Ջիհադը մարդատյացության գաղափարախոսության սկզբնաղբյուր
1․ Նացիզմի նախատիպը՝ երիտթուրքական գաղափարախոսությունը
Նացիստական Գերմանիան ցեղասպանական ծրագիրը կառուցել էր ոչ թե զրոյից, այլ իրական նախադեպի վրա․ Օսմանյան Թուրքիայի և Երիտթուրքական շարժման իրականած Հայոց ցեղասպանությունը եղավ 20-րդ դարի առաջին կազմակերպված ցեղասպանությունը։
Հիտլերը հենց այդ փաստով արդարացրեց իր ծրագրերը՝ հայտարարելով․ «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածը»։
2․ Ջիհադի գաղափարախոսությունը՝ նույն տրամաբանության մեջ
Ջիհադը, որպես կրոնա-քաղաքական պատերազմ հայերի, հույների, ասորիների,եզդիների և այլազգիների դեմ, դարերով գործածվել է իբրև մարդկային ազատությունների ու կյանքի մերժում։ Այն դարձել է ոչ միայն քաղաքական արդարացում նվաճումների համար, այլև հիմք՝ զանգվածային բռնությունների, ցեղասպանությունների և ցեղային մաքրագործման համար։
Եթե նացիզմը մարդուն բաժանում էր «գերագույն և ստոր» ցեղերի, ապա ջիհադը բաժանում է «մահմեդականների» և «անհավատների»՝ վերջիններիս համար սահմանելով ոչնչացման կամ ստրկացման ճակատագիր։
3․ Պատերազմը Արցախի դեմ ջիհադի դասական օրինակ
2020-ի Արցախի դեմն պատերազմում իսլամական ծայրահեղականների աշխարհը ․ Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, Աֆղանստանը և Սիրիայի վարձկանները հանդես եկան միասնական ճակատով։ Արցախի դեմ իրականացված ինտերվենցիան ոչ թե տարածքային վեճ էր, այլ ջիհադի միջազգային արշավ՝ ուղղված քրիստոնեության պահապան հայ ժողովրդի դեմ։
4․ Ինչու՞ չի արձագանքում համաշխարհային հանրությունը
-
Արևմուտքը խուսափում է ճշմարտությունը ձևակերպելուց՝ վախենալով արտաբերել «հայաֆոբիայի» մեղադրանքը Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի հասցեին։
-
ՄԱԿ-ում և այլ կառույցներում մեծ թիվ կազմող իսլամ ծայրահեղական երկրները կարող են խոչընդոտել արդար դատավճիռներին։
-
Տնտեսական շահերը գերակայում են մարդկային իրավունքներին։
5․ Պահանջվող լուծումը
Ինչպես Նյուրնբերգյան դատավարությունը բացահայտեց և դատապարտեց նացիզմի գաղափարախոսությունն ու գործիչներին, այնպես էլ ժամանակն է պահանջել նոր Նյուրնբերգ՝ ջիհադական շարժումների դեմ։
-
Պետք է պաշտոնապես ճանաչել, որ ջիհադը համամարդկային սպառնալիք է՝ համարժեք ֆաշիզմին։
-
Ջիհադը հովանավորող պետությունների նկատմամբ պետք է կիրառվեն տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներ, ինչպես դա արվել է նացիստական Գերմանիայի կամ ժամանակակից տեռորիստական ռեժիմների դեպքում։
-
Այս քայլը ոչ թե ուղղված է կրոնին, այլ՝ մարդատյաց գաղափարախոսությանը, որը շահարկում է կրոնը։
6․ Եզրափակիչ պատգամ
Աշխարհը չպետք է կրկնի 20-րդ դարի սխալը։ Եթե Նացիզմը դատապարտվեց միայն միլիոնավոր զոհերից հետո, ապա Ջիհադի խավար գաղափարախոսությունը պետք է դատապարտվի մինչ այն կվերածվի համաշխարհային աղետի։
Комментарии
Отправить комментарий