Կրթական վերածնունդ՝ հանուն Հայաստանի Հանրապետությանն մասնագիտական և ազգային ապագայի
Հայաստանի Հանրապետության ապագայի մասին խոսելիս մենք հաճախ ենք անդրա-դառնում բանակին, տնտեսությանը, ենթա-կառուցվածքներին և քաղաքականությանը։ Սակայն կա մի հիմնարար հարց, առանց որի այդ բոլոր ուղղություններում հաջողությունը կարող է մնալ մասնակի և ժամանակավոր։ Դա կրթությունն է։
Պատերազմում ծանր պարտություն կրած ՀՀ-ի համար կրթության որակի բարձրացումը սովո-րական բարեփոխում չէ։ Այն ազգային վերա-կանգնման առաջնահերթություն է։ Մեր Հայրենի-քը պետք է պատրաստի ոչ միայն դիպլոմ ունեցող քաղաքացիներ, այլև գիտելի-քով, կարգապահությամբ, պատասխանատվությամբ և սեփական մասնագիտու-թյան նկատմամբ սիրով զինված մասնագետներ։
Այս նպատակի համար անհրաժեշտ է վերանայել ՀՀ կրթական համակարգի կառուցվածքը՝ սկսելով դասարանի ամենօրյա իրականությունից և հասնելով մասնագետի՝ պետության ու տնտեսության մեջ լիարժեք կայացմանը։
Մեծ մանկավարժ Յան Ամոս Կոմենսկու ժառանգությունը մեզ հիշեցնում է ուսուցման կազմակերպման կարևո-րագույն սկզբունքը՝ կրթությունը պետք է հնարավորություն տա ուսուցչին արդյունավետ աշխա-տելու սովորողների հետ և հասնելու իրական գիտելիքի յուրացման։
Կոմենսկու առաջարկած փոքր դասարանի՝ 15-18 աշակերտ, մանկավարժական տրամաբանությունը լիովին հասկանալի է։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում 30 և ավելի աշակերտ ունեցող դասարանում։
Ուսուցիչը մեկ դասաժամի ընթացքում կարող է մանրամասն հարցնել 3-5 աշա-կերտի։ Մնացածների գիտելիքի ստուգումը հաճախ կատարվում է կարճ պա-տասխաններով, ընդհանուր հարցադրումներով կամ խմբային աշխատանքնե-րով։
Մտագրոհը, էվրիստիկ մեթոդը և համագործակցային ուսուցումը կարող են
արտաքնապես օգտակար լինել։ Բայց դրանք չեն կարող փոխարինել յուրաքանչյուր աշակերտի իրական գիտելիքի ստուգմանը։ Արտաքին ակտիվությունը դեռևս կրթության որակ չէ։
Աշակերտը կարող է մասնակցել քննարկմանը, ձեռք բարձրացնել, կրկնել ճիշտ պատասխանը, բայց չհասկանալ նյութի խորքային իմաստը։ Իսկ ուսուցիչը պետք է կարողանա պարզել՝ ով է յուրացրել գիտելիքը, ով ունի բացեր, և ում է անհրաժեշտ լրացուցիչ բացատրություն։ Մե-ծաքանակ դասարանում այդ աշխատանքը դառնում է չափազանց դժվար։
Ուսուցչի լարվածությունը կրթական մեծագույն և անուշադրության մատնված հիմնախնդիր է:
Դասարանում երեխաների շշուկները, փոխա-դարձ խոսակցությունները, շարժումները և ուշադրության շեղումները ուսուցչի համար ստեղծում են մշտական լարվածության և ստրեսի միջավայր։Երբ ուսուցիչը միաժամանակ պետք է բացատրի նյութը, հետևի կարգապահությանը, ստուգի պատասխանները, արձագանքի հարցերին և հասցնի դասի ծրագիրը, նրա մտավոր ուժերի մի մասը անխուսափելիորեն ծախսվում է դասարանի կառավարման վրա։
Արդյունքում տուժում է գիտելիքի խորքային փոխանցումը։ Ուստի ՀՀ դպրոց-ներում դասարանների չափը պետք է դիտարկել ոչ միայն որպես կազմակեր-պական կամ ֆինանսական հարց, այլև որպես ուսուցման արդյունավետու-թյան և ուսուցչի աշխատանքային պայմանների հարց։
Դասագիրքը պետք է կրթի և ոչ թե ծանրաբեռնի
Կրթական համակարգի երկրորդ հիմնարար խնդիրը դասագրքերի բովանդակությունն է։
Դպրոցական կրթության նպատակը ոչ թե աշակերտի հիշողության
մեջ հնարավորինս շատ տեղեկություններ ամբարելն է , այլ նրան անհրաժեշտ գիտելիքով, մտածողությամբ և ինքնուրույն սովորելու կարողությամբ զինելը։
Անհրաժեշտ է.
- Առանձնացնել յուրաքանչյուր առարկայի հիմնարար գիտելիքները։
- Կրճատել կրկնվող և ավելորդ նյութը։
- Պարզեցնել բարդ բացատրությունները՝ առանց գիտական բովանդակությունը կորցնելու։
- Յուրաքանչյուր կարևոր թեմայից հետո ապահովել գիտելիքի իրական ստուգում։
- Լրացուցիչ տեղեկությունը տարանջատել պարտադիր յուրացման նյութից։
Թեթև դասագիրքը նշանակում է՝ քիչ, բայց ավելի անհրաժեշտ նյութ, ավելի հստակ բացատրություն և ավելի խորքային յուրացում։
Комментарии
Отправить комментарий