ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ՝ ԻՐԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ ՈՒ ԱՐՁԱԽԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՄԲ
Իրանում մահապատժի ենթարկվեց Իսմայիլ Ֆիքրին՝ Մոսադի օգտին լրտեսելու մեղադրանքով։ Ըստ իրանական աղբյուրների՝ նա կրիպտո դրամապանակի միջոցով ստացել է վճարումներ իսրայելական հատուկ ծառայություններից և փորձել է մատնել ազգային անվտանգությանը վերաբերող տվյալներ։ Չնայած գործի որոշ մանրամասներ գաղտնի են, սակայն նրա նկատմամբ վճռական պատիժն ուղերձ է՝ պետական դավաճանությունը չի մնում անպատիժ։
Սակայն նույն ժամանակահատվածում, Հայաստանի և Արցախի որոշ պաշտոնյաներ ու հասարակական դեմքեր՝ տարբեր կերպերով մասնակցեցին արցախահայության տեղահանությանը, պետության կամակոր թուլացմանը, դիրքերի հանձնմանը՝ առանց որևէ տեսանելի իրավական հետևանքի։ Ոմանք այս ընթացքում կապեր հաստատեցին թշնամական ուժերի հետ՝ թե՛ բացահայտ այցերով, թե՛ գաղտնի համաձայնություններով։ Նրանք անտեսեցին ժողովրդի վստահությունը, պետական անվտանգությունը և ազգային ինքնորոշման իրավունքը։
Իրանը պատժում է՝ լրտեսության փորձի համար։ Իսկ մենք՝ լռությամբ ընդունում ենք Արցախը հանձնածներին։ Սա բարոյական անդունդ է, որը խորանում է, երբ ազգային դավաճանությունը մնում է անպատիժ՝ համարվելով քաղաքական տարբերակ կամ պարտադրված խաղաղություն։
Մենք չենք կոչ անում վրեժ կամ մահապատիժ, սակայն կոչ ենք անում՝ օրինական պատասխանատվություն, բաց դատական գործընթացներ և հանրային ճշմարտության բացահայտում։ Արցախի ժողովուրդը արժանի է արդարությանը, ոչ թե դավաճանության մոռացության։
Комментарии
Отправить комментарий