ՀԱՐՑԸ ՎԱՂՈՒՑ Է ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ


  Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում ռուսական կայսրության տիրապետության հաստատումից հետո ցարական իշխանություններն ուսումնասիրել են երկրամասի անցյալը և համոզվել, որ Կուր գետը սահման է հանդիսանում Հայաստանի և Աղվանք-Ալբանիա անունով հայտնի երկրի միջև: Այդպես է նշված Ռուսաստանի Ալեքսանդր Ա (1777–1825) կայսեր կարգադրությամբ լույս տեսած «Описание Кавказа с кратким историческим и статистическим описанием Грузии, С-Пб, 1805, с.28» ուսումնասիրության մեջ:

Դեռևս 1830-ական թթ. ռուս հետազոտող Նիկոլայ Ֆրոլովսկին գրել է, որ «այդ տարածքների հնագույն բնակիչները հայերն են, իսկ թաթարները (խոսքը ներկայումս «ադրբեջանցի» համարվողների մասին է) եկվորներ են Կասպից ծովի մյուս կողմից»: (Обозрение Российских владений за Кавказом, ч.П, С-Пб., 1836, с.439 ):
Ադրբեջանի  պատմագիտության նախահայրերից մեկը հանդիսացող Աբաս-կուլի-Աղա Բաքիխանովը , 1926թ.  ուսումնասիրելով հունա- հռոմեական աղբյուրները, խոստովանել է , որ «Կուր գետի աջ ափը, մինչև Արաքսի հետ միախառնվելու տեղը, կազմել է Հայաստանի սահմանը»; (տես Абас-Кули-Ага Бакиханов, Гюлистан-Ирам, Баку, 1926, с.8)

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»