Բաքվի ռեժիմը վանդալիզմ է ցուցաբերում երկրորդ հայկական պետության մայրաքաղաք Ստեփանակերտում

 


Բաքվի   գաղութարար ռեժիմի շարունակում է Արձախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացնել մշակութային ու քաղաքային վանդալիզմ։ Լուսանկարում երում է, որ զավթիչները  հերթական անգամ քանդում են բնակելի շենք՝ փորձելով ոչնչացնել մայրաքաղաք Ստեփանակերտի  հիշողությունը, պատմությունը, հոգին։
  Բաքվի գաղութարարների արարքը պարզապես շինության ավերում չէ․ սա վանդալիզմի քաղաքականության հերթական դրսևորումն է, որի նպատակը մեկ բան է՝ վերացնել հայկական հետքը  Հայկական լեռնաշխարհի 10-րդ նահանգում՝ ԱՐՁԱԽՈՒՄ։

Եվ աշխարհը, և յդ թվում Հայաստանի Հանրապետությունը հերթական անգամ, լուռ է։ Լուռ է այս անարգանքի, այս վանդալիզմի, այս բացահայտ մարդու իրավունքների ոտնահարման առջև։ Ահա թե ինչու է  մեծն գրող Սիամանթոն ցավով  գոչել.

«Ո՜վ մարդկային արդարություն, թող ես թքեմ քու ճակատիդ…»

Սակայն կրավորական մարդկանց  լռությունը չի կարող խլացնել մեր ճշմարտության ձայնը։ Մարդն առանց ճշմարտության՝ մարդ չէ, այլ երկոտանի մի ճիվաղ: Արձախը վաղը լինելու  է միայնազնիվ, ճշմարտացի և իրավացի մարդկանց: Արձախը նրանցը չի լինելու, ով լռությամբ ստում է, խաբում է և ծաղրի առարկա դարձնում իր Հայրենիքը:

 Անհայրենիք մնացած Արձախահայություն, ժամանակն է միասնական կանգնելու Արևմտյան Հայաստանի Հանրապետության պայքարի դրոշի տակ։ Միայն հաստատակամ, իրավական և պետական հիմքերով պայքարը կարող է ստիպել ադրբեջանական օկուպացիոն զորքերին հեռանալ Արձախից և բացել ճանապարհը մեր ժողովրդի վերադարձի համար՝ մեր պապերի հողը վերականգնված իրավական կարգավիճակով բնակեցնելու։

Իրավունքը մեր կողմն է։ Ճշմարտությունը մեր կողմն է։
Եկեք համախմբվենք․ Արձախը և ամբողջական Հայաստանը թիզ առ թիզ վերադարձնելու մեր մարդկայաին իրավունքը ոչ ոք չի կարող չեղարկել։


Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»