ՀԱՅ ԱԶԳԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ Ա. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ազգի վերակազմակերպում
Հայ ազգը , որպես պատմա-քաղաքակրթական օրգանիզմ՝ ունի իր առաքելությունը, բնիկ տարածքները և հոգևոր հենասյուները։ Հայրենակերտումը դիտվում է որպես թելադրված պատմական պարտավորություն և սրբազան առաքելություն։
2. Ազգային գաղափարախոսության առանցքը
ԱԶԳԸ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է .
Ազգային ինքնիշխանության վերականգնում՝ որպես ներքին ու արտաքին քաղաքականության նպատակ
Պետականության քաղաքակրթական կերպարի վերագտնում
3. Բնիկության սկզբունքը որպես իրավական ու քաղաքակրթական փաստարկ
Վերահաստատել հայ ազգի բնիկությունը ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱՇԽԱՐՀՈՒՄ։
ԳԼՈՒԽ Բ. ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՆՑՔ
1. ԱՀՀ-ի ռազմավարական նշանակությունը
Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը իր վրա է վերցրել ոչ միայն Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովրդի դեմ թուրքական ռասիստների իրակացրած ցեղասպանության հետևանքների վերացման քաղաքական պատասխանատվությունը, այլև դարձել է աշխարհասփյուռ հայության ռազմավարական համախմբման առանցք։
2. Պետականության վերակազմակերպման նախագիծ
ԱՀՀ-ն ձևավորում է այն մոդելը, որով հնարավոր է հայության հավաքական ուժը վերածել գործունակ համազգային պետական կամքի՝ անկախ Երևանյան կառավարության քաղաքականությունից։
3. Իրավապայքար և միջազգային ճանաչում
ԱՀՀ-ն արդեն սկսել է գործընթացներ ՄԻԵԴ-ում, ՄԱԿ-ում՝ հայության ինքնորոշման և ցեղասպանությունից վերապրած բնիկ ազգի իրավունքների պաշտպանության նպատակով։ Սա հիմք է դառնում համահայկական գործողությունների լեգիտիմացման համար։
4. Աշխարհասփյուռ հայության կենտրոնացում գաղափարական առանցքի շուրջ
ԱՀՀ-ի շուրջ հնարավոր է կոնսոլիդացնել բազմամիլիոն համայն հայությանը՝ կրթա-մշակութային և յլ պետական-քաղաքական հենքով։
5. Պետականության իրավական վերագործարկում
ԱՀՀ-ն դառնում է ոչ միայն խորհրդանիշ, այլ նաև իրավական, քաղաքական և աշխարհաքաղաքական դերակատար, որը հավակնում է ապահովել միջազգային օրակարգում հայկական պահանջների ներկայությունը։
ԳԼՈՒԽ Գ. ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
1. Ազգային վերաուսուցում և ոգեղեն վերածնունդ
Հայագիտական ինստիտուտների և դպրոցների ստեղծում ամենուր՝ ուր դա հնարավոր է:
Հայ ազգի շահերից բխող հայոց լեզվի, գրականության, պատմության դասագրքրեի հրատարակում՝ աճող սերնդին Հայրենապաշտ դաստիարակելու համար:
2. Տնտեսական ռազմավարություն
Հայ գործարարների ներդրումների ուղղորդում դեպի ռազմավարական ճյուղեր (գյուղատնտեսություն, պաշտպանական արդյունաբերություն)
Տնտեսական անկախացման ազգային հիմնադրամի ստեղծում
3. Համահայկական կառավարման մոդել
ԱՀՀ ազգային խորհրդի ռազմավարական որոշումների իրականացման մեխանիզմների մշակում: Միասնական ազգային դիրքորոշում միջազգային հարթակներում
4. Իրավական պայքար և միջազգային դիվանագիտություն
Հայության իրավունքների պաշտպանություն ՄԻԵԴ-ում, ՄԱԿ-ում, այլ կառույցներում
Հայկական լեռնաշխարհի բնիկ Հայ Ազգի նկատմամաբ թուրք զավթիչների իրականացրած ցեղասպանության շարունակականության և հայրենազրկման իրավական փաստարկում
ԳԼՈՒԽ Դ. ՕՊԵՐԱՏԻՎ ԾՐԱԳԻՐ
1. «Վերազարթման ուղին ( համահայկական համախմբումն)» - վարդապետության մշակում
2. Ազգային կենտրոնների հիմնադրում
Փարիզում, Մոսկվայում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Դելիում, Պեկինում և այլ մայրաքաղաքներում՝ «ԱՀՀ Ազգային Պահանջատիրության Գրասենյակների» հիմնադրում
3. Ազգային դիմադրության ցանցի ձևավորում Երևանում
Քաղաքացիական շարժումների համախմբում՝ թուրքականության վտանգավոր ծավալման վերիչ հետևանքները կանխարգելելու նպատակով
4. Ռազմավարական բնակեցման ծրագիր
Երևանին մոտ արձախահայության համար հզոր, կիսառազմականացված բնակավայրի հիմնում
5. Ինֆորմացիոն հակահարված
Ազգային մեդիա պլատֆորմների ստեղծում՝ հայատյաց քարոզչության դեմ պայքարելու և ազգի համախմբման քարոզչություն ծավալելու համար
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վերազարթման ծրագիրը հրավիրում է հայ ժողովրդին համախմբվելու ԱՀՀ Ազգային գաղափարախոսության շուրջ՝ ոչ թե որպես անցյալի նոստալգիկ երազանք, այլ որպես ապագայի կազմակերպման իրատեսական ծրագիր։
Ազգային գաղափարախոսությունը պիտի վերածվի ազգային կենսակերպի, և յուրաքանչյուր հայ՝ կազմակերպված, հոգեպես զինված ու տեսլական ունեցող քաղաքացի։
Комментарии
Отправить комментарий