Արդյո՞ք Եմենի ռազմաճակատում տեղի ունեցողը միայն հուսիթների ռազմական հաջողություն է, թե՞
Եմենի պատերազմում շրջանառվող վերջին լուրերը նոր հարցեր են առաջադրում ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի ուժային հավասարակշռության վերաբերյալ։
Ըստ տարածված հաղորդագրությունների՝ հուսիթները՝ «Անսար Ալլահ» շարժումը, Եմենի արևմտյան հատվածում ռազմական առաջխաղացում են արձանագրել։ Նշվում է Էլ-Մոխա նավահանգստային քաղաքի, Հայսի, Ալ-Խոխայի և այլ ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների նկատմամբ վերահսկողության հաստատման մասին։ Հուսիթների քաղաքական բյուրոյի անդամ Մուհամմադ ալ-Բուխայթին հայտարարել է նաև Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների ուժերի զանգվածային հանձնվելու, այդ թվում՝ երեք բրիգադների սպառազինությամբ հանդերձ հուսիթներին անցնելու մասին։
Այս հաղորդագրությունների մի մասը հաստատվում է միջազգային
լրատվամիջոցների տեղեկություններով, մասնավորապես՝ Մոխայի նկատմամբ հուսիթների վերահսկողության մասին։ Սակայն երեք ամբողջական բրիգադների հանձնվելու վերաբերյալ պնդումը դեռևս անկախ աղբյուրներով հաստատված չէ։
Սա, սակայն, չի նվազեցնում հարցի ռազմավարական նշանակությունը։ Ընդհակառակը՝ այն ստիպում է ավելի ուշադիր դիտարկել ոչ միայն ռազմաճակատի առանձին փոփոխությունները, այլև տարածաշրջանում ուժերի հնարավոր վերադասավորման գործընթացը։
Եմենը՝ տարածաշրջանային դիմակայության հանգուցակետ
Եմենի պատերազմը վաղուց դադարել է լինել միայն ներքին իշխանության համար պայքար։ Այն կապված է Իրանի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Կարմիր ծովի և Բաբ էլ-Մանդեբի ռազմավարական նշանակության հետ։
Մոխայի գրավումը և արևմտյան ափամերձ հատվածում հուսիթների առաջխաղացումը կարևոր են այն պատճառով, որ այդ գոտին մոտ է միջազգային նավագնացության համար կենսական նշանակություն ունեցող ծովային հաղորդակցության ուղիներին։
Եթե հուսիթները կարողանան պահպանել և ընդլայնել իրենց դիրքերը, նրանք կստանան ոչ միայն Եմենի ներքին պատերազմի ռազմական առավելություն, այլև լրացուցիչ քաղաքական լծակներ՝ տարածաշրջանային և միջազգային բանակցություններում։
Սա կարող է ուժեղացնել Իրանի դիրքերը՝ առանց Իրանի կողմից Եմենում անմիջական լայնամասշտաբ ռազմական ներկայության անհրաժեշտության։
Ո՞ւմ է ձեռնտու հուսիթների առաջխաղացումը Առաջին հերթին՝ հուսիթների և նրանց իրանական աջակիցների համար սա ռազմավարական առավելություն է։
Հուսիթները կարող են ամրապնդել իրենց դիրքերը Եմենի արևմտյան ափին, մեծացնել ճնշումը Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ուժերի վրա և միջազգային հանրությանը ցույց տալ, որ իրենք շարունակում են մնալ Եմենի գլխավոր ռազմական ու քաղաքական դերակատարներից մեկը։
Իրանի համար այս զարգացումը կարող է նշանակել տարածաշրջանային ազդեցության աճ՝ հատկապես Կարմիր ծովի և Բաբ էլ-Մանդեբի ուղղությամբ։
Սակայն այստեղ անհրաժեշտ է չշփոթել երկու իրողություն. հուսիթների ռազմական հաջողությունը դեռ չի նշանակում Իրանի ամբողջական վերահսկողություն ծովային ուղիների նկատմամբ։ Բայց այն կարող է ստեղծել այդ ուղիների վրա ճնշում գործադրելու ավելի մեծ հնարավորություն։
Սաուդյան Արաբիան՝ բարդ ռազմավարական ընտրության առաջ
Սաուդյան Արաբիայի համար Եմենի արևմտյան ճակատում հնարավոր կորուստները լուրջ մարտահրավեր են։
Ռիադը երկար ժամանակ ձգտել է թույլ չտալ, որ հուսիթները վերածվեն Եմենի անվիճելի ուժային կենտրոնի։ Սակայն երկարատև պատերազմը նաև տնտեսական, ռազմական և դիվանագիտական ծախսեր է առաջացնում։
Այս պայմաններում Սաուդյան Արաբիայի առաջ կարող են կանգնել երկու տարբեր ռազմավարություններ.
- շարունակել աջակցել հակահուսիթական ուժերին և փորձել վերականգնել
ռազմական հավասարակշռությունը, - կամ ավելի մեծ ուշադրություն դարձնել բանակցային կարգավորմանը՝ ընդունելով, որ հուսիթները Եմենի ապագա քաղաքական համակարգում պետք է ունենան նշանակալի դեր։
Երկրորդ տարբերակը ինքնին չի նշանակում հուսիթների հետ գաղտնի դաշինք։ Բայց այն ցույց է տալիս, որ Սաուդյան Արաբիայի և հուսիթների շահերը կարող են որոշ հարցերում հատվել, նույնիսկ եթե ընդհանուր ռազմավարական հակասությունները պահպանվում են։
Տարածաշրջանում իսլամական պետությունների շահերը միշտ չէ, որ համընկնում են։ Թուրքիան ունի իր տարածաշրջանային հավակնությունները, Պակիստանը՝ իր անվտանգային և պաշտպանական առաջնահերթությունները, իսկ Սաուդյան Արաբիան ձգտում է պահպանել իր դիրքը արաբական և իսլամական աշխարհում։
Այդուհանդերձ, կարելի է տեսականորեն քննարկել մի վարկած.
Արդյո՞ք տարածաշրջանում ձևավորվում է ոչ պաշտոնական ռազմավարական համաձայնությունների համակարգ, որի մասնակիցները տարբեր հարցերում կարող են ունենալ ընդհանուր շահեր՝ առանց միասնական հրապարակային դաշինքի։
Այս վարկածի հիմքում կարող են լինել մի քանի հանգամանքներ։
1. Իրանի ազդեցության հարցը
Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան տարբեր հարաբերություններ ունեն Իրանի հետ։ Սակայն նրանցից յուրաքանչյուրի համար կարևոր է տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։
Եթե հուսիթների առաջխաղացումը մեծացնում է Իրանի ազդեցությունը Կարմիր ծովի ուղղությամբ, ապա դա կարող է նոր ռազմավարական հաշվարկների պատճառ դառնալ։
2. Կարմիր ծովի և Բաբ էլ-Մանդեբի նշանակությունը
Այս ծովային հաղորդակցության ուղիները կարևոր են ոչ միայն արաբական երկրների, այլև համաշխարհային առևտրի համար։
Տարածաշրջանում ազդեցություն ունեցող պետությունները կարող են շահագրգռված լինել այդ ուղիների անվտանգությամբ, վերահսկողությամբ կամ դրանց շուրջ բանակցային լծակների ձևավորմամբ։
Ի՞նչ կարող է նշանակել այս ամենը Հայաստանի Հանրապետության համար
Եմենի իրադարձությունները, առաջին հայացքից, կարող են թվալ ՀՀ-ից հեռու և անմիջական կապ չունեցող։
Սակայն Հայաստանի Հանրապետության համար կարևոր է հասկանալ տարածաշրջանային ուժերի վերադասավորման տրամաբանությունը։
Եթե Մերձավոր Արևելքում ուժային կենտրոնները սկսում են նոր հարաբերություններ կառուցել, ապա դա կարող է հետագայում անդրադառնալ նաև Հայկական լեռնաշխարհի ՀարավԿովկասյան շրջանի վրա։
Թուրքիայի, Իրանի, Պակիստանի և արաբական պետությունների միջև հարաբերությունների փոփոխությունները կարող են ազդել տնտեսական, ռազմական և դիվանագիտական հաշվարկների վրա։
Հայաստանի Հանրապետություն ը չի կարող իրեն թույլ տալ անտեսել այդ գործընթացները։
Նավթի գինը և ներմուծման ծախսերը
Եթե Կարմիր ծովի և Բաբ էլ-Մանդեբի ուղղությամբ նավագնացության խափանումները շարունակվեն, կարող են բարձրանալ փոխադրման, ապահովագրության և էներգակիրների ներմուծման ծախսերը։
Վերջին շուկայական հաղորդագրություններում Brent նավթի գինը անցել է 100 դոլարի շեմը՝ տարածաշրջանային լարվածության ֆոնին։
բենզինի և դիզելային վառելիքի գների վրա,
տրանսպորտային ծախսերի վրա,
սննդամթերքի և ներմուծվող ապրանքների ինքնարժեքի վրա,
դրամի փոխարժեքի և գնաճի վրա։
Այսինքն՝ Եմենի ճգնաժամը կարող է թանկացնել Հայաստանի Հանրապետության տնտեսության որոշ բաղադրիչներ, բայց չի նշանակում, որ ՀՀ-ում անպայման տեղի կունենա նույն չափի գնաճ։
3. Երկրորդ ազդեցությունը՝ Հայաստանի տարանցիկ նշանակությունը
Սա այն կետն է, որտեղ «Ծովից ծով» երկարաժամկետ տրանսպորտային գաղափարը կարող է ստանալ նոր ռազմավարական հիմնավորում։
Այստեղ Հայաստանի Հանրապետությունը կստանա հնարավորություն՝ իր տարածքով Արաբական ծովով Հնդկաստանը Իրանի, Վրաստանի և Սև ծովի նավահանգիստների կապող ցամաքային «Խաղաղության հանգույց » հաղոր- դակցության զարգացման համար։
Սակայն պետք է շատ հստակ ասել.
Կարմիր ծովի ճգնաժամը ինքնաբերաբար Հայաստանի Հանրապետությունը չի դարձնում միջազգային տարանցիկ կենտրոն։
Դրա համար անհրաժեշտ են Հայաստանի հանրապետության կառավարության իմաստուն մշակված ռազմավարական քայլեր.
Գործող և արդյունավետ ՀՀ–Իրան ցամաքային բազմաֆունյցիոնալ հաղորդակցություն։
ՀՀ–Վրաստան սահմանային և մաքսային ընթացակարգերի արագացում։
Վրաստանի Փոթի նավահանգստի հետ կայուն կապ։
Մրցունակ սակագներ և բեռնափոխադրումների անվտանգություն։
Երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքների
արդիականացում։
Մեր կողմից առաջարկված «Ծովից ծով» բազմուղղությամբ երկաթուղային և ավտոմայրուղային համակարգը կարող է ծառայել հենց այսպիսի հեռանկա-րային խնդրի լուծման համար ։
Комментарии
Отправить комментарий