ԴԻԶԱԿԻ ՍՊԻՏԱԿ ԽԱՉ ՎԱՆՔԸ
Սպիտակ Խաչ վանքը Արձախի Հանրապետության Հադրութի/Դիզակի շրջանի շրջկենտրոնից 0,8 կմ հարավ արևմուտք գտնվող ճարտարապետական հուշարձանն է: Վանք գյուղի հյուսիս արևելյան եզրին գտնվող Սպիտակ Խաչ վանքը (N 39.513544, E 47.022464, ծովի մակերևույթից 810 մ) ըստ երևույթին հիմնադրվել է 1-ին դարում՝ Թադևոս առաքյալի կողմից: Սխալմամբ վերագրվում է ավելի ուշ շրջանում ապրած Գրիգորիսի անվան հետ: 1346թ. վանքը, որ ավերվել էր մոնղոլ-թաթար զավթիչների կողմից, վերանորոգվել է: Սպիտակ Խաչ վանքի մասին հետագա գրավոր տեղեկություն գոյություն ունի 1667թ. ձեռագրում:
2020թ. օգոստոսին բարերար Սմբատ Աբրահամյանը իրականացրել է եկեղեցու վերանորոգում:
Սեպտեմբերին ադրբեջանական զավթիչները ներխուժել են Սպիտակ Խաչ վանք և այն հայտարարելով աղվանա-ուդիական կառույց՝ քանդել են վանքի գմբեթը:





Комментарии
Отправить комментарий