Լոռեցի ձիավորի բանակցությունները

 

Սիրելի հայրենակիցներ .

Այսօր, երբ մեր երկիրն ու հայությունն կանգնած են նոր ու բարդ մարտահրա-վերների առաջ, պատմությունը մեզ մատուցում է հիշարժան  մի դաս։ Հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թուման-յանի կյանքը միայն գրականություն չէ. այն պայքարի, արժանապատվության և դժվարությունների առաջ չընկրկելու վառ խորհրդանիշ է։

1905–1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Լոռվա ճանապարհներով հսկայական կապույտ նժույգով՝ Մարսով շրջող Հովհաննես Թումանյանը («Ժոկեյ» ծածկանունով, որով նրան հսկում էր ցարական Պահնորդական բաժանմունքը) ցույց տվեց իրական առաջնորդի կերպարը։

  • Առաջնորդություն առանց վախի. Նա երկու դրոշով (սպիտակ՝ խաղաղության և բանակցությունների, կարմիր՝ պաշտպանության) գնում էր հակառակորդի հետ բանակցելու՝ չնահանջելով անգամ առաջին կրակոցներից։

  • Վստահության հաղթանակ. Թումանյանին հաջողվեց հասնել նրան, որ հակառակորդ կողմերը վստահեն իրեն, հաշտվեն և վերջ դնեն արյունհեղությանը։

  Սակայն, ցարական ինքնակալությունը,  չէր կարող ներել ազատատենչ ու արժանապատիվ մտավորականի հաշտարար գործունեությունը, որով կասեցվեց ընդհարումների վերաճելը լայնածավալ պատերազմի։ Թումանյանին ձերբակալեցին և  նետեցին Մետեխի բանտը, խուզարկեցին նրա տունը և առևանգեցին անգին ձեռագրեր, որոնց թվում նաև  շեքսպիրյան ոճով գրված «Արտավազդ Բ» և «Գագիկ Գ» դրամաները։ 

Կոչ օրվա հայ մտավորականությանը

Այսօր մենք նույնպես գտնվում ենք պատմական խաչմերուկում։ Նոր մարտահրավերները փորձության են ենթարկում մեր հավաքական դիմադրողականությունը։

Մտավորականը չի կարող ընտրել անպատվաբեր անձնատվության ճանապարհը, երբ պատմությունը պահանջում է բարձրացնել սպիտակ և կարմիր դրոշները՝ արդարության, խաղաղության և Հայրենիքի պաշտպանության համար։

  •  Հայ մտավորականը չպիտի վախենա դժվարություններից. Ինչպես Թումանյանը չկոտրվեց ցարական հալածանքներից, այնպես էլ մենք պետք է պահպանենք ներքին ուժն ու հաստատակամությունը տարաբնույթ իզմերի ազդեցությունից։

  • Հայ մտավորականն այսօր պետք է լինի ժողովրդի խիղճը, ուղեցույցը և լույսը՝ մերժելով թշնամու կողմից քարոզվող հուսալքությունը։

  •  Օրվա հայ մտավորականությունը պարտավոր է սերունդներին փոխանցել ոչ թե պարտվողականություն, այլ պայքարի և արարման ոգի։

Հիշենք Լոռվա ձիավորին. նա գիտեր՝ ինչ է նշանակում կանգնել վտանգի առաջ և ստիպել մինչև ատամները զինված հակառակորդին հարգել հայի իրավունքն ու արժանապատվությունը։
    Հայությունը պարտավոր է  լինելու արժանապատիվ ազգին յուրահատուկ  բարձրության վրա։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

ՔՆՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԴԻՔ. ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ» ԳՐՔԻ 9-րդ ԳԼԽԻ