«Հայոց Գոյաբանական Վերազարթոնք. Արևմտյան Հայաստանի Հանրապետությունն՝ որպես Քաղաքակրթական Հենարան»

 


    ՆԱԽԱԲԱՆ

Ստեղծված իրավիճակում, երբ պաշտոնական Երևանը կամովին սահմանափակում է իր տարածքային ու պատմական ինքնությունն ու պատասխանատվությունը, ՀԱՅ Ազգը՝ որպես սուվերեն միավոր, իրավունք ունի իր անունից ձևակերպելու նոր ռազմավարական և գաղափարախոսական ուղեգիծ։

Այս դոկտրինը գրի է առնվում հեղինակի անունից, որպես ուղեցույց Հայ Ազգի և կոչ է  Արևմտյան Հայաստանի Հանրապետությանը  իր շուրջը համախմբել  աշխարհասփյուռ։ բազմամիլիոն հայությանը: 

     Ազգի Ինքնիշխան Դիմադրություն

  • Հայությունը այլևս իր գաղափարախոսությունը չի կարող կառուցել գոյության պաշտպանության շուրջ միայն։
    Այն պետք է հենվի Նժդեհի ցեղային անմահության, Ասատրյանի կարգապահության, և համահայկական հենքով կառուցվող  տեսլական՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության վրա։

  • Ցեղակրոնությունը վերաիմաստավորվում է որպես Գոյաբանական Ըմբոստություն ընդդեմ օտար օթյակներին ծառայող խմբակային անձնատվության։

  • Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ ազգերը պահպանում են ինքնորոշման և վերազարթոնքի իրավունքը, նույնիսկ երբ պետության անունից հանդես եկողները  դրանից հրաժարվում են։

  Ասիական Իմաստության Գործնական Օգտագործումը՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Հեռանկարի Համար

Ասիական ՕրինակԳաղափարաբանությունՀայկական Հարմարեցում
Հնդկաստան«տիեզերական օրենքը և կարգը»՝ ազգային ճանապարհԱրևմտյան Հայաստանի Հանրապետությունը՝ որպես «տիեզերական օրենքի և կարգի» վրա խարիսխ՝ արդարության վերականգնման ճանապարհ
ՉինաստանԴաոյի՝ «Ուղու» և կարգի ներդաշնակությունՀամահայկական համակարգված վերակառուցում՝ հոգևոր գերակայությամբ
ՍինգապուրՊետության հանդեպ կարգապահության մշակույթԱրևմտյան Հայաստանի մոդել՝ որպես տեխնոկրատական-գաղափարական փոքր պետության նավահանգիստ

 Դրանք հնարավոր են, քանի որ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը  որևէ կախվածություն չունի  Հայաստանի ներկա վարչակարգից։ 

   Բազմամիլիոն Հայության  համախմբում՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության շուրջ

1. Բազմամիլիոն աշխարհասփյուռ հայության վերակենտրոնացում և կազմակերպում

  • Հայաստանից դուրս ապրող հայությունն այլևս չպետք է դիտարկվի որպես օժանդակ մարմին՝ «կթվող կով»   ՀՀ-ի  համար։ Նա պետք է դառնա ինքնուրույն, ազգային դիմադրության, կազմակերպման և պետաշինության կենտրոն։

  • Կազմել Համահայկական Գաղափարական Խորհուրդ, որի կազմում կլինեն՝

    • Բարձրակարգ մասնագետներ (իրավաբաններ, քաղաքագետներ, ռազմագետներ),

    • Հոգևոր առաջնորդներ,

    • Արևմտահայ համայնքների կառավարչական մարմիններ։

2. Արևմտյան Հայաստանի Հանրապետության վերաիմաստավորում

  • ԱՀՀ գոյությունն այսօր ունի քաղաքակրթական, բարոյական նշանակություն և իրավական հիմք։ Այն .

    • Հայոց քաղաքակրթական վերակենդանացման բազա է,

    • Տարածքային իրավունքների վերականգնման օրինական հարթակ է,

    • Անկախ պետականություն՝ Հայկական Բարձարավանդակին հանդեպ միակ պահանջատերն է։

3. Նոր Հռչակագիր

  Ազգային Նոր մանիֆեստով պետք  է նշվի, որ.

  • Հայաստանի 3-րդ Հանրապետությունը  հրաժարվել է բազմամիլիոն հայության հանդեպ ունեցած  պատասխանատվությունից,

  •   Հայ Ազգը իր ձեռքն է վերցնում է  ճակատագրի ղեկը՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»