Շուշիի առանձնատունը պատերազմական հանցագործության վկայությու՞ն

 

Լուսանկարում Human Rights Watch-ը 2020-ին ապշերոնյան ռեժիմի օկուպացիոն զորքերի կողմից Շուշիի  արձանագրած քաղաքացիական ւ բնակելի տարածքի ավերման վկայությունն է։
  Շուշիում Արցախ-Ապշերոնյան հարյուրամյա պատերազմի 44-օրյա փուլի ընթացքում ավերված այս առանձնատունը, ըստ Գևորգ Հայրապետյանի, Գյուլվարդ Աթայանի, Լյուբա Նալբանդյանի, Նվեր Մելքումյանի, Նունե Շահրամանյանի, Լենորա Առստամյանի և այլոց վկայությունների, եղել է N1 միջքաղաքային տրանսպորտի վարորդ Ժորիկի տունը՝ «Վաղուհասեցի Ժորիկի տունն ա», ինչպես ճշտել է Հակոբ Ազիզյանը։

Այս վկայությունները փոխում են  լուսանկարի պատմական նշանակությունը։ Ապշերոնյան բարբարոսների ռմբահարման հետևանքով քանդված պատերը, փլված տանիքը և բեկորները եղել առանձնատուն, որտեղ բազմազավակ ընտանիքի հայր ՝ Ժորիկն է ապրել ։  Տունը կապված է եղել նրա ընտանիքի, աշխատանքի, հիշողությունների և Շուշիում նրա բնակվելու պատմության հետ։

  Այս լուսանկարը պետք է դիտել ոչ միայն որպես պատերազմի տեսարան, այլև որպես ապշերոնյան ինտերվենտների կողմից քաղաքացիական գույքի ավերման վավերագրական վկայություն։         

Միջազգային մարդասիրական իրավունքի առանցքային սկզբունքներից է տարբերակման սկզբունքը․ զինված հակամարտության կողմերը պարտավոր են տարբերակել քաղաքացիական անձանց և ռազմական նպատակները, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտներն ու ռազմական օբյեկտները։ Քաղաքացիական օբյեկտների դեմ ուղղված հարձակումներն արգելված են, եթե տվյալ օբյեկտը ռազմական նպատակ չի հանդիսանում։

Ավելին՝ ռազմական նպատակին ուղղված հարձակման դեպքում անգամ անհրաժեշտ է պահպանել համաչափության և նախազգուշական միջոցների կանոնները։ Պետք է հաշվի առնել ակնկալվող քաղաքացիական աբյեկտներին հասցնելիք վնասը և ձեռնարկել իրագործելի միջոցներ՝ քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական գույքը պաշտպանելու համար։

Այսինքն՝ պատերազմի պայմաններում քաղաքացիական տունը ինքնաբերաբար չի կարող դառնալ օրինական թիրախ միայն այն պատճառով, որ այն գտնվում է հակամարտության գոտում։


Իսկ  լուսանկարը  մեզ այլ բան է ասում .

  • ամբողջությամբ փլված բնակելի կառույց,
  • ավերված տանիք,
  • քարե պատերի փլուզում,
  • հարվածի տարածքում ցրված բեկորներ,
  • հարակից տարածքի վնասվածություն,
  • և, ամենակարևորը՝ քաղաքային բնակելի միջավայրի մեջ գտնվող առանձնատուն։

Շուշիի վերաբերյալ Human Rights Watch-ի ուսումնասիրությունները ևս փաստագրել են քաղաքացիական շենքերի, մասնավոր տների և այլ քաղաքացիական օբյեկտների վնասումներ ու ավերածություններ 2020 թ. ռազմական գործողությունների ընթացքում։ Կազմակերպությունը նաև առանձին ուսումնասիրել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ սրբավայրի վրա 2020 թ. հոկտեմբերի 8-ի երկու հարվածները և նշել, որ այնտեղ ռազմական օգտագործման ապացույց չի հայտնաբերել։ 

Ուստի այսպիսի յուրաքանչյուր լուսանկար պետք է պահպանվի ոչ թե միայն որպես հուզական հիշողություն, այլ որպես փաստագրական նյութ, որը հետագայում կարող է համադրվել արբանյակային լուսանկարների, տեսանյութերի, ականատեսների վկայությունների, զինատեսակի մնացորդների և այլ տվյալների հետ։

Շուշեցիների վկայությամբ հաստատել է, որ Ժորիկի տունը եղել է քաղաքացիական բնակելի տուն և չի հանդիսացել ռազմական օբյեկտ:
  Մնում  է պարզել,
1.թե ինչու ե՞ն ապշերոնյան օկուպանտները  թիրախավորել խաղաղ բնակչի տունը,
2. Ի՞նչ զինատեսակ էր օգտագործվել,
3. Մոտակայքում Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցից, Ամենափրկիչ սրբավայրից և գորգերի թանգարանից բացի որևէ  հնարավոր ռազմական օբյեկտ չի եղել:
4. Ինչու՞ ապշերոնյան ռեժիմի հրամանատարությունը միջոցներ չի  ձեռնարկվել քաղաքացիական օբյեկտների վնասը կանխելու կամ նվազեցնելու համար։

Սա արդեն ոչ թե քաղաքական գնահատական է, այլ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից բխող փաստահավաք հարցադրում։

Եվ այստեղ է, որ լուսանկարը դառնում է կարևոր։

Որովհետև տարիներ անց կարող են վիճել քաղաքականության, սահմանների, պատերազմի պատճառների և տարբեր կողմերի մեկնաբանությունների շուրջ։        

Բայց այս լուսանկարը չի վիճում։ Այն ցույց է տալիս Ժորիկի առանձնատունն, որն այլևս չկա։  Լուսանկարն անխոս վկայում է ոչ միայն ավերածության, այլև մարդու՝ Շուշիում  տուն կառուցելու և այնուհետև ապշերոնյան ռեժիմի ինտերվենցիայի  հետևանքով կորցնելու պատմությունը։


Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

ՔՆՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԴԻՔ. ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ» ԳՐՔԻ 9-րդ ԳԼԽԻ