Թուրքիայի ձևավորման հիմքում ընկած են հազարամյա մշակույթ ունեցող ազգեր


Ժամանակակից Թուրքիան ձևավորվել է  հնագույն պետությունների և ազգերի բնօրրանների բռնի և հետևողական ոչնչացման հաշվին։ Այդ երկրներից շատերը կրել են անմիջական կապ հայերի, հույների և Հայկական լեռնաշխարհի այլ ժողովուրդների հետ։Դրանցից ազգությամբ և լեզվով  հայերիս մոտ են եղել.

  • Լիդիա, Լիկիա, Իսավարիա, Պափլագոնիա, Կարիա, Պիսիդիա –  երկրները, որոնց լեզուները հայերենի ամենամոտ ճյուղերն էին։

  • Կիլիկիա – ամբողջ_միջնադարի ընթացքում հայկական հիմքով պետություն, որտեղ հայերը կազմում էին գերակշռող մեծամասնություն մինչև 1895-1923 թթ. թուրքերի կողմից հայերինկատմամաբ իրականացված ցեղասպանությունը։

  • Արմենիակ, Օսրոենե, Կորդուենա – հայերով խիստ ներկայացված երկրներ, երբեմն՝ Հայաստանի քաղաքական ազդեցության ներքո։

Պալեոբալկանյան երկրներ՝ ազգությամբ մոտ հույներին 
   
Բիհինիա, Փրիգիա, Միսիա, Ֆրակիա – երկրներ, որոնց լեզուներն ու մշակույթը կապ էին պահում հույն ազգի վաղ շրջանի հետ։

Այլ կարևոր երկրներ

  • Գալաթիա – կելտական ծագում ունեցող գալատների երկիր՝ հետագայում լիովին ձուլված։

  • Կապադովկիա – բազմազգ տարածք՝ հայերով ու հույներով որպես հիմնական սեգմենտներ։

  Հայերիս համար ամենամեծ կորուստը Բուն կամ Արևմտյան Հայաստանն է: 

Հայաստանը այս ամբողջ տարածքի ամենախոշոր պատմական պետությունն էր՝ բաղկացած Մեծ և Փոքր Հայաստանից, ընդհանուր առմամբ 200-ից ավելի գավառներով։
Այսօր Թուրքիայի կազմի մեջ է գտնվում Հայաստանի պատմական տարածքի շուրջ երկու երրորդը, մնացած մասը բաժանվել է Իրանի, մարդկության թշնամի տարրերի կողմից ստեղծված և Ադրբեջան հորջորջված Արևելյան Թուրքիայի միջև: Առայժմ հայկական է մնացել ՀՀ-ն, որ ապագան խի ստ անորոշ է։ 

Եզրակացություն 
 
Ժամանակակից Թուրքիան կազմավորվել է գրեթե բոլոր ուղղություններով բնիկ պետությունների վերացման ու թուրքացման հետևանքով։
Հին ժողովուրդների՝ լիդիացիների, լիկիացիների, փրիգացիների, կարիացիների, պիսիդացիների, կորդուքների, ասորիքների, ինչպես նաև հայերի և հույների մշակույթները  բռնի կերպով փոխարինվեցին 
«թուրքականով»։

Այսպիսով, Թուրքիայի ներկայիս տարածքը մի բազմաշերտ պատմական քարտեզ է, որի հիմքում ընկած են ոչնչացված ազգերի հազարամյա ժառանգությունները։ 

Հ.Գ.
 Քարտեզը հայերեն սարքելու համար միջոցներ չունեցանք հատկացնելու մասնագետներին:


Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»