«Արձախը Արևմտյան Հայաստանի հոգին է»
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՁԱԽԻ ՀԱՆՁՆԱԺՈՂԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԿՈՉԸ
1․ Ներածություն - հոգևոր և պատմական հենք
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք կանգնած ենք պատմական մի շեմի վրա, երբ ճշմարտությունը պահանջում է վերականգնել մեր Հայրենիքի ամբողջականությունը, այլև՝ մեր պետականության իրավական և հոգևոր շարունակականությունը։
Արձախը եղել և մնում է Հայոց պատմության կենդանի միջուկը, այն կետը, որտեղ ծնվել է մեր դիմադրությունը, հավատը և ինքնության ոգին։
Արևմտյան Հայաստանը՝ մեր միակ իրավունքի հողն է, որի վրա հենված է հայ ազգի գոյության պատմական իրավունքը։
Այս կոչը բխում է ոչ թե խորթ ու բորթ շահերից, այլ՝ Արարչական և պատմական պարտականությունից․
-վերականգնելու մեր իրավական ամբողջականությունը
-և մեկտեղելու հայության կամքը մեկ անբեկանելի գաղափարի շուրջ՝
համապետական շարունակականության և ինքնորոշման անօտարելի իրավունքի։
2․ Պատմա-իրավական հիմնավորում
Հայ ազգի պետական իրավունքը հիմնված է միջազգային իրավունքի այն փաստաթղթերի վրա, որոնք երբեք չեն չեղարկվել և շարունակում են մնալ ուժի մեջ՝ որպես միջազգային պարտավորություններ։
-
1917 թ. դեկտեմբերի 29-ի «Թուրքահայաստանի մասին» բոլշևիկյան հրովարտակով Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը մինչև անկախություն։
-
1920 թ. օգոստոսի Սևրի պայմանագիրը վերածեց այդ սկզբունքը միջազգային պարտավորության՝ ճանաչելով Հայաստանը որպես անկախ պետություն և հանձնելով սահմանների վերջնական որոշումը Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնին։
-
Նախագահ Վիլսոնի իրավարար վճիռը (1920 թ. նոյեմբերի 22), որը սահմանեց Հայաստանի արևմտյան սահմանները՝ ներառելով Էրզրումը, Վանը, Բիթլիսը և Տրապիզոնը, իրավաբանորեն պարտադիր ակտ է (arbitral award), որը չի չեղարկվել:
Այս երեք փաստաթղթերը միասին ձևավորում են հայ պետականության անընդհատ շղթան՝
1917 → 1920 և 2004 թ․ Շուշիում մի խումբ առաջադեմ մտավորականներ և ազատամարտիկներ հռչակեցին Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդ ստեղծելու մասին։ 2007 թ-ից Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ-ը ղեկավարում է Արմենակ Աբրահամեանը
1917 → 1920 և 2004 թ․ ապացուցում են, որ հայ ազգի անկախ պետականության իրավական հիմքը շարունակական է և երբեք չի կորցրել իր վավերականությունը։
3․ Իրավաքաղաքական ընթացիկ իրողություն
Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները
Կոստանդնուպոլսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև այլ հարթակներում, հայտարարել են, որ Արձախը Ադրբեջանի մաս է, և հայտարարել են, որ իրենց պատասխանատվությունը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության ներկայիս՝ 29 հազար քառ. կմ տարածքի վրա,
դրանով փաստացի հրաժարվել են հայ ժողովրդի ամբողջական իրավահաջորդության սկզբունքից։
Հետևանքը՝
Արձախի հայությունը թողնվել է իրավական անորոշության և միջազգային պաշտպանության բացակայության մեջ։
Սակայն ինքնորոշման իրավունքը չի կարող ոչնչացվել ոչ մի իշխանության կողմից․ այն անօտարելի իրավունք է,
որը բխում է ազգերի բնական իրավունքի և ՄԱԿ-ի խարտիայի հիմքերից։
Այս իրավիճակը ստեղծում է իրավաբանական վակուում,
որն լրացրել է պատմական իրավահաջորդությամբ՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը։
4․ Իրավական լուծման բանաձև
Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը, որի նախագահն է Արմենակ Աբրահամեանը,
-իր գոյությամբ և փաստաթղթային շղթայով հանդիսանում է այն պետության իրավահաջորդը,
-որը ճանաչվել է Սևրի պայմանագրով և Վիլսոնի իրավարար վճռով։
Արձախի հայությունը, լինելով հայ ժողովրդի անբաժանելի մասը,
իր իրավունքն ունի վերականգնելու իր պետական պատկանելությունը՝
միավորվելով Արևմտյան Հայաստանի Հանրապետությանը՝ որպես վերջինիս անբաժանելի նահանգ։
Այս միավորումը նշանակում է պետական շարունակականության վերականգնում,
հիմնված միջազգային իրավունքի այն սկզբունքների վրա, որոնք ճանաչում են՝
պետությունների իրավահաջորդությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և պատմական արդարության վերականգնումը։
5․ Կոչ և ուղերձ
Մենք՝
Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Արձախի հանձնաժողովը,
կոչ ենք անում Արձախի հայությանը և համայն հայ ազգին՝
միավորվել և սատարել նախագահ Արմենակ Աբրահամեանի գործունեությանը միջազգային հարթակներում՝ որպես հայ ազգի միասնական շահերի օրինական ներկայացուցչություն։
Մենք հավատում ենք, որ հայ ազգի փրկությունը և վերականգնումը սկսվում է
իր իրավական և հոգևոր ամբողջականության գիտակցումից։
Արձախի պայքարը չի ավարտվել․ այն վերածվել է իրավական ու քաղաքակրթական շարժման՝ հանուն ազգային արժանապատվության, պատմական իրավունքի և համահայկական միասնության։
Հայոց պատմության անբեկանելի իրավունքը մեր միասնությունն է։
Մենք վերադառնում ենք ոչ թե անցյալին, այլ՝ մեր արմատներին։
Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի
Արձախի հանձնաժողով
Комментарии
Отправить комментарий