Վերլուծություն զավթիչ Ալիևի հայտարարության շուրջ

 

 

  Արձախի հանրապետության տարածքւ օկուպացրած Իլհամ Ալիևի  «Շուշիի III գլոբալ մեդիա ֆորումում» ելույթում հնչեցրած խոսքերը՝ ուղղված Ուկրաինային և հնչեցված օկուպացիայի դեմ պայքարի համատեքստում, բացահայտում են նրա քաղաքական երկակի ստանդարտները։ Նա, լինելով օկուպանտ ու Արձախի բնիկ հայերի դեմ իրականացված ցեղասպան գործողությունների կազմակերպիչ , իրեն իրավունք է վերապահում դաս տալ ուրիշներին։ Սա ոչ միայն ցինիզմ է, այլև քաղաքական խաբկանք, որով նա փորձում է կեղծ օրինաչափություն հաստատել տարածաշրջանում։

   Մենք՝ «Շուշի Հայրենատիրաց Միություն» շարժման ներկայացուցիչներս, արձագանքում ենք այս հայտարարությանը և ուղերձով դիմում աշխարհով մեկ սփռված բնիկ արձախցի  հայրենակիցներին։ Իրենց Արձախի իշխանություններ համարող անձինք, որոնց խղճի վրա է ծանրացած 2020 և2023թթ ադրբեջանական ինտերվենցիայի հետևանքով Արձախի Հանրապետության տարածքի հայաթափումը, պարտավոր են ունենալ նույնքան վճռականություն, որքան Ալիևն է պահանջում ուրիշներից։ Արձախի իխանություն ներկայացնողները պարտավոր են Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արձախցիներին համախմբվել և դիմել Ռուսաստանի Դաշնությունում ապաստանած մեր հայրենակիցներին՝ ստեղծելու կամավորական միավորումներ։ Այդ միավորումները կոչված են ապագայում դառնալու Արձախի ազատագրման բանակի կորիզը։

     Հիշենք.
Ազատությունը երբեք չի տրվում, այն նվաճվում է։

Արձախի հողը չի ազատագրվելու սեղանի շուրջ ստորագրված թղթերով այն կազատագրվի նախ և առաջ Արձախի հայորդիների համառ կամքով։ Մեր պարտությունը քաղաքական պոռնկության հետևաք է,և  քանի մեր երակներում հոսում է ազատատենչ հայի արյունը, ուրեմն մենք կլինենք Հայրենիքը անարգ թշնամուց ազատագրելու պատրաստ հայորդիներ։

Ալիևի օկուպացիոն բանակը ժամանակավոր է ինչպես քամին քշում է չոր հարդը, այնպես էլ մեր համառ պայքարը կքշի նրանց մեր հողից։

Մենք կոչ ենք անում մեր եղբայրներին ու քույրերին

միավորվել, պատրաստվել, ձևավորել ազատագրական ուժեր, որպեսզի վաղը Քիրսի, Դիզափայտի և Մռավի գագաթներին նորից ծածանվեն ազատության դրոշները

   Ազատության համար արժե ոչ միայն ապրել, այլև՝ հաղթել և կերտել բարեկեցիկ Հայրենիք։







Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»