ԳՈՅԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Գոյը՝ այսինքն՝ ձևակերպված էներգետիկ կյանքը  հազվադեպ է տեսանելի մարդկային աչքին, քանի որ գործում է անտեսանելի ոլորտում՝ նուրբ, բայց մշտական ազդեցությամբ։

Գոյերը սնվում են մարդկային կենսաէներգիայով՝ հատկապես երբ այն աղավաղված է ցածր թրթռումներով՝ վախով, ցավով, նախանձով, կախվածություններով և անվերահսկելի բարկությամբ։
Նրանց նպատակ չունեն աստիճանաբար զարգանալ, այլ՝ գոյատևել այլոց հաշվին՝ ինչպես հոգևոր պարազիտներ։ Նրանք բոլորը չեն չար իրենց բնույթով. ոմանք ուղղակի «սառեցված են», մնացել են միջանկյալ ոլորտներում և չեն կարողանում հեռանալ՝ կապված լինելով մարդուն անտեսանելի թելով։

 

ԳՈՅԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

1. Աստրալ մակաբույծներ
Սնվում են զգացմունքներով՝ հատկապես այն ժամանակ, երբ մարդը անցնում է վախի փորձություններով՝

  • կործանարար վեճեր, դավաճանություն, ընկճախտ
  • ալկոհոլի կամ թմրամիջոցների ընդունում
  • անպաշտպան կախարդության արարողություններ

Նրանք ներթափանցում են մտքի մեջ, փոխում վարքը՝ առաջացնելով առանց պատճառի նյարդայնություն, անտարբերություն կամ կատաղություն։

2. Լյառվաներ՝ միտքի ձևակերպումներ
Ծնվում են մարդու ներսում արծարծված բացասական զգացմունքներից կամ ներարկվում են դրսից։
Սնվում են մեկ կոնկրետ զգացմունքով՝ վիրավորվածություն, վախ, գութ, մեղքի զգացում։

Նրանք կարող են կպչել մարդուն՝ կենտրոնանալով ճակատագրական կետերի վրա՝ ինչպիսիք են սրբազան կենտրոնները՝ չակրաները կամ ներքին օրգանները։

3. Ներդրված էություններ (ներհոգիներ)
Սովորաբար՝ հեռացածների հոգիներ են, որոնք չեն կարողացել բարձրանալ դեպի Լույսը։
Նրանք որոնում են մարմին՝ որպես «տրանսպորտային» միջոց՝ իրենց գոյությունն ապահովելու համար։
Ոմանք կարող են լինել անընդհատ կանչվող ,բայց չազատագրված նախնիների հոգիներ ։

 Ներհոգիները  խախտում են անհատի ինքնությունը։ Մտքում հանկարծակի հնչող «օտար ձայնը», տարօրինակ ու անկառավարելի ցանկությունները հենց նրանց ներկայության առաջաին նախանշաններն են ։

4. Խմբային էգրեգորային էություններ
Ծնվում են հավաքական խաղերից, օկուլտ խմբերից, աղանդներից կամ գաղափարական համայնքներից։
Նրանք սնվում են զանգվածային էներգիայով և տարածվում են՝ միանալով մարդկանց խմբերի միջոցով։

5. Դիվային էություններ
Սրանք սերմանում են վախ, քայքայում են մարդու պաշտպանական դաշտը։
Նրանք ներթափանցում են կախարդության, անեծքների կամ խոր ցավի միջոցով։
Նրանց նպատակն է՝ քանդել և ոչնչացնել մարդու հոգևոր կառուցվածքը։

 

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ / ԿԱՊՎՈՒՄ ԷՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Երբ աուրան խոցելի է՝ հիվանդություն, սթրես, կորուստ
  • Ալկոհոլի, թմրանյութերի, անկանոն սեռական կապերի միջոցով
  • Կախարդական հարձակումների հետևանքով՝ նախանձ, չար աչք, ծեսեր
  • Կամքի կամ կյանքի իմաստի կորուստի պահերին
  • Երբ մարդը ապրում է ցածր թրթիռների մեջ՝ վիրավորանք, մեղքի զգացում, ագահություն

 

ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ՝ ԱՐԴՅՈՔ ԿԱ ՄԱԿԱԲՈՒՅԾԱՅԻՆ ԿԱՊ

  • Վարքի կտրուկ փոփոխություն՝ կարծես «դու չես»
  • Դատարկություն աչքերում, էներգիայի անկում
  • Ծանրություն մարմնի մեջ՝ հատկապես մեջքին կամ կրծքավանդակին
  • Հաճախակի նյարդայնություն, ցասման պոռթկումներ
  • Դեստրուկտիվ ցանկություններ, ինքնավնասող դրդումներ
  • Մղձավանջներ՝ զգացողություն, որ ինչ-որ մեկը նստել է կրծքիդ
  • Շփումից հետո որոշ մարդկանց հետ՝ հանկարծակի վատացում

 

ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱՆԵԼ

  1. Մաքրում՝ մոմով, աղով, սուրբ խոտերով, կրակով
  2. Լույսի կանչ՝ Հրեշտակապետ Միքայելի, Արարչական Սիրո Հոսքի կանչում
  3. Ազատում՝ կապերի կտրում, անցումների փակման ծեսեր կամ մեդիտացիա
  4. Մարմնին վերադառնալ՝ շարժում, երկրայնացում, խորը շնչառություն
  5. Դու զոհ չես, այլ Ստեղծագործող
  6. Էներգետիկ պաշտպանություն՝ ամեն օր՝ լուսաբացին

 

  Միայն նա է իսկապես ազատ, ով տիրապետում է սեփական մտքին, զգացմունքներին և էներգիային։ Գոյերը Խավարի տարածքից են,: Արարչական, ճշմարիտ Լույսը ծագում է այնտեղ, որտեղ մարդն արթնանում է։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»