Փաշինյան Էրդողան հանդիպումը Գիտելիքի օրը
Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի ռեժիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանը Չինաստանում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանն ինքն է տեղեկացրել հանդիպման մասին՝ հրապարակելով կադրեր սոցիալական ցանցերում։ Սակայն խոսակցության բովանդակության վերաբերյալ որևէ մանրամասն այս պահի դրությամբ չի բացահայտվում։
Հայ-թուրքական հարաբերությունների բարդ և ցավոտ պատմությունը մեզ պարտադրում է նման հանդիպումներին վերաբերվել առավելագույն զգուշությամբ։ Թեև վերջին տարիներին հայտարարվում են որոշ «փոքր քայլեր»՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացում կամ Երևանի և Ստամբուլի միջև ուղիղ չվերթների գործարկում, իրականում հայ ժողովուրդը բազմիցս տեսել է, որ նման նախաձեռնությունները հաճախ վերածվում են հերթական ծուղակի։Չի կարելի բացառել, որ այսօր, կրկին է փորձ արվում ներկայացնելու հայ-թուրքական հարաբերություններում «նոր էջ» բացելու մասին ։ Իսկ ի՞նչ գին է վճարվում այս «նոր էջի» դիմաց։ Էլի՞ զիջումներ են արվելու Հայոց ազգային շահերից։ Փաշինյանի հրապարակած լուսանկարը ապահովու՞մ է անվտանգության ու ինքնիշխանության հարցերը :
Որպես ժողովուրդ, մենք իրավունք ունե՞նք կուլ տալու հերթական գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացվող գովազդները։ Բազմիցս խաբված ժողովուրդը պարտավոր է՞ ամեն ինչին մոտենալ քննադատական աչքով, թե՞ շարունակի ապրել ինքնախաբեության շղարշի ներքո։
Комментарии
Отправить комментарий