Сообщения

Պետությունը որպես տնտեսվարող սուբյեկտ

Изображение
  «Մեծ Հայք-քաղաքակրթական դաշինքի» հետ   «Շուշի սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոնի» հանդիպման ժամանակ Հ/կ-ի նախագահ Աշոտ Հարությունյանը քննարկման ներկայացրեց հետևյալ առաջարկը:       * * * Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերումից ի վեր պետությունը գործնականում հրաժարվել է իր հիմնարար դերերից մեկից՝ լինել երկրի զարգացման ուղղակի կազմակերպիչ և տնտեսվարող սուբյեկտ ։ Տասնամյակներ շարունակ պետական կառավարման առանցքում գերակշռել է ոչ թե տնտեսական և սոցիալական ռազմավարության մշակումը, այլ հասարակության անընդհատ ներգրավումը քաղաքական օրակարգերի, ընտրական ճգնաժամերի, արհեստական հակադրությունների և արտաքին վտանգների շուրջ մանիպուլյատիվ քննարկումների մեջ։   Այս ընթացքում ձևավորվել է մի վտանգավոր իրականություն․պետական պաշտոնյաների զգալի հատվածը ցուցաբերել է հանցավոր անտարբերություն սեփական երկրի արտադրական կարողությունների, տնտեսական ինքնաբավության, սոցիալական արդարության և ժողովրդագրական կայունության նկատմամբ։ Պետությունը աստիճանաբար դուրս է եկել իրա...

ՀՀ-ն ունի՞ մշտական հարատևման վարդապետություն

Изображение
     Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ճգնաժամային ժամանակներում պետությունները կործանվում են ոչ այնքան արտաքին ճնշումներից, որքան ներքին կողմնորոշման բացակայությունից։ Ճոճանակային արտաքին քաղաքականությունը՝ մեկ օր այս բևեռին, հաջորդ օրն՝ հակառակ, չի ստեղծում ո՛չ անվտանգություն, ո՛չ վստահություն, ո՛չ էլ միջազգային հարգանք։ Այս պայմաններում անհրաժեշտ է ոչ թե հերթական տակտիկական քայլ, այլ հստակ ձևակերպված պետական վարդապետություն , որը կվերացնի պատահականության, զիջումների և իրավիճակային արձագանքների քաղաքականությունը։ Մենք առաջարկում ենք որպես այդպիսի վարդապետության հիմք ընդունել մի պարզ, բայց դարերով փորձված սկզբունք․ Հայաստանը չունի մշտական թշնամիներ։ Հայաստանն ունի մշտական ազգային շահեր։ Այս սկզբունքը կիրառել է և շարունակում են կիրառել բոլոր կենսունակ պետությունները՝ սկսած Մեծ Բրիտանիայից մինչև ժամանակակից գլոբալ դերակատարները։ Այն պետական հասունության նշան է։   ՀՀ-ի արտաքին և անվտանգության քաղաքականությունը պարտավոր է կառուցվել ոչ զգացմունքային արդարա...

ՀԱՅ ԱՍՈՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԱՐԹՈՒՐԻ Բ-ի ԵՎ ԹԻԿԼԱՏՊԱՐԱՍԱՐ 3-ի ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Изображение
  Տասնամյակներ շարունակ Թադմորի «Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար III-ի արձանագրությունները» Երուսաղեմ, 1994-(անգլերեն); Օսթին Հենրի Լեյարդ «Ասորեստանյան հուշարձաններից սեպագիր արձանագրություններ» Լոնդոն, 1851(անգլերեն) HAYIM TADMOR and SHIGEO YAMADA, The Royal Inscriptions of Tiglath-pileser III (744–727 BC) and Shalmaneser V (726–722 BC), Kings of Assyria, Eisenbrauns 2011 և Ն. Ադոնցի «Հայաստանի պատմություն», Երևան 1972թ.( էջ 91-98) ծառայել են որպես Ուրատուի-Ասորեստանյան հարաբերությունների պատմության շուրջ մեկ դարյա պատմության ուսումնասիրության չափանիշներ։ Հեղինակները համակրծիք չեն այնպիսի հարցում, թե արդյո՞ք արձանագրությունները Թիգլաթխալասար 3-րդն է արել, թե նրա վստահված պալատականներից որևէ մեկը: Ներկայումս Թիգլաթպալասար III-ի կան հինգ հայտնի տարեգրական տեքստեր. 1–34 տեքստերը միասին ներկայացնում են մեկ տեքստ, այսպես կոչված «Կարհուի տարեգրքեր (Kalḫu Annals)», իսկ 35–38 տեքստերը ներկայացնում են տարբեր արձանագրություններ: Սալմանասար 3-րդից մինչև Թիկլաթպարասար 3-րդ (մ.թ.ա...

Հինգ տարի առաջ սկսվեց Արձախի էթնիկ զտում։

Изображение
  2020թ. 44 օրյա ագրեսիայից հետո, 2022 թվ. դեկտեմբերի 12-ին Բաքվի ռասիստականն ռեժիմը, «էկոլոգիական ակցիա» կոչվող ցուցապաստառների ներքո, գործարկեց նախապես ծրագրված հատուկ գործողություն , որը « Շուշիի Հայրենատիրաց Միության» կողմից գնահատվեց որպես  մարդկության դեմ ուղղված հանցագործություն ։ Միակ կյանքի ճանապարհի՝ Գանձակ-Ստեփանակերտ -Շուշի–Գորիս մայրուղու փակումը դասական ռազմական   պաշարման գործողություն էր ՝ միջազգային մարդասիրական իրա-վունքի կոպիտ խախտմամբ։     Միջազգային ռազմական գործողությունների պրակտիկայում նման մեխանիզմը շատ վաղուց է հայտնի . 1992-ին Սարաևոյի շրջափակումը պաշտոնապես որակվեց որպես հանցագործություն քաղաքացիական բնակչության դեմ, Լենինգրադի պաշարումը՝ նացիստական ռազմական հանցագործություն էր, Գազայի կամ Սիրիայի որոշ շրջանների շրջափակումները՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչվեց հումանիտար աղետ։   Բայց Արձախում Բաքվի ռասիստական ռեժիմը  ռազմական   պաշարման գործողու--թյունը  փորձեց աշխարհին մատուցել նոր հնարքով՝  «բնապ...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԹՈՒՐՔԱԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Изображение
    Պարոն նախագահ, Դուք բազմիցս հանդես եք եկել որպես Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպան՝ օգտագործելով «ցեղասպանություն» բառը ի պաշտպանություն մի ժողովրդի, որը կանգնած է ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի առաջ։ Այդ դիրքորոշումը, անկախ քաղաքական շահարկումներից, ինքնին հաստատում է մի պարզ ճշմարտություն․ ցեղասպանությունը ճանաչելը բարոյական պարտք է, ոչ թե քաղաքական կամայականություն ։ Սակայն պատմությունն ունի մի արդար օրենք․ ով բարձրաձայն պաշտպանում է մեկ ժողովրդի իրավունքները, չի կարող լռել մեկ այլ ժողովրդի հանդեպ գործած նույն հանցագործության մասին։  Այս համատեքստում հարկ ենք համարում հիշեցնել մի փաստ, որը վաղուց գոյություն ունի Թուրքիայի պետական հիշողության մեջ, սակայն երբեք չի արժանացել իր իրավական և քաղաքական շարունակությանը։  1991 թվականին Թուրքիայի Հանրապետության նախագահ Թուրգութ Օզալը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նուժեթ Քանդեմիրին ուղղել է հետևյալ հարցը․ «Եթե մենք՝ որպես Թուրքիա, ընդունենք հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը և այս հարցը փակվի, մի...

Թուրք գործարարը բացահայտում է ադրբեջանական զավթիչների «Արձախի «վերակառուցման» ետնաբեմը

Изображение
       Բաքվի ռասիստական ռեժիմի կողմից զավթված Արձախում   «վերակառուցման» աշխատանքների ետնաբեմում տեղի ունեցող բացահայտումները ստանում են այղմկահարույց բնույթ: Թուրքական Arenol Group ընկերության տնօրեն Թոլգա Շահինը հրապարակային դիմումով  օգնություն է հայցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ ներկայացնելով բացարձակ ցնցող տեղեկություններ այն մասին, թե ինչպես են իրեն և իր ընկերությանը վերաբերվել Արձախի օկուպացված տարածքներում Բաքվի ռեժիմի ուժայինները։ Այդ դիմումի ամենաղմկահարույց հատվածը.  -«Մեզ հետ ավելի վատ են վարվել, քան հայերի հետ» հայտարարությունն է : Հայտարարությունն ինքնին վերածվում է անուղղակի, բայց ակնհայտ խոստովանության , որ ադրբեջանական զավթիչները Արձախի բնիկ հայերի հետ վատ են վարվել ։ Այլ կերպ այս արտահայտությունը չի էլ կարող մեկնաբանվել։    «Մեզ հետ ավելի վատ են վարվել, քան հայերի հետ»   նախադասությունը քանդում է Բաքվի ռեժիմի ամբողջ քարոզչական հեքիաթը։ Փաստորեն 2020 և 2023թթ Արձախի ինքնիշխան Հանրապետության դեմ իրակա...

Հայաստանի Հանրապետության Նոր Արտաքին և Անվտանգային Ռազմավարության կոմպլեքս մոդել

Изображение
     Հայաստանի Հանրապե-տության ազգային անվտանգությունը դարեր շարունակ ձևավորվել է «կանխարգելիչ քայլերի» օրենքով , որի խորքային ձևակերպումը տվել է Սուրբ Դից Միհրը . Եթե քո թշնամին հանդգնի  անգամ մտածել չարիք գործել քո տան ու քո զարմի հանդեպ, դու պարտավոր ես լինել նախահարձակ ՝ կանխելու համար վտանգը։ 21-րդ դարում այս պատգամը Հայաստանի Հանրապետության համար կիրառական և  պետաանվտանգության տեսք է ստանում . *կանխարգելիչ դիվանագիտության , *զսպման կոշտ քաղաքականության , *և տարածաշրջանային խաղաղության հանգույցի ստեղծման մոդելով։ Հայաստանի Հանրապետությունը փոքր տարածքով, բայց մեծ աշխարհաքաղաքական դիրքով երկիր է ։ Հետևաբար՝ հայության  հարատևման և զարգացման ճանապարհը միայն մեկ բանաձև ունի՝ ակտիվություն, սուբյեկտայնություն   և  ճկուն   բազմաբևեռության   ռազմավարություն ։  I. Հայաստանը անվտանգ Խաղաղության հանգույց և ոչ թե սեպ Թուրքիայի ու Ադրբեջանի միջևբ Հայաստանը գտնվում է ռազմավարական անհամաչափ միջավայրում։ Թուրքիան ու Ադրբե...