Արձախի ժողովրդի վերադարձի իրավունքը և միջազգային երկակի ստանդարտները

 


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի ընթացքում «Christian Solidarity International» կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպի հնչեցրած հայտարարությունը և դրան հարող իրողությունները վեր հանեցին արդիականության ամենացավոտ հարցերից մեկը։ Այս ամիս լրանում է երեք տարին այն օրվանից, երբ Ապշերոնի ռեժիմը լայնածավալ ագրեսիայի հետևանքով գրավեց Արձախը՝ այնտեղից ամբողջությամբ տեղահանելով  բնիկ հայ բնակչությանը։

Մինչ օրս Ապշերոնի ռեժիմը, օկուպացիոն ուժերը դուրս չբերելով Արձախից, 

շարունակում է արգելել 150,000 բռնի տեղահանված բնիկ հայերի վերադարձը իրենց հայրենի տներ՝ կոպտորեն անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի պարտադիր իրավական բնույթի որոշումը։ Զուգահեռաբար, Բաքվի ռասիստական ռեժիմը շարունակում է քաղաքական դրդապատճառներով ապօրինաբար բանտարկված պահել հայ հարյուրավոր պատանդների, ինչպես նաև իրականացնել մշակու-թային եղեռն՝ ոչնչացնելով հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը (այդ թվում՝ Շուշիի մերձակայքի միջնադարյան գերեզմանատները) և միջազգային դիվանագետների ներգրավմամբ փորձելով կեղծել պատմությունը։

Միջազգային հանրության կիսատ-պռատ մոտեցումները և պատմական իրավունքի անտեսումը

  Ցավոք, միջազգային հանրությունը հաճախ մի կողմ է թողնում պատմական արդարությունը՝ փորձելով «տարածքային ամբողջականության» վերացական սկզբունքի քողի ներքո գտնել կիսատ-պռատ և անարդյունավետ լուծումներ։

Այս համատեքստում անհրաժեշտ է հիմնարար կերպով փոխել խնդրի դիտարկման անկյունը. եթե 20-րդ դարասկզբին (1918 թվականին) ստեղծված պետական կազմավորման պարագայում տարածքային հարցերը կարելի է քննարկել բազում վերապահումներով, ապա հազարամյակների պատմություն ունեցող հայության դիրքերից այս հարցի քննարկումն այլևս անթույլատրելի է։ Հայ ժողովուրդը՝ որպես Հայկական լեռնաշխարհի և մասնավորապես Մեծ Հայքի Արձախ, Ուտիք ու Փայտակարան նահանգների բնիկ տեր, ունի պետականու-թյան և քաղաքակրթական արմատներ, որոնք ձգվում են մինչև մ.թ.ա. 2492 թվականը:

Գործ ունենալով հայոց պատմական Հայրենիքը զավթած, այնտեղ էթնիկ զտումներ և բնիկների մշակույթի յուրացում իրականացրած Ապշերոնյան ռեժիմի հետ՝ միջազգային դիվանագիտությունը պետք է հրաժարվի երկակի ստանդարտներից։ Հայոց պատմական Հայրենիքում տեղի ունեցած բռնի տեղահանումը չի կարող օրինականացվել որևէ քաղաքական կամ շահադիտական նկատառումով։

          Հետևություններ և անհրաժեշտ քայլեր

 Հայկական լեռնաշխարհի Հարավային Կովկասյան շրջանում տևական և արդար խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտման, մարդկության դեմ հանցագործությունների, ապօրինի կալանավորումների և մշակութային ցեղասպանության հիման վրա։

Անհրաժեշտ է  նոր  հայեցակարգով մուտք գործել միջազգային հարաբե-րություններ՝ պահանջելով.

  1. Ձեռնարկել գործուն և հասցեական միջոցներ՝ ապահովելու Արձախի բնիկ հայության անվտանգ և երաշխավորված վերադարձը իրենց Հայրենիք՝ մարդու իրավունքների լիարժեք իրացմամբ։ Դրա համար ապշերոնյան զավթիչները պետք է հեռանան Արձախի Հանրապետության տարածքից:

  2. Ճանաչել բնիկ ժողովրդի պատմական և անքակտելի իրավունքները՝ թույլ չտալով, որ զավթողական քաղաքականությունը արդարացվի ձևական դիվանագիտական ձևակերպումներով։

  3. Աջակցել գործնական հարթակներին, այդ թվում՝ Շվեյցարիայի խորհրդարանի կողմից առաջարկված՝ Արձախի հարցով խաղաղության ֆորումի նախաձեռնություններին, որոնք ուղղված են արդարության վերականգնմանը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

ՔՆՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԴԻՔ. ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ» ԳՐՔԻ 9-րդ ԳԼԽԻ