ԱՐՁԱԽԻ ԲՆԻԿ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅՐԵՆԻՔ

 


2025թ. հուլիսի 23-ին
 ԱՄՆ Կոնգրեսի 87 անդամներ հանդես են եկել պաշտոնական, հստակ և համարձակ կոչով՝ դիմելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ ապահովելու Արձախի Հանրապետությունից ադրբեջանական ագրեսիայի հետևանքով  բռնի տեղահանված հայերի՝ պաշտպանված, արժանապատիվ և անվերապահ վերադարձը դեպի իրենց բնիկ հայրենիք։

  Կոնգրեսականների ուղերձը ոչ միայն ամերիկյան ժողովրդավարության հպարտ խոսքն է, այլ նաև միջազգային իրավունքի հաղթանակի հստակ պահանջ՝ ուղղված բոլոր երկրներին, ովքեր պատրաստ են աջակցել արդարության վերականգնմանը։

87 կոնգրեսականների կողմից հնչեցված հիմնական ուղերձներն են՝

  • Հայերը բռնի տեղահանվել են՝ Ադրբեջանի սանձազերծած 2023-ի սեպտեմբերյան հարձակման արդյունքում, որին նախորդել էր 10-ամսյա մարդասիրական շրջափակում։

  • Արձախի 120.000 բնիկ հայ բնակիչները փախստականներ են ՀՀ-ում։

  • Ադրբեջանը ոչնչացնում է հայկական եկեղեցիները, վանքերն ու բնակավայրերը՝ զրկելով վերադարձի հնարավորությունից։

  • Պահանջվում է, որ միջազգային կառույցները՝ ԵԱՀԿ-ից մինչև ՄԱԿ, կիրառեն միջազգային կոնվենցիաներով սահմանված պարտադիր մեխանիզմներ՝ վերադարձի իրավունքն ապահովելու համար։

  ԱՄՆ կոնգրեսականները հիշեցրել են, որ Միջազգային դատարանը՝ դեռևս 2023-ի դեկտեմբերին, պարտադրել է զավթիչ Ադրբեջանին՝ ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արձախ։ Սա միայն իրավական փաստ չէ՝ սա ողջ մարդկության խղճի ձայնն է։

 Կոնգրեսականները ողջունել են նաև Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնած միջազգային համաժողովի եզրափակիչ փաստաթուղթը՝ հայերի մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ։

 Հայ Ազգը պետք է գործի և  միավորվի արդարության համընդհանուր պայքարի շուրջ։ Սա բնիկ հայության  սերունդների պատվի հարցն է։

Միջազգային հանրությանը՝ դատապարտել Ադրբեջանի ռասիստական հռետորաբանությունն ու տեղահանման քաղաքականությունը։

Պահանջել միջազգային իրավունքի ամբողջական կիրառում, ոչ թե լոկ հումանիտար օգնության փաթեթներ, այլ   ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅՐԵՆԻՔ

Հայության անվերապահ, արժանապատիվ վերադարձի իրավունքը Արձախ  այլևս կարող է դառնալ նոր զարթոնքի առանցք։
Դա վեր է կուսակցություններից, անձերից կամ կառավարություններից։
Դա մեր ազգի հավաքական ուժի փորձությունն է։ 

 Ժամանակն է՝ մոբիլիզացնելու համայն հայությունը՝ դիվանագիտական ճնշում գործադրելու, հանրային համերաշխություն կերտելու և փախստական դարձած ազգակիցների իրավունքների համար համընդհանուր պահանջ ձևավորելու։

Արձախը  սպասում է իր ժառանգներին։ Իսկ ժառանգը՝  Մենք ենք։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»