Անելանելի դրություն չկա


  

Այսօր, Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներից, ադրբեջանական զավթիչների հեռացման  հարցը քննարկելիս հաճախ շրջանցվում է ամենագլխավորը՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության գործոնը, որի անբաժան մասն է Արցախը:

Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ միայն Արևմտյան Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո համախմբվելով է հնարավոր հասնել իրական արդյունքի։

Նրանք, ովքեր ոգևորվել են Ռուսաստանի հայտարարություններով՝ իբր թե Արցախը ԽՍՀՄ իրավահաջորդության շրջանակում կարող է վերադարձվել, պետք է զգուշանան։ Դա ոչ թե ազատագրության ուղի է, այլ նորից կայսրության ամրապնդման փորձ տարածաշրջանում։ Նույն քաղաքականությամբ Մոսկվան կրկին պատրաստ է խաղալ երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի վրա իր ազդեցությունը պահպանելու համար՝ առանց իրական լուծում տալու Արցախի անվտանգության և ազատության հարցին։ Դեմ չլինելով հայ-ռուսական բարեկամությանը, չէի ուզենա ողջ հայ ժողովրդին, և մասնավորապես Արցախի բնիկ հայությանը, որպես դրույք տեսնել մեծ տերությունների բախտախաղի մեջ։

  Անշուշտ ոչ մի լուրջ հայ քաղաքական գործիչ, որ կապված չէ խոշոր տերությունների հատուկ ծառայությունների հետ, չի ուզում, որ հայ ժողովուրդը դառնա ուրիշի ձեռքի խաղալիք : Ուստի անհրաժեշտ է առաջնորդվել ոչ թե օտար տերությունների խաղերով, այլ մեր իսկ պատմական և իրավական հիմքերով։ Այսօր ակնհայտ է, որ Երևանի իշխանությունները հրաժարվել են ոչ միայն Արցախից, այլև Սփյուռքի հետ միասնական պայքարի գաղափարից։ Ավելին, անգամ եթե Երևանում իշխանափոխություն էլ լինի, ապա նոր իշխանությունները ևս ոչինչ չեն անելու արցախցիների համար․ վկա այսպես կոչված ընդդիմության կեցվածքը, որը լուռ համաձայնվել է Փաշինյանի վարած արցախակործան քաղաքականության հետ։

Ուստի, մեզ մնում է վերադառնալ այն ճանապարհին, որն արդեն իսկ ամրագրված է միջազգային իրավունքով՝ Սևրի հաշտության պայմանագրով ճանաչված Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետականության կայացմանը։

Այս ուղին այսօր արդեն ունի իր կազմակերպված իրավական պաշտպանությունը․ հենց Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենագ Աբրահամեանն է, որ նախաձեռնել և մինչ օրս անշահախնդիր տանում է Արցախի բնիկ հայության շահերի իրավական պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այս աշխատանքը ոչ միայն տեսական պայքար չէ, այլ արդեն իսկ ունի զգալի առաջընթաց։

Միայն այս ուղին է երաշխավորում, որ Արցախի ժողովուրդը կապրի ապահով, արդար, տնտեսական և սոցիալական առումով բարգավաճ կյանքով՝ որպես անբաժան մաս Արևմտյան Հայաստանի Հանրապետության կազմում։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»