ԱՐԴԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 


(Հիմք՝ Արարտյան պետության մարտական մշակույթն ու համաշխարհային օրինակները)

1. Հոգեբանության նոր  - «Սեպուհի» կերպարի ձևավորում

  • Բնօրինակ հայ զինվորական մշակույթը՝ Վանի թագավորության շրջանից, վերստին մատուցել որպես իդեալ։

  • Մարտունակ, կարգապահ, պատասխանատու և հայրենապաշտ տղամարդու կերպարը դարձնել համազգային հերոսական օրինակ։ Գործած աններելի սխալները մաքրվում են սեպուհի՝ ճապոնական հարակիրի ուղով: Այս ուղին գիտակցող մարդը դառնում է սեպուհ, որպեսզի հետագա կատարելագործմամբ հասնի ազնվականի աստիճանի:

  • Կրթության, մեդիայի ու դպրոցական ծրագրերի միջոցով ներկայացնել «պատերազմական ազնվականի» հայեցի կերպարը՝ ոչ որպես բռնարար, այլ որպես հզոր պաշտպան, մտածող ռազմավար, և ազգային պատվի մարմնավորում։

2. Կրթության ամբողջական վերափոխում

  • Դպրոցներում վերացնել ապազգային, ապամարդկային արժեքները՝ փոխարինելով դրանք հայակենտրոն, ազգային, հերոսապաշտ գաղափարներով։

  • Ներառել պարտադիր ռազմական, մարտարվեստի, ռազմագիտության, լեռնագնացության և ֆիզիկական պատրաստվածության դասընթացներ՝ 5-րդ դասարանից։

  • Վերադարձ՝ հայ գրական և պատմական էպոսներին որպես դաստիարակչական բովանդակության հիմք (օր.՝ Սասնա Ծռեր, Արորդյաց ՈՒխտ և այլն)։

3. Տնտեսություն՝ քաջերի համար

  • Աշխատանքային կարգապահություն, անձնական պատասխանատվություն, արտադրողականություն՝ որպես ազգային ոգու արժեքներ։

  • Գյուղատնտեսական ու արհեստագործական աշխատանքը ներկայացնել որպես ազգային պարտք և արժանապատիվ առաքելություն։

  • Զարգացնել քաջերի տնտեսությունը՝ «ձեռքով ստեղծող ազգ» մոդելով ( ճապոնական տեխնոկուլտուրա՝ որպես օրինակ)։

4. Հասարակական օրինաչափություն - «Ազգը որպես զորամաս»

  • Հանրության կառուցվածքը վերանայել՝ «ազգ-բանակ» և «ազգ-ուղեղային կենտրոններ» գաղափարներով։

  • Պետական կառույցների, դպրոցների, համայնքների և նույնիսկ ընտանիքների մակարդակով պարտադրել կարգապահություն, ինքնակարգավորում, ազգային շահից բխող վարքագիծ։

  • Ապազգային վարքի դեմ՝ մշակութային մեկուսացում, իրավական սանկցիաներ և հանրային խարազանում։

5. Հոգևոր հզորացում՝  աղանդների արգելում

  • Վերակենդանացնել հայոց դարավոր հոգևոր մտածողության հիմնական առանցքները՝ Արարատյան դիցարան, քրիստոնեական առաքինի վերլուծություն,  Հայրենապաշտական գաղափարախոսություն։

  • Մշակութային ինքնագիտակցությունը հիմնել Հայոց առաքելության շուրջ՝ «մարդկության մեջ բարձրագույն արժեհամակարգի կրող»։

6. Տեխնո-ազգայնականություն

  • Հայկական լրատվամիջոցները պետք է պարտադիր անցնեն հերոսություն, գիտելիքի, ազգային վերելքի քարոզչության։

  •  քաղաքական աղբ և ապատիկ նյութեր հրապարակելու համար ԶԼՄ-ները պետք է ենթարկվեն բարձր տոիգանքների 

  • Սոցիալական ցանցերի, ֆիլմերի, խաղերի և վիդեոարտադրանքի միջոցով ստեղծել նոր կերպարներ՝ հայկական Սամուրայ, հայսփարտացի, հայ-ասասին և այլն։

7. Ազգային առաքելության վերհանում

  • Ամեն հայի դաստիարակել որպես ոչ թե սպառող, այլ՝ դարաշրջան կերտող, ինչպես Արարատյան թագավորության ոգին էր․

    մենք կրում ենք մեր հողը, պատմությունը և կշարունակենք մարդկության կատարելագործման  ճանապարհը հայկական կոդով
    ։

     

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»