ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՓԱԹԵԹ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԵՎ ԱՐՁԱԽԻ ԴԵՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ
Կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի փաթեթը, որտեղ Զանգեզուրի միջանցքի նախագիծը կապվում է նախ և առաջ Արցախի դեօկուպացիայի ռազմավարության հետ։
Կարճաժամկետ (մինչև 10 տարի)
Նպատակ – միջանցքի նախագիծը կապել Հայաստանի (խոսքը միայն 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող ռեզերվացիայի մասին չէ) անվտանգային և իրավական պահանջների հետ, ամրացնել բանակցային դիրքերը։
-
Դիվանագիտական լծակների ստեղծում
-
Սկսել ոչ ֆորմալ բանակցություններ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի , Ֆրանսիաի, Հնդկաստան, Իրանի, Գերմանիաի, Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ հստակ պայմանով, որ Հայաստանի տարածքով անցնող ցանկացած միջանցք հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետության լիակատար վերահսկողությամբ և անվտանգության բոլոր երաշխիքներով։
-
Ֆիքսել բանակցային արձանագրություններում, որ Արձախից ադրբեջանական զավթիչ ուժերի դուրս բերման հարցը չի կարող դուրս մնալ ընդհանուր կայունացման փաթեթից։
-
-
Իրավական նախաձեռնություններ
-
ՄԱԿ, ԱՄԴ, Հաագա՝ հայցեր՝ Ադրբեջանի օկուպացիոն գործողությունների մասին, հիմնված փաստագրված հանցագործությունների վրա։
-
Գործընկեր երկրների խորհրդարաններում բանաձևեր, որոնք կապում են միջանցքային նախագծերը և Արձախի բնիկ հայերի իրավունքները։
-
-
Տնտեսական–տրանսպորտային առաջարկներ
-
Զանգեզուրի միջանցքի փոխարեն առաջ քաշել «Հայաստանի վերահսկվող միջազգային տրանսպորտային խաչմերուկ» մոդելը՝ մասնակցությամբ Իրանի և Հնդկաստանի։
-
Комментарии
Отправить комментарий