Ռ. Թ. Էրդողանի «խաղաղասիրական» ելույթը Արձախի օկուպացման հնգամյակի առթիվ

   

  Անկարայում նոյեմբերի 8-ին, Արձախի օկուպացման հնգամյակին նվիրված շքերթի ժամանակ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական  «խաղաղասիրական» ելույթը հայ քաղաքական դաշտում լուրջ վերլուծության չի ենթարկվել:

    Հայ հանրությանը ներկայացնում ենք Էրդողանը հայտարարության անթաքույց ակնարկները.
- «Մենք թշնամություն չենք պահում… այս հաղթանակը խաղաղության ճանապարհի կարևոր հանգրվան է»։
   Այսինքն, Թուրքիայի նախագահն  Արձախի բնիկ հայերի հայրենիքի զավթումը ներկայացրեց որպես «Ղարաբաղի հաղթանակ»։
- Հայերի բռնի տեղահանությունը նշեց որպես «մեծ անարդարության ավարտ»։
- Եվ ընդգծեց, որ այս ամենով «փոփոխվեց Ասիայի և Եվրոպայի


աշխարհաքաղաքական հավասարակշռությունը»
՝ ակնարկելով Թուրանական նախագծի ընդլայնումը։

  Էրդողանը գոհունակությամբ անդրադարձավ նաև ՀՀ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պնդելով, որ նրա «խիզախ քայլերի» շնորհիվ հնարավոր կլինի տարածաշրջանը ամրացնել համաձայնագրերով։
    
   ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում  նա, արդեն գլոբալ հարթակից, հայտարարեց.

«Ես կցանկանայի ևս մեկ անգամ շնորհավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այս գործընթացում ունեցած ներդրման համար։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի նշել, որ մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է ըստ նախատեսված ծրագրի»։

   Արձախի շրջափակումը, ինտերվենցիան և բռնազավթումը

1988–2020թթ. Արևմտյան Հայաստանի Հանրապետության անքակտելի նահանգ հանդիսացող Արձախը չկարողացավ դառնալ ինքնուրույն տարածաշրջանային դերակատար և դարձավ Հայաստանի ու Բաքվի ռեժիմների միջև զինված հակամարտության զոհ։

2020-ի սեպտեմբերին Թուրքիայի, Պակիստանի և Միջին Ասիայի թուրքալեզու պետությունների աջակցությամբ Բաքուն իրականացրեց աննախադեպ հարձակում Արձախի հանրապետության դեմ։ Ողջ աշխարհը հրճվանքի մեջ էր, որ վերջապես փակվելու էր 1918թ-ից ի վեր ընթացող արձախահայության ազգային ազատագրական պայքարի վերջին էջը:
Նոյեմբերի 10-ին ՀՀ-ի զինված ուժերը դուրս բերվեցին Արձախից: Ռուս «խաղաղապահների» մուտքով փաստացի ամրագրվեց  ադրբեջանական զավթիչների ձեռք բերած նվաճումները։

   2023-ին Արձախը ամբողջությամբ զավթվեց, իսկ բնիկ հայությունը, համաշխարհային հանրության թողտվությամբ, բռնի տեղահանվեց իր բնօրրանից։

  2025-ի «խաղաղությունն»՝  իրավատեր չունի՞:

2025-ի օգոստոսի սկզբին Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման ընթացքում տորագրվեց «խաղաղության» պայմանագրի տեքստը։ 

ՀՀ կառավարությունը համաձայնեց «Թրամփի մայրուղի» նախագծին, որը Երևանի իշխանությունը ներկայացրեց որպես «Խաղաղության խաչմերուկ», իսկ Բաքուն՝ «Զանգեզուրի միջանցք»։

Բայց այս «խաղաղության» տեքստում բացակայում է իրական իրավատերը՝
Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը, որի միջազգային իրավունքի հիմքերը հենվում են
     -Թուրքահայաստանի անկախության հրովարտակի,
     -Սևրի դաշնագրի,
     -Վիլսոնի իրավարար վճռի վրա։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը իր երդման արարողության ժամանակ անվավեր է հայտարարել 1920-ից հետո կնքված այն բոլոր պայմանագրերը, որոնք անտեսում են հայ ազգի անօտարելի իրավունքները։ 

      Այսօր Արձախից բռնագաղթած մեր հայրենակիցների առջև դրված է հարց․ կու՞լ գնալ հերթական «խաղաղության» պատրանքներին, թե՞ հավաքվել սեփական իրավատիրոջ շուրջ։

   Հորդորում  և կոչ ենք անում Արձախահայությանը՝
- լինել իրատես,
- չտարվել ներքաղաքական պայքարի արհեստական լարումների մեջ,
- համախմբվել Արևմտյան Հայաստանի դրոշի ներքո,
- և աջակցել նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից տարվող իրավաքաղաքական պայքարին
որն այսօր միակ հարթակն է, որտեղ հայ ազգի միասնական, իսկական իրավունքները ներկայացվում են միջազգային իրավունքի շրջանակում։

  Արձախի դատը մխացող հրաբուխ է : Այն  ներգրավված է նոր՝ իրավաքաղաքական դարաշրջան, որտեղ հաղթում են  թե զենքի և թե պատմական իրավունքի ուժը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

ՔՆՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԴԻՔ. ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ» ԳՐՔԻ 9-րդ ԳԼԽԻ