ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒ՞Ն , ԹԵ՞ ՈՉ ԱՆՎՏԱՆԳ ԶԻՋՈՒՄ
Ըստ ,,Զհե Նյու յորք թայմ,, թերթի հրապարակած ,,Ադրբեջանն ու Հայաստանը Սպիտակ տանը ստորագրել են խաղաղության համաձայնագրի շրջանակային համաձայնագիր,, հոդվածի, Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր՝ ներկայացնելով այն որպես կարևոր քայլ երկարատև հակամարտության լուծման ուղղությամբ։ Համաձայն փաստաթղթի՝ Հայաստանն ԱՄՆ-ին տրամադրում է բացառիկ իրավունքներ իր հարավային սահմանով (Իրանի հետ) անցնող տարանցիկ միջանցքի զարգացման համար, որը կապելու է Ադրբեջանը և 1918թ. Հայաստանի 1-ին Հանրապետությունից խլված Նախիջևանը։ Մոտ 43 կմ երկարությամբ «Թրամփի ճանապարհը » լինելու է միջազգային խաղաղության և բարեկեցության համար - նշում է թերթը։
Պաշտոնական Եևանը ներյացնող Ն. Փաշինյանը համաձայնագիրը ներկայացրել է որպես «խաղաղության և համագործակցության նոր գլուխ» Հարավային Կովկասում, իսկ Ալիևը գովել է Թրամփին՝ հայտարարելով, որ առանց այս միջնորդության կողմերը կմնային անվերջ բանակցությունների փուլում։ Երկու պետությունների ղեկավարներն էլ հայտարարել են, որ կաջակցեն Թրամփի թեկնածությանը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։
Սակայն, համաձայն Սպիտակ տան պաշտոնական մեկնաբանության, հռչակագիրը չի լուծում հիմնական խնդիրները՝ սահմանի հստակեցում, տարածքային վեճեր, մարդու իրավունքների խախտումների հետևանքներ, ինչպես նաև բռնի տեղահանված շուրջ 150.000 բնիկ արձախահայերի վերադարձը։ Ադրբեջանը շարունակում է կոպիտ կերպով միջամտել ՀՀ ներքին գործերին, պահանջելով Հայաստանի Սահմանադրության փոփոխություն՝ վերացնելու Արձախի վարաբերյալ վերաբերյալ ցանկացած հավակնություն, մինչդեռ Հայաստանը պահանջում է քաղաքական բանտարկյալների ազատում և տեղահանվածների վերադարձ։
Ըստ «Շուշի Հայրենատիրաց Միություն շարժման» Հայկական ազգային շահերի տեսանկյունից, այս համաձայնությունը պարունակում է մի շարք վտանգներ.
-
Սուվերենության կորուստ՝ ԱՄՆ-ին բացառիկ իրավունքներ տրամադրելով ռազմավարական միջանցքի վրա, Հայաստանը հնարավոր է գործնականում զիջի վերահսկողությունը իր հարավային սահմանային գոտում, որի դառը, անդառ-նալի և դաս չդարձած փորձն ունենք Լաչնի միջանցքի հետ կապված։
-
Ադրբեջանին ցանկալի « Թրամփի ճանապարհի» փաստացի տրամադրումը՝ կարող է Թուրքիայի հետ ուղիղ կապ ապահովել։
-
Արձախի Հանրապետության սուվերենության վերականգնման հարցի դուրս մղումը միջազգային օրակարգից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալով։
-
Իրանի հետ հարաբերությունների լարվածության մեծացում՝ ամերիկյան ազդեցության գոտու ստեղծման պատճառով։
-
Արձախահայերի իրավունքների անորոշություն՝ առանց իրական գործառնական մեխանիզմի։
Արտերկրի հայկական կառույցները, մասնավորապես Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն, հայտարարությունը գնահատել են որպես «Ադրբեջանի ագրեսիան պարգևատրող և Հայաստանի ինքնիշխանությունը խաթարող» քայլ։
Այսպիսով, թեև փաստաթուղթը ներկայացվում է որպես պատմական խաղաղարար նախաձեռնություն, դրա բովանդակությունը հիշեցնում է ոչ թե շահերի հավասարակշռված համաձայնություն, այլ քաղաքական պարտադրվածություն, որի երկարաժամկետ հետևանքները կարող են լինել Հայաստանի համար ռազմավարական կորուստներ և տարածաշրջանային անվտանգային ռիսկեր։
Комментарии
Отправить комментарий