«ԹՐԱՄՓԻ ՍՅՈՒՆԻՔՅԱՆ ԿԱՄՈՒԻՐՋԸ» ՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
Իսպանական Periodista Digital–ի տվյալներով՝ նախատեսվում է կառուցել 42 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք ՀՀ Սյունիքի մարզում, որը ոչ թե միավորելու է Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ, այլև ստեղծելու նոր լայնամասշտաբ առևտրային ուղի Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի միջև։ Նախագիծն անվանվել է «Թրամփի կամուրջ» և դիտարկվում է որպես ժամանակակից «Մետաքսի ճանապարհ»՝
Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ և տեխնիկական հսկողությամբ։
Տարածաշրջանի տնտեսական և լոգիստիկ հնարավորությունները զգալի են․ տարեկան շրջանառությունը կարող է հասնել մինչև 100 միլիարդ դոլարի, որի 30%-ը ուղղվելու է պաշտոնական Երևանի բյուջե, իսկ մնացածը՝ ենթակառուցվածքների զարգացմանն ու ներդրումային ծրագրերին։ Սա կարող է նոր շունչ տալ Սյունիքի և հարակից շրջանների տնտեսությանը, ինչպես նաև ստեղծել հազարավոր աշխատատեղեր։
Միջազգային նշանակությունը
Նախագիծը կարող է դառնալ Հայկական լեռնաշխարհի և Մերձավոր Արևելքի միջև կայուն կապի առանցք՝ նպաստելով ոչ միայն առևտրային, այլև քաղաքական կայունությանը։ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը, եթե այն իրականացվի փոխշահավետ և թափանցիկ պայմաններով, կարող է նվազեցնել ռազմական լարվածության վտանգը և ձևավորել երկարաժամկետ խաղաղության հիմքեր։
Թեև որոշ վերլուծաբանների մեկնաբանություններում շեշտվում է ռուսական ազդեցության նվազեցման վտանգը, սակայն չի ընդգծվում, որ Ռուսաստանի համար կարող է շահավետ լինել նոր «Հյուսիս–Հարավ» մայրուղու կառուցումը, որը կկապի Պարսից ծոցը, Մեղրին, Ջիլիզան և Փոթին։ Սա կբացի լրացուցիչ տրանսպորտային և առևտրային հոսքեր՝ պահպանելով Ռուսաստանի տնտեսական շահերը տարածաշրջանում։
Եթե «Թրամփի կամուրջ» նախաձեռնությունը դիտվի ոչ թե որպես մեկ ուժի գերիշխում, այլ որպես բազմակողմանի միջազգային համագործակցության հարթակ, այն կարող է ծառայել ոչ միայն մեր Հայրենիքի տնտեսական զարգացմանը, այլև տարածաշրջանային խաղաղության երկարաժամկետ ապահովմանը։ Հիմնական պայմանը կլինի ազգային շահերի պաշտպանությունը և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը՝ Ռուսաստանին և Իրանին ներգրավելով որպես գործընկերներ։
Комментарии
Отправить комментарий