ՀԱՐԲԵՑՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ՏՈՀՄԻ ՀԵՏ ԿԱՊԻ ԽԱԹԱՐՄԱՆ ՆՇԱՆ

    



 Երբ ընտանիքում հայտնվում է հարբեցողությունն ու թմրամոլությունը, դա  պատահականություն չէ և ոչ էլ պարզապես վատ սովորություն։ Դա ն Տոհմի բողոքի ճիչն է։

Ալկոհոլն ու թմրանյութերը ընտանիքում նման են սև նշանի․ նախնիներից մեկը չի դիմացել, կոտրվել է, կորցրել ուժի մի մասը, և այժմ այդ ճեղքվածքը  տանում է կենդանի սերունդների էներգիան։ Ընտանիքում խմող կամ թմրանյութ օգտագործող անձը դառնում է չար հոգիների միջանցք և նրա միջոցով փախչում են բախտը, առողջությունը, խաղաղությունը և ֆինանսական միջոցները։

Հին քրմերն  ասում էին․ «Եթե տղամարդը խմում է կամ թմրամոլ է, ապա Տոհմը լացում է, եթե կինն է՝ Տոհմը մեռնում է»։

 Ալկոհոլի յուրաքանչյուր բաժա կամ  թմրամոլության դրսևորումը ընտանիքում նման է Տոհմի դագաղի   կափարիչին խփվող մեխին։ Եվ որքան շատ են այդ մեխերն, այնքան ծանր է դառնում հաջորդ սերունդների ճակատագիրը։ Հարբեցողությունը և թմրամոլությունը գալիս են այնտեղ, որտեղ չկա պաշտպանություն․ որտեղ մոռացված են նախնիների անունները, որտեղ չեն հարգվում կրակը, որտեղ չկա հողի ու տան ծեսեր։ Այնտեղ, որտեղ Տոհմը դատարկվում է, առաջին հերթին գալիս են վնասակար սովորությունները՝ ալկոհոլն ու թմրամիջոցները։

Հիշեք․ ընտանիքում հարբեցողությունը և թմրամոլությունը միայն այսօրվա դժբախտությունը չէ։ Դա նշան է, որ Տոհմն է խնդրում պաշտպանություն։ Ով լսի այս կանչը՝ կկասեցնի  անկումը և դառնալու է նոր Պահապան։

 Տոհմը պաշտպանելու և  էներգիայի արտահոսքի անցքը փակելու ծեսեր

Կրակի ուժը

  •  ամեն կիրակի՝ Գառնիի տաճարում կամ Գեղարդի վանքում, վառեք տոհմի մոմը (սպիտակ կամ բնական մոմ): գառնին և Գեղարդը  հանդիսանում են  Ուժային գոտիներ։

  • Մոմը վառելիս, աղոթքի կամ տեքստի ընթերցմամբ դիմեք նախնիներին․
    «Ես վառում եմ այս լույսը ձեր հիշատակին, որպեսզի տոհմի ուժը վերադառնա և ամրապնդվի»։
    Մոմը պետք է  վառվի մինչև վերջ, մաքրելով տարածքը և այդ ընթացքում դուք պետք է լինեք աղոթքի մեջ։

Նախնիների հիշատակը

  • Հիշեք պապերին ու տատերին անուններով, շշնջացեք  նրանց անունները՝ դա վերականգնում է տոհմի ուժը։

  • Կարող եք ստեղծել տոհմային անկյուն․ լուսանկարներ, մոմ, խորհրդանշաններ, հաց կամ ջուր որպես նվեր։

Մաքրում և պաշտպանություն

  • Քրմի օգնությամբ կատարեք ջրի ծես ․ տաճարում կամ տանը՝ լցված մաքուր ջրով, ասեք․
    «Ջուրը՝ աղբյուր է, վերցրու ցավն ու խավարը և  վերադարձրու ուժն ու լույսը մեր Տոհմին»։
    Ջրով թափելով ջրհեռացման խողովակի մեջ՝  հեռացրեք բացասականը։

Նոր ժամանակների աղոթքներ

  • Յուրաքանչյուր գիշեր, քնելուց առաջ աղոթեք․
    «Ես փակում եմ տոհմային կարմայի անցքը։ Ուժը, Սերը և Լույսը վերադառնում են իմ Տոհմին։ Թող հարբեցողությունը և թմրամոլությունը հեռանան, իսկ իմաստությունն ու պաշտպանությունը վերադառնան և մնան»։

  • Տուն բերեք մաքուր էներգիա․ կենդանի ծաղիկներ, բուրմունքներ, բույսեր (Նարդոս, արևածաղիկ, սպիտակ սերմեր և այլն)։
    Դրանք ամրապնդում են տան էներգետիկ դաշտը և «փակում անցքը» օտար հոգիների համար։

Հիշեք․ Տոհմը միշտ լսում է կանչը։ Եթե սկսում եք մաքրումը և պաշտպանությունը, դառնում եք նոր Պահապան, և էներգիան վերադառնում է ընտանիքին։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»