Сообщения

Այդ օրն էլ ապրեցի արժանավայել

Изображение
     Իմ հայրենի Շուշի քաղաքում գործել է ճշմարտության և բարիք գործելու օրենքը: Ով չի մոլորեցրել իր հայրենակցին և օրվա տապին մի բաժակ ջուր է տվել կարոտյալին՝ համարվել է պատվով և արժանապատվությամբ օժտված մարդ: Բայց եկան Արայիկ Հարությունյանն ու իր թիմակից Ազատ հայրենիքականները: Նրանքց մոտ ամեն ինչ խեղված էր և միակ չափանիշտ փող՝ շատ փղ ունենալն էր: Դրանք՝ վերջացած անպիտաններ և տականքներ էին և ապրում էին իրենց հորինած տականքային կանոններով... և փողով իրենց հետևից տարան ամբոխին: Ես երբեք չխոնարհվեցի նրանց առաջ։ Իմ կյանքի ճանապարհը , ծնողներիս օրինակի մեջ էր։ Ինձ երբեք չհուզեց, թե ինչ են վայրահաչում իմ մասին նրանք, ում ես չեմ հարգել։ Միթե՞ կովի թրիքի վրա կուտակված հազարավոր ճանճերը կարող էին ինձ համոզել, որ իրենք քաղցրաբլիթ են համտեսում: Երբեք:     Նշանակություն ուներ միայն ... իմ իսկ խղճի ձայնը։ Ոչ ոք իմ գործերն ավելի խստությամբ չէր չափի, քան ես ինքս։ Փոխարենը, երբ գիշերը գլուխս դնում էի բարձին, խիղճս՝ սրտի խորքից շշնջում էր, որ այդ օրն էլ ապրեցի արժանավա...

Ժայռերը քանդակազարդող քաղաքակրթություն

Изображение
   Նաքշ-ե Ռոստամ Նեկրոպոլիսը, հին պատմական վայր է, որը գտնվում է Իրանի Պերսեպոլիսի մոտակայքում: Այս պատմական վայրը վկայում է տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգության մասին և հետաքրքիր հայացք է բացում Իրանի տարածքում գոյություն ունեցած հին քաղաքակրթության վրա: Ըստ պաշտոնական մատուցման, ժայռափոր դամբարանները և բարդ բարձրաքանդակները  վկայում են  Աքեմենյա՞ն և Սասանյա՞ն կայսրությունների վեհության և ճարտարապետական ​​վարպետության մասին:  Այս լուսանկարում պատկերված է Նաքշ-է Ռոստամի հայտնի ժայռափոր ռելիեֆի քանդակազարդը, որը թյուրիմացաբար  թվագրվում է մ.թ.ա.  VI մինչև  մ.թ. III դարով՝ Աքեմենյան և  Սասանյան կայսրության ժամանակաշրջանով։ Զբոսաշրջիկներին ներկայացվում է, որ պատկերում իբրև  Շապուհ Ա-ի (Ք․հ․ 240–270 թթ․) թագավորի հաղթանակն է հռոմեական կայսր Վալերիանոսի նկատմամբ, ինչը խորհրդանշում էր պարսկական գերակայությունը հռոմեացիների պարտությունից հետո։ Սակայն այն ինչ մենք կբացահայտենք հետագայում, շոկի մեջ կգցի անգամ մասնագետներ...

Պորտասար․ յուրացվո՞ղ ժառանգություն

Изображение
       Հին  Եդեսիա յի   (ՈՒրֆայի,  Շանլըուրֆայի, արաբ․՝ الرُّهَا – ալ-Ռուհա ) տարածաշրջանը հազարամյակների ընթացքում եղել է հայոց ու շրջակա ժողովուրդների քաղաքակրթության օրրան։ Եդեսիան հիշատակվում է որպես Օսրոենեի մայրաքաղաք, Աբգար արքաների նստավայր, սիրիական և հայկական քրիստոնեության կենտրոն։ Այն նաև դարձավ խաչակրաց պետության մայրաքաղաքներից մեկը և պահպանում էր հայկական համայնքի խիտ ներկայությունը մինչև 20-րդ դարասկիզբը։       Նույն տարածքում է գտնվում նաև աշխարհի ամենահին պաշտամունքային կառույցը՝ Պորտասարը (թուրք․՝ Գյոբեկլի-Թեփե) ։ Սա շուրջ 12 հազար տարվա հնություն ունեցող տաճարային համալիր է, որը նեոլիթյան քաղաքակրթության բացառիկ հուշարձաններից է։ Պեղումների արդյունքում հայտնաբերված 3–6 մետր բարձրությամբ և մինչև 60 տոննա քաշ ունեցող Տ-աձև քարե ստելաները վկայում են բարձր մշակույթի գոյության մասին, որը կապված էր Հայկական լեռնաշխարհի հետ։   Այսօր Թուրքիան միջազգային հարթակներում ակտիվորեն առաջ է մղում և գովազդում այ...

Էրզրումի քարավանատների վերականգնումը՝ որպես բնիկ հայության նկատմամբ Թուրքիայի ոչ անկեղծ վերաբերմունքի վկայություն

Изображение
  Թուրքիայի Էրզրում քաղաքում մեկնարկած քարավանատների վերականգնման ծրագիրը ներկայացվում է «Պահպանենք պատմությունը, վերափոխենք քաղաքը» գեղեցիկ կարգախոսով։ Սակայն այս գեղեցիկ փաթեթավորմամբ իրականում թաքնված է մի լուրջ խնդիր․ Անկարան շարունակում է շրջանցել այն պատմական ճշմարտությունը, որ Էրզրումը դարեր շարունակ եղել է արևմտահայության մայրաքաղաքը՝ հայերի քաղաքակրթական և քաղաքական կենտրոններից մեկը։ Պետք է հիշեցնել, որ դեռևս Դարեհ I-ի ժամանակաշրջանում, երբ կառուցվում էր Արքայական պողոտան, Էրզրումը գտնվել է Եվանդունիների սատրապության ներքո։ Հենց այդ ժամանակ էլ այստեղ կառուցվել է առաջին իջևանատունը։ Իսկ քանի որ պարսից արքունիքը հայերին տվել էր ներքին ինքնավարություն, այսպիսի կառույցները կառուցվում էին հայ սատրապների անմիջական հսկողությամբ։ Այս պատմական փաստերը պարտադիր է հիշել, երբ այսօր Թուրքիան հանդես է գալիս որպես «մշակութային ժառանգության պահապան»։ Իրականում Անկարան ոչ միայն չի ընդունում հայերի դարավոր ներկայությունն Էրզրումում, այլև իր լռությամբ ու ընտրովի վերաբերմունքով քայլ առ քա...

Անելանելի դրություն չկա

Изображение
   Այսօր, Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներից,  ադրբեջանական զավթիչների հեռացման   հարցը քննարկելիս հաճախ շրջանցվում է ամենագլխավորը՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության գործոնը , որի անբաժան մասն է Արցախը: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ միայն Արևմտյան Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո համախմբվելով է հնարավոր հասնել իրական արդյունքի։ Նրանք, ովքեր ոգևորվել են Ռուսաստանի հայտարարություններով՝ իբր թե Արցախը ԽՍՀՄ իրավահաջորդության շրջանակում կարող է վերադարձվել, պետք է զգուշանան։ Դա ոչ թե ազատագրության ուղի է, այլ նորից կայսրության ամրապնդման փորձ տարածաշրջանում։ Նույն քաղաքականությամբ Մոսկվան կրկին պատրաստ է խաղալ երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի վրա իր ազդեցությունը պահպանելու համար՝ առանց իրական լուծում տալու Արցախի անվտանգության և ազատության հարցին։ Դեմ չլինելով հայ-ռուսական բարեկամությանը, չէի ուզենա ողջ հայ ժողովրդին, և մասնավորապես Արցախի բնիկ հայությանը, որպես դրույք տեսնել մեծ տերությունների բախտախաղի մեջ։   Անշուշտ ոչ մի լո...

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ ՀՅՈՒՍԻՍ–ՀԱՐԱՎ ՆԱԽԱԳԾԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՏԱՐԲԵՐԱԿ

Изображение
  1. Հայաստանի անփոխարինելի դերը Հյուսիս–հարավ նախագծի հիմնական շահագրգիռ կողմերն են Իրանն ու Հնդկաստանը․ առաջինը ցանկանում է ապահովել անվտանգ ու կանխատեսելի ճանապարհ դեպի Եվրոպա, իսկ երկրորդը ձգտում է Կենտրոնական Ասիայի հետ ամենակարճ կապին։ Այս համատեքստում Ադրբեջանը բացառվում է իր ագրեսիվ քաղաքականության և ռիսկերի պատճառով։ Հայաստանը, իր Խաղաղության խաչմերուկ օրակարգով   առաջարկում է նոր ուղի՝ Մումբայ–Չաբահար–Մեղրի–Ալավերդի–Ջիլիզա–Փոթի, որը միաժամանակ կարճ է և անվտանգ։ 2. Տնտեսական առավելություններ   Ճանապարհի կրճատում․ Ալավերդի–Ջիլիզա հատվածում նախատեսվող 15 կմ թունելը զգալիորեն կրճատում է երթուղու երկարությունը։ Խնայողություններ․ Կրճատված ճանապարհը նվազեցնում է ժամանակն ու վառելիքի ծախսը․ տարեկան տնտեսվում են տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Նոր հնարավորություններ․ Հայաստանը ստանում է լոգիստիկ կենտրոնների, պահեստարանների, մաքսային և բաշխիչ հանգույցների կառուցման հնարավորություն, ինչն իր հերթին ստեղծում է հազարավոր աշխատատեղեր և ապահովում կայուն հարկային մուտքեր...

Ինչու՞ «Արձախ» և ոչ «Արցախ»

Изображение
    Հայոց պատմության մեջ տեղանունները երբեմն դառնում են ոչ միայն լեզվաբանական, այլ նաև քաղաքական ու մշակութային պայքարի դաշտ։ Այդպիսի օրինակներից է «Արձախ» անվան փոխակերպումը «Արցախ» -ի։ Թեև առաջին հայացքից սա կարող է թվալ որպես սովորական հնչյունային փոփոխություն, խորքային վերլուծությունը բացահայտում է մի շարք մտահոգիչ շերտեր։   «Արձախ» ՝ պատմական արմատ • Մովսես Կաղանկատվացու  «Պատմություն Աղվանից աշխարհի» աշխատության մեջ ՝ VII դարում, տարածքը հիշատակվել է որպես «Արձախ»։ Ահա մի քանի բնագրային հատված, որտեղ «Արձախ» անունը հստակ երևում է՝ « Եւ եկեալ ի գաւառս Արձախ, գտան զմարմինն սրբոյն.. .» (Գիրք Ա, գլուխ Զ) Այս հատվածում պատմվում է, թե ինչպես Եղիշե առաքյալի աշակերտները գալիս են Արձախ գավառ՝ սրբի մասունքները որոնելու։ « Եւ ի գաւառս Արձախ , ի վայրն կոչեցեալ Գիս, շինեցին զեկեղեցի.. .» (Գիրք Ա, գլուխ Զ) Այստեղ նշվում է Գիս անունով վայրում՝ Արձախում, կառուցված եկեղեցու մասին։ « Արձախ գաւառն, որ է ի սահմանս Աղուանից աշխարհի... » (Գիրք Ա, գլուխ Է) Այս ձևա...