Թուրք գործարարը բացահայտում է ադրբեջանական զավթիչների «Արձախի «վերակառուցման» ետնաբեմը
«Մեզ հետ ավելի վատ են վարվել, քան հայերի հետ» նախադասությունը քանդում է Բաքվի ռեժիմի ամբողջ քարոզչական հեքիաթը։ Փաստորեն 2020 և 2023թթ Արձախի ինքնիշխան Հանրապետության դեմ իրականացված ալիևյան ինտերվենցիաի ժամանակ ռասիստերի զինուժի և իշխանությունների վերաբերմունքը բնիկ հայերի նկատմամբ այնքան վատն է եղել , որ նույնիսկ թուրքերի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը դառնում է համեմատության չափանիշ։ Եթե թուրք գործարարն ասում է, որ «իրենց հետ ավելի վատ են վարվել, քան հայերի հետ»
, ապա Ալիև- Էրդողանի կողմից քարոզվող «խաղաղության» մասին բոլոր քարոզչական զավեշտական տեսարանների վրա դրվում է հսկայական հարցական։
Թուրքական Arenol Group ընկերության տնօրեն Թոլգա Շահինը փաստացի հաստատում է, որ ալիևյան ռեժիմին շան հավատարմությամբ ծառայած զավթիչները Արձախի բնիկ հայերի նկատմամբ իրականացրել են համակարգված ճնշում, վատ վերաբերմունք, բռնություններ ու թալան։
Շահինի պատմությունը բացում է ալիևյան «վերականգնման» անվան տակ գործող իրական մեխանիկան.
-
օկուպացված տարածքները վերածվելեն մենաշնորհային թալանի գոտու,
-
Բաքվի պետական համակարգը՝ կլանային կաշառակերության կառույց է,
-
օտարերկրյա կապալառուները՝ սպառնալիքների տակ գտնվող շահագործվող շերտ են,
-
իսկ ամբողջ քաղաքական փաթեթավորումը՝ ազգագրական վերափոխման և ռազմական ուղով բնիկ հայերի Հայրենիքը յուրացնելու միջոցի։
Այս ամենը միջազգային հանրությունից պահանջում է իրականացնել հետաքննություն և ալիևան զավթիչ ուժերին ստիպել լքելու բնիկ հայերից զավթած Արձախից, միջազգային խաղաղարար ուժերի տեղադրում Արձախի Հանրապետության տարածքում՝ իսլամի դրոշի տակ քողարկված ռասիստական պետությունների հետագա ինտերվենցիաները բացառելու հեռանկարով:
Комментарии
Отправить комментарий