը: Նրանք աստիճանաբար կորցնում է երազանքը, ստեղծագործելու ցանկությունը, վեհի և գեղեցիկի պահանջը։ Եվ դրան ավելանում է .
«Կընկնեք մուրալու...
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ»։
Հոգևոր գործիչներն ու տարբեր էզոթերիկ ավանդույթների ներկայացուցիչները դարեր շարունակ խոսել են նույն վտանգի մասին․ մարդը կկորցնի իր ներքին լույսը՝ տրվե- լով արտաքին աշխարհի առատության գայթակղությանը ։
Նյութի առատությունից վեհ խոսքի կարոտի առաջ հայտնված մարդը կսկսի մուրալ ... ճշմարտություն, ... սեր և ... երազանք ։
Սիրելի ընթերցող , իմաստասերի ուշադրությամբ քննիր Իսահակյանի ողջ բանաստեղծությունը և հարց տուր քեզ՝ ճոխ սեղանը կարո՞ղ հագեցնել Ոգու սովը։
Комментарии
Отправить комментарий