ՆԵՄՐՈՒԹԸ ՝ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԿՈԹՈՂ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին տարիներին հայ–թուրքական հարաբերություններում հաճախ հնչում են «բարեկամության» մասին հայտարարություններ՝ մոռացության մատնելով այն փաստը, որ Թուրքիան շարունակում է մերժել հայոց պատմական ինքնության վկայություններն իր կողմից զավթված Արևմտյան Հայաստանի տարածքներում։ Այդպիսի բացառիկ օրինակներից է Նեմրութ լեռը՝ Ադըյաման նահանգում գտնվող հսկայական սրբավայրը, որը պատմականորեն գտնվում է Հայկական լեռնաշխարհի՝ Արևմտյան Հայաստանի տարածքում, բայց այսօր Թուրքիայի կողմից օկուպացված է։
Նեմրութ լեռ և Կոմագենե
Նեմրութ լեռը բարձրանում է 2134 մետր բարձրության վրա, և նրա գագաթին՝ մ.թ.ա. 62 թվականին, կառուցվել է Անտիոքոս I Կոմագենացու տոհմական դամբարան-սրբավայրը։ Կոմագենեն հայկական թագավորություն էր, որի տիրակալները հայոց տոհմերից էին, և այդ սրբավայրը, ըստ ամենայնի, նախագծված է որպես հայկական պանթեոն՝ վերականգնելով հայոց Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տեր Արամազդի և Նրա Դիցերի Վահագն, Միհր և Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տիրուհի Անահիտի անունները: Հայ-թուրքական բարեկամությունից բարբաջող թուրքերն այն ներկայացնում են իբևև հելլենա–պարսկական անուններով՝ համապատասխանեցնելով միջազգային և տարածաշրջանային ազդեցություններին։
Քանդակների վրա երևացող արձանագրությունները, որոնք սովորաբար նշվում են որպես «Zeus-Oromasdes», «Apollo-Mithras» կամ «Heracles-Artagnes», իրականում հայկական Դիցերն են ՝ վերածված միջազգային խորհրդանիշների, որպեսզի Կոմագենեի թագավորությունը ներգրավված լինի լայն քաղաքական և մշակութային համատեքստում։ (UNESCO World Heritage, Wikipedia)
Թուրքիայի լռությունը և պատմական ճշմարտությունը
Թուրքական պաշտոնական տեղեկատվությունը շարունակում է մոռացության մատնել այս հայկական ինքնությունը։ Այցելուներին ներկայացվում է միայն հելլենիստական կամ պարսկական ազդեցության պատմություն, մինչդեռ ճշմարտությունը պարզ է. Նեմրութը հայկական քաղաքակրթության բացառիկ գլուխգործոց է, որը գտնվում է Թուրքիայի կողմից օկուպացված Արևմտյան Հայաստանի տարածքում։
Այս իրավիճակը ոչ միայն պատմագիտական խնդիր է, այլև քաղաքական է, քանի որ այն ցույց է տալիս՝ ինչպես Թուրքիայի կողմից ներկայացվող «բարեկամության» պատրանքը իրականում ծառայում է հայկական ժառանգության ու ինքնության մերժմանն ու յուրացմանը։
Հորդոր Թուրքիայի իշխանություններին
Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է բարեկամություն և խաղաղություն Հայաստանի հետ, պետք է չթաքցնի ճշմարտությունը ։ Թուրք զբոսավարները, իրենց հայերի հետ բաեկամության անկեղծությունը ապացուցելու համար, պարտավոր են.
-
Այցելուներին և միջազգային հանրությանը հստակ ասել, որ Կոմագենեն հայկական թագավորություն է եղել։
-
Ցուցադրել, որ Նեմրութի սրբավայրը հայկական Աստվածների և մշակույթի արտահայտություն է։
-
Հայկական կողմն էլ պարտավոր է ընդգծել, որ այս հուշարձանը գտնվում է Թուրքիայի կողմից օկուպացված Արևմտյան Հայաստանի տարածքում։
Ապագայի դասը
Փոքրիկ Հայաստանի համար կարևոր է հասկանալ, որ պատմության և մշակութային ժառանգության անտեսումը կարող է հանգեցնել նույն ճակատագրին, ինչ Նեմրութի դեպքում. այն, ինչ իրականում հայոցն է, ներկայացվում է ուրիշի՝ միջազգային ճանաչում ունեցող «հելլենիստական կամ պարսկական ժառանգություն» ձևով։
Իրական բարեկամությունը չի կարող կառուցվել պատմական ժառանգության խեղաթյուրումների կամ յուրացումների վրա. այն պետք է հիմնված լինի ճշմարտության, իրավունքի և պատմական ինքնության հարգանքի վրա։
Հղումներ և աղբյուրներ
Комментарии
Отправить комментарий